Բյուջետավորումը Ձեր ապագա ծախսերի և եկամուտների պլանավորման գործընթացն է, որը հնարավորություն է տալիս նախապես որոշելու` արդյո՞ք կկարողանաք Ձեր Բիզնեսի գործունեությունն անխափան իրականացնելու համար ունենալ բավարար միջոցներ: Բյուջետավորումը շատ պարզ ձևով հավասարակշռում է ծախսերը և եկամուտները: Եթե դրանք հավասարակշռված չեն, և Դուք ծախսում եք ավելին, քան Ձեր եկամուտներն են, ապա որոշակի ժամանակ անց Դուք խնդիրներ կունենաք:
Քանի որ բյուջետավորումը հնարավորություն է տալիս պլանավորել Ձեր ծախսերը, այն կարծես երաշխիք է հանդիսանում, որ Դուք կունենաք բավարար գումար այն ամենի համար, ինչն անհրաժեշտ է Ձեր բիզնեսին: Եթե, օրինակ, չունեք բավականաչափ գումար, որպեսզի կատարեք բիզնեսին անհրաժեշտ բոլոր ծախսերը, Դուք կարող եք օգտագործել Ձեր կողմից կատարված պլանավորումը՝ կենտրոնանալով և կատարելով այնպիսի ծախսեր, որոնք առավել կարևոր են բիզնեսի համար:
Բյուջետավորումը հնարավորինս զերծ կպահի Ձեզ լրացուցիչ պարտավորություններ ստանձնելուց, ինչպես նաև կօգնի Ձեզ այն դեպքերում, երբ արդեն իսկ ունեք վարկեր կամ այլ պարտավորություններ՝ ցույց տալով պարտավորությունների մարման համար առավել նպատակահարմար ժամանակահատվածները:
Մեկ անգամ կատարելով բյուջետավորում և օգտագործելով այն՝ կզգաք՝ ինչ օգտակար է, երբ կարողանում եք կառավարել Ձեր ֆինանսական միջոցները՝ կանխատեսելով, թե որ ամսին կունենաք դրամական միջոցների պակասորդ կամ ավելցուկ: Պլանավորում կարող եք կատարել ցանկացած ժամանակահատվածի համար, օրինակ՝ 6 ամսվա կամ մեկ տարվա կտրվածքով:
Հաճախ մարդիկ կարծում են, որ կատարելով բյուջետավորում՝ նրանք կրում են որոշակի զրկանքներ, և սկսում են խուսափել բյուջետավորումից: Նայեք բյուջետավորմանը ինչպես մի դիետայի, որը պարզապես ուտելու ծրագիր է, որը հնարավորություն է տալիս գիտակցաբար որոշում կայացնել, Ձեր գումարները տեղաբաշխելու վերաբերյալ:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։