Լավ մարքեթինգային պլանը կարևոր նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար:
Երբ բիզնեսի կառավարումն իրականացվում է առանց մասնագիտացված մարքեթինգային կազմակերպության օգնության, անտեսվում կամ պարզապես անհասկանալի է դառնում հաճախորդների հետ փոխհարաբերությունների, նրանց տեղեկատվությամբ ապահովման, պահանջմունքների բացահայտման և, ի վերջո, ապրանքի կամ ծառայության վերջնական կառուցվածքի գործընթացները:
Բիզնեսի մարքեթինգն ինքնուրույն կատարելը այդքան էլ սարսափելի չէ, որքան հնչում է:
Ձեռնարկատերերի մեծամասնության համար, բիզնեսի հաջողության ռազմավարական պլանի մշակման ժամանակ մարքեթինգը հաճախ հայտնվում է վերջին տեղում: Սակայն մարքեթինգը լավ բիզնես պլանի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է:
Երբ չկան բավարար միջոցներ կամ ռեսուրսներ մասնագիտացված մարքեթինգային կազմակերպության օգնությանը դիմելու համար, ապա մարքեթինգային գործառույթները կարելի է իրականացնել ինքնուրույն: Ստորև նշված խորհուրդները կապացուցեն, որ դրա իրականացումը ավելի հեշտ է քան կարծում եք:
- Բացահայտեք Ձեր հաճախորդների գոհունակության աստիճանը: Գոհունակ հաճախորդը կարող է ուղղորդել իր գործընկերներին, ընկերներին կամ ընտանիքի անդամներին դեպի Ձեզ: Հաշվի առեք, որ մեկ գոհունակ հաճախորդը պոտենցիալ ութ նոր հաճախորդ կարող է ուղղորդել դեպի Ձեզ:
- Ստեղծեք և պարբերաբար համալրեք հաճախորդների բազան՝ հաճախորդների կոնտակային տվյալներով: Նրանց էլեկտրոնային փոստով ուղարկեք սեզոնային և հատուկ առաջարկներ, կամ ցանկացած այլ փոստ, որի շնորհիվ առանց անհանգստացնելու և տհաճություն պատճառելու Դուք անընդհատ կգտնվեք հաճախորդների մտքերում:
- Եղեք տեսանելի հասարակության համար: Պարբերաբար փորձեք ներգրավված լինել հնարավորինս լուսաբանվող, հնչեղություն ունեցող միջոցառումներում: Մի անտեսեք բարեգործական ընկերությունների, ֆոնդերի, կոմերցիոն կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների հրավերքները, դրանք Ձեզ նոր ծանոթությունների և հետագայում նաև նոր հաճախորդների ձեռք բերման հնարավորություն կընձեռեն:
- Պարբերաբար ներկայացրեք հատուկ առաջարկներ: Կախված գործունեության տեսակից սահմանեք սեզոնային հատուկ առաջարկներ, մշակեք զեղչային համակարգ կամ այլ գրավիչ առաջարկներ հաճախորդների համար: Նմանատիպ գործունեության իրականացումը Ձեզ մեկ քայլով առաջ կմղի մրցակիցներից:
- Գովազդեք: Տեղական ամսագրերում, հասարակության կողմից տեսանելի վայրերում հայտարարությունների համար նախատեսված վայրերում, թռուցիկների բաժանման կամ այլ գովազդման ուղիների միջոցով գովազդեք Ձեր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Դա իրականացրեք որոշակի պարբերականությամբ: Կախված առաջարկի տեսակից գովազդման ակտիվ փուլի առավելագույն ժամկետը կարող է լինել երկու ամիս: Մի փոքր ստեղծագործական միտքը կօգնի իրականացնել հաջողակ մարքեթինգային արշավ, որը հաճախորդներին կուղղորդի դեպի Ձեզ: Անհրաժեշտ է հիշել, որ նշված գործողությունները մեկանգամյա բնույթ պետք է չկրեն: Մարքեթինգը պետք է լինի եռամսյակային/տարեկան բիզնես պլանի անբաժանելի մաս:
Սույն թարգմանությունը կատարված է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա՝ copyright © 2016 IFC-ի կողմից: Սույն թարգմանությունը կատարված չէ IFC-ի կողմից և չի հանդիսանում IFC-ի պաշտոնական հրատարակություն: IFC-ն պատասխանատվություն չի կրում որևէ նյութի բովանդակության կամ նյութի հարմարեցման արդյունքում առաջացած որևէ սխալի համար: IFC-ն պահպանում է սույն նյութի նկատմամբ իր սեփականության ամբողջական իրավունքը, որի հիման վրա կատարված է սույն թարգմանությունը:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։