search
close
singin icon
close

Դասընթացներ

Ակբա բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց կազմակերպել անվճար բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել ՓՄՁ բիզնեսի զարգացմանը: 

Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ փորձի փոխանակման և նոր գործընկերական կապերի ստեղծման համար: 

Դասընթացին կարող է մասնակցել կազմակերպության սեփականատերը, տնօրենը կամ որոշում կայացնող այլ անձ։

կարդալ ավելին
dasyntac Icon
142
Բիզնես դասընթաց
masnakic Icon
2207
Մասնակից
Statistic Icon
1053
ՓՄՁ
Statistic Icon
10
Միջոցառում
դասընթացներ
դասընթացներ
թեմաներ
Առաջիկա դասընթացներ
Առաջիկա դասընթացներ
անցած դասընթացներ
icon թոփ թեմաներ
Բիզնեսի կայուն զարգացում․ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում (ESG)
close
Բիզնեսի կայուն զարգացում․ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում (ESG)

Կայուն զարգացումը՝ տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հատման առանցքում:

Բիզնես գործունեությունում Կայուն զարգացման ինտեգրումը խթանում է նորարարությունը, հանգեցնում է մրցակցային առավելության և նվազեցնում է ծախսերը։

Նկարագիր՝

Որդեգրելով կայունության ռազմավարությունը՝ հնարավորություն կունենաք մեծացնել Ձեր ընկերության բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, ամրապնդել ֆինանսական վիճակը և ունենալ հասանելիություն՝ տարբեր ֆինանսական ռեսուրսներին։

Ինտեգրելով կայուն պրակտիկան Ձեր բիզնես գործունեությունում՝ կբարելավեք ճկունությունը, նորարարությունն ու ռիսկերի կառավարման կարողությունները՝ դրանք առավել գրավիչ դարձնելով ներդրողների համար:

Քննարկվելիք հարցեր

  • Որո՞նք են ԲՍԿ նպատակներն ու ստանդարտները
  • Կայունության հաշվետվությունները և ԲՍԿ նախաձեռնությունները
  • Որո՞նք են համաշխարհային մարտահրավերներն ու ռիսկերը՝ ԲՍԿ ոլորտում
  • Ինչու՞ է կայունությունը կարևոր բիզնեսում
  • Ինչպե՞ս ներգրավել Կայուն Ֆինանսներ
Ֆինանսական որոշումների կայացում
close
Ֆինանսական որոշումների կայացում

Որոշումները էմոցիաներ չեն, այլ՝ հաշվարկ։

Առկա տեղեկատվության արդյունավետ օգտագործումը և ֆինանսական ճիշտ որոշումների կայացումը մեծացնում են բիզնեսի հնարավորությունները:

Իմանալ ավելին

Ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարողությունը խիստ կարևոր է բիզնեսի զարգացման համար: Դասընթացի ընթացքում կքննարկվեն հարցեր, թե ինչպես տեղեկատվության ճիշտ օգտագործումը ֆինանսական որոշումների կայացման գործընթացում կօգնի Ձեզ խուսափել որոշումների կայացման տիպիկ սխալներից՝ հնարավորություն տալով Ձեզ լինել ճկուն և դինամիկ՝ գտնելով մրցակցությունը հաղթելու նոր, առավել արդյունավետ ուղիներ:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ է որոշումը
  • Որոշումների կայացման համար որո՞նք են կարևոր և անկարևոր ծախսերն ու եկամուտները
  • Տիպային կառավարչական որոշումներ
  • Գործնական աշխատանք
Ռազմավարական մարքեթինգ
close
Ռազմավարական մարքեթինգ

Տարբերվի՛ր մրցակիցներիցդ:

Ռազմավարական մարքեթինգ գործիքների և հմտությունների կիրառումը Ձեզ կառանձնացնի մրցակիցների բազմությունից:

Իմանալ ավելին

Կազմակերպությունների հաջողության համար կարևոր է հաճախորդների թիրախավորումը, կոմունիկացիոն ուղիների ճիշտ ընտրությունը և արդյունավետ մարքեթինգային արշավների իրականացումը: Դասընթացի ընթացքում կքննարկվեն հարցեր, թե ինչպես հասնել հաջողության՝ օգտագործելով մարքեթինգին վերաբերող տեղեկությունները և մարքեթինգային գաղտնիքները:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ է մարքեթինգը, մարքեթինգի մոդելները
  • Բրենդի էությունը, գովազդի ու մարքեթինգի տարբերությունները
  • Ինչպե՞ս մշակել մարքեթինգային ռազմավարություն
  • Մարքեթինգ իրականացնել ներքին ուժերով, թե՞ պատվիրակել

Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում
close

Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների կառավարում

Բիզնեսը պե՛տք է շարունակվի։

Ապրանքանյութական պաշարների ճիշտ կառավարումը հնարավորություն կտա բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը:

Իմանալ ավելին

Բիզնես ցիկլերի և ապրանքանյութական պաշարների (ԱՆՊ) վերաբերյալ տեղեկատվությունը թույլ է տալիս բարելավել բիզնեսի ֆինանսավորումը, գնագոյացման վերաբերյալ կայացնել առավել ճիշտ որոշումներ և խնայել փողը՝ ԱՆՊ-ի ավելի արդյունավետ կառավարման միջոցով: Դասընթացի ընթացքում կառաջարկվեն ԱՆՊ-ի կառավարման միջոցով բիզնես ցիկլի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Քննարկվելիք հարցեր`

  • Ի՞նչ են իրենցից ներկայացնում բիզնես ցիկլերը
  • Որո՞նք են ապրանքանյութական պաշարների կառավարման տեխնիկաները
  • Ինչպե՞ս բարելավել ապրանքանյութական պաշարների կառավարումը
  • Գործնական աշխատանք

Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում
close

Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում

Պատրաստ եղե՛ք բոլոր իրավիճակներին:

Ի պատասխան բիզնես միջավայրի փոփոխության՝ իրականացրեք համապատասխան քայլեր Ձեր բիզնեսում՝ անկայունությանը դիմակայելու համար։

Իմանալ ավելին

Անկայունության պայմաններում ցանկացած ոլորտում գործող կազմակերպության համար բիզնեսի զարգացումը շատ ավելի բարդ խնդիր է: Դասընթացի ընթացքում կքննարկվեն հարցեր, թե կազմակերպությունները զարգացման նոր ուղիների բացահայտման համար ինչպես պետք է ադապտացնեն իրենց բիզնեսը անընդհատ փոփոխվող բիզնես միջավայրին:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ինչպե՞ս որոշել կազմակերպության ռազմավարական դիրքը շուկայում
  • Ինչպե՞ս ընտրել զարգացման ուղղություն
  • Բիզնես մոդելի վերլուծություն և բարելավում
  • Գործնական աշխատանք
Ռազմավարական մարքեթինգ
close

Ռազմավարական մարքեթինգ

Տարբերվի՛ր մրցակիցներիցդ:

Ռազմավարական մարքեթինգ գործիքների և հմտությունների կիրառումը Ձեզ կառանձնացնի մրցակիցների բազմությունից:

Իմանալ ավելին

Կազմակերպությունների հաջողության համար կարևոր է հաճախորդների թիրախավորումը, կոմունիկացիոն ուղիների ճիշտ ընտրությունը և արդյունավետ մարքեթինգային արշավների իրականացումը: Դասընթացի ընթացքում կքննարկվեն հարցեր, թե ինչպես հասնել հաջողության՝ օգտագործելով մարքեթինգին վերաբերող տեղեկությունները և մարքեթինգային գաղտնիքները:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ է մարքեթինգը, մարքեթինգի մոդելները
  • Բրենդի էությունը, գովազդի ու մարքեթինգի տարբերությունները
  • Ինչպե՞ս մշակել մարքեթինգային ռազմավարություն
  • Մարքեթինգ իրականացնել ներքին ուժերով, թե՞ պատվիրակել

Դրամական հոսքերի կառավարում
close

Դրամական հոսքերի կառավարում

Շահույթը հասկացություն է, կանխիկը՝ իրականություն:

Դրամական հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը և դրամական հոսքերի կանխատեսումները հնարավորություն կտան Ձեզ առավել օպտիմալ կառավարել բիզնեսի ֆինանսական միջոցները:

Իմանալ ավելին

Դրամական հոսքերի՝ դրամական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվության ճիշտ կիրառումը հնարավորություն կտա կայացնել ճիշտ բիզնես որոշումներ: Դասընթացի ընթացքում կքննարկվեն դրամական հոսքերի կանխատեսումները և կառաջարկվեն դրամական հոսքերի կառավարմանն ուղղված մի քանի լուծումներ:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ են իրենցից ներկայացնում դրամական հոսքերը
  • Ինչպե՞ս են ազդում դրամական հոսքերը բիզնեսի վրա
  • Ինչպե՞ս կարող ենք կանխատեսել և կառավարել դրամական հոսքերը
  • Գործնական աշխատանք
Թվային մարքեթինգ
close

Թվային մարքեթինգ

Օգտագործե՛ք մարքեթինգի ժամանակակից գործիքները Ձեր բիզնեսում։

Առավել արդյունավետ թիրախավորումը և հաղորդակցումն արդեն հնարավոր է թվային մարքեթինգի շնորհիվ:

