Ակբա Բիզնես Փարթնր ծրագրի նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և նոր գործընկերությունների հարթակ:
Ակբա Բիզնես Փարթնր ծրագրի շրջանակներում փոքր և միջին ձեռնարկությունները կարող են․
- մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
- գրանցվել sme.acba.am օնլայն հարթակում և օգտվել հասանելի օնլայն գործիքներից,
- դառնալ «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծի մասնակից և օգտվել իրենց արտադրանքը առավել ճանաչելի դարձնելու հնարավորությունից,
- դառնալ Բիզնես ակումբի անդամ և օգտվել զարգացման նոր հնարավորություններից։
Բիզնես դասընթացներ․ 2013 թվականից ի վեր, Ակբա բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց կազմակերպել բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկությունների սեփականատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել ՓՄՁ բիզնեսի զարգացմանը:
Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման և նոր գործընկերական կապերի ստեղծման համար: Իրականացվող բիզնես դասընթացների թեմաները շարունակաբար ընդլայնվում և թարմացվում են՝ ներառելով ֆինանսական, մարքեթինգային, կառավարման, ինչպես նաև հյուրատնային բիզնեսին առնչվող թեմաներ։
Sme.acba.am օնլայն հարթակ․ sme.acba.am-ը հարթակ է, որը բիզնեսի կառավարմանն ու աջակցմանն ուղղված տեղեկատվության, գործիքների և ծառայությունների ամբողջություն է օնլայն տիրույթում։ Հարթակի հիմնական նպատակն է օժանդակել ՓՄՁ ղեկավարներին նոր գիտելիքների և կառավարման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման հարցում, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցությունների և նոր գործընկերությունների հնարավորություններ: Կայքում առկա են ուսուցողական հոդվածներ, հոլովակներ, ձևանմուշներ և առցանց ուսուցման գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու գործարարների համար։
«Արտադրված է մեր գործընկերների կողմից». Ակբա բանկը «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծի շրջանակներում արտադրող կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում առավել ճանաչելի դարձնել հայկական արտադրանքը, ինչպես նաև օգնում է նոր գործարար կապեր հաստատել: Նախագծի շրջանակներում գործընկերների արտադրանքները ցուցադրվում են Բանկի մասնաճյուղերում՝ առանձնացված դարակաշարերում։ Նախագծի մասնակիցներն այս հնարավորությունից կարողանում են օգտվել անվճար։
Ակբա Բիզնես ակումբը բիզնես համայնք է, որի նպատակն է ակումբի անդամ փոքր և միջին ձեռնարկությունների համար ստեղծել զարգացման նոր հնարավորություններ և հասանելի դարձնել բիզնես կապերի ընդլայնումը։ Ակումբի անդամները հնարավորություն ունեն մասնակցել բիզնեսին առնչվող թեմատիկ քննարկումներին և միջոցառումներին, քննարկել իրենց ոլորտի ամենաարդի խնդիրները՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների, միջազգային և տեղական խոսնակների հետ, օգտվել հատուկ առաջարկներից ու բազմաթիվ առավելություններից։
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում