search
close
singin icon
close

Հակաճգնաժամային միջոցառումներ․ Ի՞նչ են անում ձեռնարկատերերը ընդդեմ COVID19-ի

Դեկտեմբերի 23, 2020
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Կորոնավիրուսի տարածումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել գրեթե բոլոր տեսակի բիզնեսներում։ Ձեզ ենք ներկայացնում որոշ ձեռնարկատերերի խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել ստեղծված իրավիճակը և փրկել Ձեր բիզնեսը։

  1. Միավորվել
  2. Բիզնեսը դարձնել առցանց
  3. Ուժեղացնել անվտանգությունը և պահպանել աշխատակիցների առողջությունը
  4. Ունենալ հատուկ առաջարկներ և կատարելագործել մատուցվող ծառայությունները
  5. Ամրապնդել և զարգացնել թիմային աշխատանքը

1․ Աշխատել նոր ձևաչափով


Կորոնավիրուսի տարածումից ամենից տուժած ճյուղերից մեկը հանրային սննդի ոլորտն է։ Վարակի արագ տարածումը կանխարգելելու համար գրեթե բոլոր երկրներում փակվել են հանրային սննդի կետերը, սրճարանները և ռեստորանները։ Սակայն, ի տարբերություն, օրինակ, զբոսաշրջության ոլորտի, հանրային սննդի կետերը իրական հնարավորություն ունեն վերափոխելու իրենց աշխատելաոճը և աշխատելու նոր ձևաչափով` պահպանելով որոշ չափի դրամական միջոցների հոսքը բիզնես։ Կշահեն այն ձեռնարկատերերը, ովքեր ավելի շուտ կադապտացվեն նոր ձևաչափին։


Շատ ձեռնարկատետեր խորհուրդ են տալիս կազմակերպել սննդի առցանց առաքում, անգամ այն դեպքում, եթե մինչ այդ առաքումներ չեն կատարվել։ Առաքումը կարելի է կազմակերպել համագործակցելով սննդի առաքում կազմակերպող ընկերությունների հետ կամ անել ինքնուրույն։ Օրինակ՝ Teplo ռեստորանը (Սանկտ Պետերբուրգ) սկսել է իրականացնել սննդի առաքում և առաջարկում է 20% զեղչ՝ սնունդը ռեստորանից վերցնելու դեպքում։


Ribambelle ռեստորանի (Մոսկվա) սեփականատերը պատմում է, որ ստիպված են եղել փակել երկու ռեստորան և որպեսզի պահպանեն աշխատատեղերը սկսել են աշխատել նոր ձևաչափով։ 48 ժամում թիմը ստեղծել է սննդի առցանց առաքման կայք և վերափոխել է ճաշացանկը՝ թողնելով ուտելիքների 4 հիմնական տեսակներ՝ մանկական, պասային, մսային և ձկնային։


Mr.Gyros (Երևան) արագ սննդի ցանցը՝ հանրային սննդի կետերի փակվելուց հետո՝ անվճար առաքումից բացի ներկայացնում է նաև տարատեսակ հատուկ առաջարկներ: Օրինակ՝ ժամը 23:00-ից մինչև 01:00 առաքում պատվիրելու դեպքում, ամբողջ տեսականու համար գործում է 50% զեղչ, կամ կոմբո առաջարկներից օգտվելու դեպքում ըմպելիքը ստանում եք անվճար: Արագ սննդի ցանցը նաև առաջարկում է յուրաքանչյուր 5000 դրամի պատվերի դիմաց 1000 դրամի վաուչեր հաջորդ պատվերի համար:


Dragon Garden (Երևան) չինական և ճապոնական խոհանոցները ներկայացնող ռեստորանը առաջարկում է անվճար առաքում և 20% զեղչ ողջ ճաշացանկի համար:


2. Միավորվել


Ճգնաժամային իրավիճակը ազդեցություն է թողնում բոլոր ոլորտներում և գոյատևելու տարբերակներից է նաև այլ ընկերությունների հետ համագործակցելը։ Հանրային սննդի ոլորտում աշխատող շատ ձեռնարկատերեր գտնում են, որ այս պահին անհնար է փրկել ռեստորանային բիզնեսը, քանի որ այս իրավիճակը, որի հետ բախվում է բիզնեսը, բոլորովին անծանոթ է և անորոշ: Մարդիկ այս պահին նախընտրում են պատրաստել տանը՝ ելնելով իրենց և հարազատների անվտանգությունից: Միևնույն ժամանակ ռեստորաններում դեռ կա սնունդ, որը չեն կարող երկար ժամանակ պահել, իսկ աշխատակիցներից շատերին ստիպված են լինում ուղարկել տուն կամ հեռացնել աշխատանքից:


