search
close
singin icon
close

Ամպային ծրագրերի առավելությունները ՓՄՁ-ների համար

Հունվարի 18, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Նախկինում ծրագրային ապահովում մշակող ընկերությունները վաճառում էին միայն իրենց արտադրանքի արտոնագրերը։ Կազմակերպությունները վճարում էին արտոնագրի համար, իսկ նրանց ինժեներները գնում էին համակարգիչները և տեղադրում ծրագրային ապահովումը։ Համացանցի` միշտ հասանելի լինելու բնույթը հնարավորության նոր ուղիներ բացեց։ Համացանցի շնորհիվ Մայքրոսոֆթի կամ Ամազոնի նման ընկերությունները այժմ կարող են տեղադրել ծրագրային ապահովումը իրենց սեփական տվյալների կենտրոնում, որից հետո հաճախորդները կարող են մտնել և օգտագործել ծրագրային ապահովումը համացանցի միջոցով։

Սա կարևոր առավելություններ ունի և՛ հաճախորդների, և՛ ծրագրային ապահովման մշակման ընկերությունների համար։ Հաճախորդների համար այն վերացնում է անհրաժեշտ ծրագրային ապահովումը տեղադրելու և կառավարելու դժվարությունները։ Ծրագրային ապահովում մշակող ընկերության տեսանկյունից այն թույլ է տալիս նույն ինժեներներին, ովքեր մշակում են ծրագրային ապահովումը, ամբողջովին մասնակցել դրա տեղադրմանը և կառավարմանը։ Արդյունքում՝ ծրագրային ապահովում մշակող ընկերությունը ստանում է ծրագրային ապահովման գործառնությունը հսկելու և օպտիմալ միջավայր ստեղծելու, ինչպես նաև հաճախորդներին ավելի լավ սպասարկելու հնարավորություն։

Ամպը օգնում է բիզնեսներին գործել և աճել բիզնեսներից չի պահանջում ունենալ ՏՏ անձնակազմ, քանի որ հեշտ է տեղադրվում։ Նոր աշխատակից ընդունելիս պարզապես հարկավոր է ավելացնել նոր օգտատեր և վճարել համապատասխան վճարը։ Եթե դուք, օրինակ, արձակուրդային շրջանին պատրաստվող փոքր մանրածախ խանութ ունեք, ապա կարող եք աշխատակիցներին ժամանակավոր էլեկտրոնային հասցե տրամադրել, ձեր տվյալների բազային և վաճառակետերի համակարգին ժամանակավոր հասանելիություն տալ։


Այսինքն՝ նոր աշխատակիցների համար, ովքեր տեխնոլոգիան օգտագործելու են երկու-երեք ամիս, ծրագրային ապահովման նոր արտոնագրեր գնելու փոխարեն դուք պարզապես կարող եք բաժանորդագրվել, ինչը ձեզ հնարավորություն կտա վճարել յուրաքանչյուր ամսվա հաշվով։


Այսօր օպերացիոն համակարգերը հիմնականում մշակվում են ամպերի համար։ Սա նշանակում է, որ այժմ դրանք ներառում են բազմաթիվ մակարդակներում ներդրված ապահովության, ռեզերվային արխիվացման, վերականգնման և վիրտուալացման գործառույթներ։ Օրինակ` եթե համակարգիչներից մեկը վնասվի, տվյալների կենտրոնի մյուս համակարգիչը ինքնաբերաբար իր վրա է վերցնում դրա գործառությունը, և օգտատերերը չեն տուժում։ Ապահովագրման շնորհիվ այս ամենը աշխատում է նաև ամբողջ տվյալների կենտրոնի մակարդակով։ Եթե տվյալների կենտրոններից մեկը տուժի բնական աղետի պատճառով, ապա մյուսը, որ գտնվում է պետության կամ աշխարհի մյուս ծայրում, ինքնաբերաբար իր վրա է վերցնում օգտատերերի բեռնվածությունը և զբաղեցնում է դրա տեղը։ Հաճախորդի տեսանկյունից ծրագրային ապահովումը շարունակում է գործել սովորականի պես։ Սա համացանցի միջոցով հասանելի բոլոր ժամանակակից ծրագրային ապահովումների համար պարտադիր պայման է։


Ի հավելումն այս բոլոր բիզնես առավելություններին, ամպն ունի նաև առավելություններ, որոնցից կարող են օգտվել անհատները։ Այն հեշտացնում է աշխատանքի համար օգտագործվող բոլոր սարքերի համաժամանակեցումը (սինխրոնիզացիան), և Դուք կարող եք փոփոխել փաստաթուղթը Ձեր հեռախոսից՝ այնուհետև ունենալով նույն թարմացված փաստաթուղթը, երբ մուտք գործեք Ձեր անձնական համակարգիչ։


Ամպային տեխնոլոգիաները հեշտացնում են թիմային աշխատանքը։ Դրանք հնարավոր են դարձնում աշխատակիցների միջև առավել սերտ համագործակցությունը և վերացնում տարբերակների վերահսկման հետ կապված խնդիրները, քանի որ դուք կարող եք առցանց հասանելիություն ունենալ փաստաթղթին և ընտրել համաժամանակյա համախմբագրման կամ միաժամանակ միայն մեկ անձի խմբագրման հնարավորությունը։


Ամպային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները հսկայական են։ Եվ հիմա, ավելի քան երբևէ, փոքր բիզնեսները ևս կարող են շահավետ պայմաններով օգտվել այդ հնարավորություններից։




Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։