Առցանց կամ թվային մարքեթինգը, համացանցի կիրառումն է ապրանքներ կամ ծառայություններ գովազդելու, պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու և վաճառք իրականացնելու համար: Թվային մարքեթինգը աճում և զարգանում է նոր տեխնոլոգիաների հետ միասին և օգտագործվում է պոտենցիալ հաճախորդների առավել նեղ թիրախային խմբերին ուղղակի տեղեկատվությունը հասցնելու նպատակով:
Առցանց մարքեթինգի գործիքներից են.
Սոցիալական կայքերի մարքեթինգ (Social Media Marketing)
Կազմակերպությունները օգտագործում են սոցիալական կայքերը կամ դրանց հղումները, իրենց կայքերի այցելություների թիվը և բրենդի ճանաչելիությունը մեծացնելու, ինչպես նաև հաճախորդների հետ անմիջական կապի ապահովման նպատակով:
Նրանք ստեղծում են հոդվածներ, նկարներ, հայտարարություններ, որոնք կգրավեն ընթերցողներին և կդրդեն նրանց կիսվել կամ ինչ-որ կերպ արձագանքել այդ նյութերին իրենց անձնական սոցիալական էջերում: Սոցիալական ցանցերը կօգնեն կազմակերպություններին ստեղծել թիրախային հաճախորդների խմբեր և ստանալ նրանցից կարծիքներ:
Բաններային գովազդ
Կազմակերպությունները իրենց բրենդի, առաջարկների և ակցիաների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով տարբեր տեսակի կայքէջերում գնում են «գովազդային տարածքներ», այնպես, ինչպես օրինակ՝ ամսագրերում կամ թերթերում, որոնց վրա սեղմելով հղում է կատարվում տվյալ ապրանքանիշի պաշտոնական կայքէջը:
Էլեկտրոնային մարքեթինգ (E-mail marketing)
Կազմակերպությունները օգտագործում են ուղղակի մարքեթինգի այս տեսակը թիրախավորված խմբերի էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրություններ ուղարկելու համար, հաճախորդների հետ կապեր ստեղծելու, հաճախորդների հավատարմությունը խրախուսելու, բիզնեսը զարգացնելու և նոր հաճախորդներ ձեռք բերելու նպատակով:
Որոնման համակարգերի մարքեթինգ և օպտիմալացում (Search engine Optimization)
Այս տեսակը օգտագործելով՝ կազմակերպությունները բարձրացնում են իրենց կայքէջերի տեսանելիությունը որոնման համակարգերում վճարովի գովազդների տեղադրման և ճիշտ ռազմավարության վարման միջոցով, որը կոչվում է որոնման համակարգերի մարքեթինք կամ որոնման համակարգի օպտիմալացում:
Ցանցային Մարքեթինգ (Network Marketing)
Կազմակերպությունները պարգևատրում են իրենց դիստրիբյուտորներին կայքի յուրաքանչյուր այցելության կամ դիստրիբյուտորի կողմից կատարված վաճառքի դիմաց: Դիստրիբյուտորը կարող է օգտագործել գովազդելու տարբեր մեթոդներ մարդկանց Ձեր կայք ուղղորդելու և գովազդը խթանելու համար: Մարքեթինգի այս տեսակը տարբերվում է ստանդարտ մարքեթինգային ուղիներից, որոնք հիմնականում նպաստում են կապերի հաստատմանը, վստահության ու ճանաչելիության բարձրացմանը և անուղղակիորեն են կապվում ֆինանսական ցուցանիշներին: Ցանցային մարքեթինգը ուղղակիորեն կենտրոնացված է ֆինանսական արդյունքների բարելավման վրա և համարվում է վաճառքի արդյունավետ գործիքներից մեկը: Ցանցային մարքեթինգում հաճախ օգտագործվում է իրականացված վաճառքի դիմաց վճարված տոկոսային բաղադրիչի կիրառումը կամ ստացված եկամտի բաշխման մեթոդը:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։