ՀՀ ռեզիդենտ գործատուն պետք է առաջնորդվի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ իր հարաբերություններում բոլոր աշխատողների հետ՝ նույնիսկ եթե աշխատողը գտնվում է ու աշխատանքը կատարում է Հայաստանից դուրս։

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎՓԱՍՏԱՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄ
Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին հրամանի:
Աշխատողի պահանջով փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը կարող է հաստատվել դատարանի վճռով: Փաստացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին հրաման չունենալու դեպքում` գործատուն կարող է ենթարկվել վարչական, հարկային ու աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
Անօրինական չի համարվում կամավոր աշխատանքը և/կամ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը:
ՈՐՈՇԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Որպես կանոն աշխատողների հետ կնքվում է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Որոշակի ժամկետով պայմանագիր կարող է կնքվել, եթե կատարվելիք աշխատանքն իր բնույթով կամ կատարման պայմաններով ժամանակավոր է։ Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`
- ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրվածժամանակահատվածով
- համատեղությամբ աշխատանք կատարողների հետ
- սեզոնային աշխատանքներ կատարողների հետ
- ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ
- ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ
- օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով
- տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և 63 տարին լրացած անձի կամ կենսաթոշակի իրավունք չունեցող և 65 տարին լրացած անձի հետ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ/ՀՐԱՄԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին հրամանում նշվում են.
- ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը
- աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը
- գործատուի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը
- կառուցվածքային ստորաբաժանումը (առկայության դեպքում)
- աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը
- պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները
- աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը
- հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն
- աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը
- փորձաշրջանի տևողությունը
- աշխատաժամանակի ռեժիմը
- ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը
- պայմանագիրը կամ հրամանը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.
- անձըհաստատողփաստաթուղթ
- սոցիալական քարտ, ՀԾՀ (հանրային ծառայության համարանիշ) կամ տեղեկանք
- կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական (եթե կրթությունը կամ որակավորումը պահանջվում է աշխատանքի համար)
- տեղեկանք առողջական վիճակի մասին, եթե աշխատանքի բնույթից ելնելով նման տեղեկանքի անհրաժեշտությունը առկա է (նման աշխատանքների ցանկը հաստատվում է հատուկ ենթաօրենսդրական ակտով):
- մինչև 16 տարեկան աշխատողի դեպքում՝ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը
- օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Կայք՝
www.adwise.amԷլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95