Իմանալ ավելին

Ներկայումս, երբ սոցիալական կայքերն այդքան մեծ դեր ունեն մեր կյանքի բոլոր բնագավառներում, շատ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս պետք է ճիշտ օգտագործել դրանք՝ Ձեր բիզնեսի և մարքեթինգային գործունեության արդյունավետության բարձրացման համար: Թվային գործիքների կիրառությունը մարքեթինգում տալիս է հնարավորություն՝ լինել հասանելի նոր հաճախորդներին, վաճառել ապրանքներ և ծառայություններ վեբ կայքի կամ հավելվածի միջոցով, հաճախորդներին ներկայացնել թիրախավորված գովազդ, իմանալ ավելին Ձեր հաճախորդների նախասիրությունների վերաբերյալ և օգտագործել վերլուծություններ Ձեր օնլայն վաճառքներն ավելացնելու համար:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ է թվային մարքեթինգը
  • Գնորդի կերպար
  • Թիրախավորում
  • Թիրախավորված գովազդի կառուցում
  • Հրապարակումների և կոնտենտի պլանավորում սոցիալական հարթակների համար
  • Թվային մարքեթինգի գործիքների կիրառում
Ծախսերի վերահսկողություն
close

Ծախսերի վերահսկողություն

Ծախսերի գծով յուրաքանչյուր խնայողություն ավելացնում է շահույթը:

Բարձր շահույթ ապահովելու համար անհրաժեշտ է մշտապես կատարել ծախսերի կառավարմանն ուղղված քայլեր:

Իմանալ ավելին

Ծախսերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա Ձեզ մրցունակ լինել շուկայում, գտնել նոր ուղիներ Ձեր բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու, հետևաբար նաև բարձր շահութաբերություն ապահովելու համար: Դասընթացի ընթացքում կառաջարկվեն ծախսերի նվազեցմանն ուղղված մի քանի գործիքներ:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ է ծախսը: Որո՞նք են ծախսերի տեսակները
  • Ի՞նչ է անվնասաբերության շեմը և մարժային եկամուտը
  • Ինչպե՞ս մաքսիմալացնել շահույթը
  • Ինչպե՞ս կառավարել ծախսերը՝ գործնական աշխատանք

Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում
close

Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում

Մոտիվացված անձնակազմը Ձեր ամենամեծ ակտիվն է։

Հյուրատնային բիզնեսում հաջողության ամենամեծ գրավականը մոտիվացված անձնակազմ ունենալն է:

Իմանալ ավելին՝

Հյուրատնային բիզնեսի հաջողությունը հիմնականում կախված է հաճախորդների գոհունակությունից, իսկ հաճախորդների գոհունակությունը՝ Ձեր անձնակազմից: Ներկայիս մեծ թվով հյուրատների առկայությունը, նմանատիպ առաջարկները և ծառայությունների փաթեթները հնարավորություն չեն տալիս առանձնանալ մրցակիցներից: Այս պարագայում հյուրատան մրցակցային առավելությունը կարող է ուժեղանել որակյալ սպասարկման շնորհիվ: Գերազանց անհատական սպասարկման շնորհիվ ավելանում է կրկնվող հյուրերի քանակը: Անձնակազմի կատարողականությունը կախված է իրենց մոտիվացիայի մակարդակից: Որքան մոտիվացված է Ձեր անձնակազմը, այնքան բարձր է հաճախորդների գոհունակությունը:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչն է դարձնում անձնակազմին մոտիվացված
  • Ինչպե՞ս ստեղծել բարձր մոտիվացված թիմ
  • Անձնակազմի բավարարվածության աստիճանի գնահատումը
Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ
close

Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ

Միշտ մեկ քայլ առաջ Ձեր մրցակիցներից:

Ձեր ծառայության և թիրախային շուկայի իմացությունը, ինչպես նաև ճիշտ գնի սահմանումը և գովազդման ճիշտ ուղիների ընտրությունը կօգնի Ձեզ առաջ անցնել Ձեր մրցակիցներից:

Իմանալ ավելին

Ներկայիս հագեցած հյուրատնային շուկայում մրցակցիներից տարբերվելը և հյուրերի համար գրավիչ մնալը բավականին բարդ խնդիր է: Հյուրատան առաջխաղացման և կառավարման համար կարևոր է հասկանալ, թե որոնք են Ձեր հյուրատան այն առանձնահատկությունները, որոնք գրավում են հյուրերին, ինչպես պետք է սահմանել համապատասխան գին Ձեր մատուցած ծառայությունների համար, ովքեր են Ձեր հաճախորդները և ինչպես պետք է գովազդել Ձեր կողմից մատուցվող ծառայությունները:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ինչպե՞ս որոշել, թե որոնք են Ձեր հյուրատան յուրահատկությունները
  • Ինչպիսի՞ն պետք է լինի սակագնային կառուցվածքը առավելագույն շահույթ ստանալու համար
  • Ինչպե՞ս ընտրել ճիշտ թիրախային շուկաներ հյուրատան համար
  • Ինչպե՞ս ընտրել Ձեր ծառայությունը գովազդելու լավագույն մեթոդները