Այս խնդիրը լուծելու համար Մոսկվա քաղաքում ստեղծվել է LocalFoodBox հարթակը, որը համախմբում է ռեստորանային բիզնեսի տարբեր աշխատակիցներին և օգնություն է ցուցաբերում հանրային սննդի ոլորտին՝ վերափոխելով հին ձևաչափը։ LocalFoodBox հարթակ առաջարկում է սննդի տուփեր՝ դառնալով կապող օղակ ռեստորանային բիզնեսի և գնորդի միջև։ LocalFoodBox-ի հետ կարող են համագործակցել ռեստորանների սեփականատերեր, ովքեր ուզում են վաճառել իրենց ռեստորաններում առկա սնունդը: LocalFoodBox-ի միջոցով քաղաքացիները սնունդը սուպերմարկետներից գնելու փոխարեն կգնեն ռեստորաններից: LocalFoodBox-ի հետ կարող են համագործակցել նաև բոլոր այն մատուցողները, խոհարարները, ովքեր այս պայմաններից ելնելով այժմ աշխատանք չունեն և պատրաստ են աշխատել որպես առաքիչ։ Սնունդը մարդկանց առաքելը նույնպես գաստրո բիզնեսի մի մաս է։ Այս ընկերության հետ կարող են համագործակցել նաև գյուղատնտեսները, ովքեր ուզում են իրացնել իրենց արտադրանքը, բայց դժվարությունների են հանդիպում կապված տիրող սահմանափակումների հետ:


3․Բիզնեսը դարձնել առցանց


Այս օրերին շատ բիզնեսներ կենտրոնանում են առցանց բիզնես իրականացնելու վրա։ Առցանց աշխատելը կօգնի բիզնեսին չմոռացվել հավատարիմ հաճախորդների կողմից, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր հաճախորդներ ձեռք բերել։ Օրինակ՝ շատ սպորտային ակումբներ ու պարի ստուդիաներ կազմակերպում են անվճար վիրտուալ պարապմունքներ։


GallaDance(Մոսկվա) պարի ստուդիայի տնօրենը պատմում է, որ նրանք սկսել են անցկացնել անվճար առցանց պարապմունքներ Instagram-ում, և ներդրել են անհատական պարապմունքների նոր ձևաչափ։ Ինչպես նաև հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ՝ անհատական առցանց դասընթացների անդամակցություն գնելու դեպքում։


Արագ և հեշտ տարբերակով կայքեր ստեղծելու համար կարող եք օգտվել Ucraft, Shopify և WIX հարթակներից:


4․Ուժեղացնել անվտանգությունը և պահպանել աշխատակիցների առողջությունը


Այն բիզնեսները, ովքեր տեղափոխվել են առցանց հարթակ, պետք է իրենց աշխատակիցներին ապահովեն հարմարավետ և անվտանգ պայմաններով։ Պետք է պատշաճ կերպով ախտահանել աշխատավայրը։ Աշխատակիցներին պետք է ապահովել բժշկական դիմակներով, ձեռնոցներով և սպիրտային հիմքով ախտահանիչ հեղուկներով։ Հաճախակի ախտահանել այն մակերեսները, որոնց աշխատակիցները ամենաշատն են դիպչում՝ բռնակներ, ծորակներ, դարակներ և այլն։ Աշխատանքային օրվա սկզբում և վերջում կատարել աշխատակիցների ջերմաչափում։


5․Ունենալ հատուկ առաջարկներ և կատարելագործել մատուցվող ծառայությունները


Շատ ձեռնարկատերեր կարծում են, որ այս շրջանում պետք է հանդես գալ հատուկ առաջարկներով և բարձրորակ ծառայությաններ մատուցել, քանի որ այս պարագայում անգամ ցածր գները չեն գրավում հաճախորդներին։ VELOBEAT (Մոսկվա) cycle ստուդիան հետաքրքիր լուծում է գտել։ Ստուդիան վարձով է տրամադրում հեծանիվ մարզասարքերը։ Սպորտային կոշիկների և այլ անհրաժեշտ պարագաների հետ մեկտեղ ընկերությունը առաքում է հեծանիվ մարզասարքերը հաճախորդների բնակարան։ Նրանք կարող են միանալ առցանց պարապմունքներին և մարզվել տնից։ Առաքումը անվճար է, և մեկ ամսից ավել ժամկետով վարձակալելու դեպքում՝ հաճախորդներին տրամադրվում են զեղչեր։


6․Ամրապնդել և զարգացնել թիմային աշխատանքը


Բիզնեսի համար այս դժվարին ժամանակահատվածում յուրահատուկ նշանակություն ունի թիմային աշխատանքը։

Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը պատմում է, որ իր թիմը կարանտինի օրերին ևս համախմբված աշխատել է, քանի որ պետք է կազմակերպեին գումարների հետվերադարձը և օգնեին այն մարդկանց, ովքեր արդեն ժամանել էին ինչ-որ երկիր և չէին կարողանում վերադառնալ։ Երբ չեղյալ է հայտարարվում մի ուղղություն, հնարավոր է լինում փոխարինող տարբերակներ առաջարկել, բայց այս դեպքում փակ են բոլոր ուղղությունները։ Անգամ այս պայմաններում գործակալությունը լավատեսական է տրամադրված և թիմը համախմբված աշխատում է, որպեսզի հաճախորդներին մատուցի լավագույն ծառայությունները։

Մի՛ հանձնվեք, հետևեք այս խորհուրդներին և շուտով կհաղթահարեք այս իրավիճակը։

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։