Հոգատարություն հյուրերի հանդեպ
close

Հոգատարություն հյուրերի հանդեպ

Գոհունակ հաճախորդը Ձեր հաջողության գրավականն է:

Գոհունակ հաճախորդները շատ կարևոր են հյուրատնային բիզնեսի զարգացման համար, քանի որ նրանք են Ձեր հյուրատան իրական գովազդողները՝ ինչպես կյանքում, այնպես էլ սոցիալական ցանցերում:

Իմանալ ավելին

Հյուրատնային բիզնեսի հաջողությունը հիմնականում կախված է իր հաճախորդների գոհունակությունից: Որակյալ սպասարկումն ու Ձեր հաճախորդների դրական արձագանքն է, որ նպաստում է Ձեր հյուրատան ճանաչելիության բարձրացմանը և նոր հաճախորդների ավելացմանը: Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ կառավարել հյուրերից ստացվող բողոքները և ստեղծել ստանդարտացված ընթացակարգեր՝ սպասարկման որակը բարելավելու նպատակով:

Քննարկվելիք հարցեր՝

  • Հյուրերի հանդեպ հոգատարության անհրաժեշտ տարրերը և «Ճշմարտության պահը» հայեցակարգը
  • Որակյալ սպասարկման չափորոշիչները
  • Ձեր հյուրատանը բնորոշ հյուրերի ցիկլը
  • Ընթացակարգերի զարգացման մեթոդները
  • Հյուրերի բողոքների կառավարման մեթոդները

Հյուրատնային ծառայությունների վաճառք
close

Հյուրատնային ծառայությունների վաճառք

Առանց վաճառք բիզնեսը գոյություն ունենալ չի կարող։

Վաճառքի ճիշտ ուղիների ընտրությունը և դրանց արդյունավետ օգտագործումը հյուրատնային բիզնեսի կառավարման և զարգացման կարևոր բաղկացուցիչն է։

Իմանալ ավելին

Ինչպե՞ս գտնել Ձեր հաճախորդին, որտե՞ղ է Ձեր հաճախորդը փնտրում Ձեզ, ինչպե՞ս լինել ավելի հասանելի. հյուրատնային ծառայությունների վաճառքի դասընթացը կօգնի գտնել այս հարցերի պատասխանները: Որպեսզի կարողանաք ընտրել լավագույն վաճառքի ուղին, պետք է ծանոթ լինեք հնարավոր վաճառքի ուղիներին և սահմանեք յուրաքանչյուր ուղու առավելություններն ու թերությունները Ձեզ համար։ Որքան ճիշտ ընտրեք վաճառքի ուղին, այնքան բարձր կլինեն Ձեր վաճառքի ծավալները:

Քննարկվելիք հարցեր՝

  • Որո՞նք են վաճառքի ուղիները
  • Ինչպե՞ս ընտրել վաճառքի ճիշտ ուղին
  • Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ուղին

Շրջանառու կապիտալի ավելացում
close

Շրջանառու կապիտալի ավելացում

Թույլ տվե՛ք կապիտալն աշխատի Ձեզ համար:

Շրջանառու կապիտալի վերաբերյալ տեղեկատվության ճիշտ օգտագործումը կարևոր է կառավարչական որոշումների կայացման գործում:

Իմանալ ավելին

Բիզնեսի արդյունավետ կառավարման կարևորագույն բաղադրիչներից է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարումը, որը թույլ կտա ավելացնել բիզնեսի շրջանառու կապիտալը: Դասընթացի ընթացքում կներկայացվեն դեբիտորական և կրեդիտորական պարտքերի կառավարման տեխնիկաները, գործնական օրինակների միջոցով կքննարկվի դրանց ազդեցությունը բիզնեսի վրա:

Քննարկվելիք հարցեր՝

  • Ի՞նչ է շրջանառու կապիտալը
  • Որո՞նք են շրջանառու կապիտալի բաղադրիչները
  • Ինչպե՞ս կառավարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերը
  • Գործնական աշխատանք

15
Հուն
Բիզնես գործունեություն սկսելու կարևոր քայլերը Բիզնես գործունեություն սկսելու կարևոր քայլերըԲիզնես գործունեություն սկսելու կարևոր քայլերըԲիզնես գործունեություն սկսելու կարևոր քայլերը
clock icon 13:30
map-pin icon դաբլթրի բայ հիլթն երեվան սիթի սենթր

close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։