search
close
singin icon
close

Հարկերը Հայաստանում

Ապրիլի 21, 2022
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Հարկման ինչպիսի՞ համակարգեր կան Հայաստանում 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկհամակարգեր:


Հարկման ընդհանուր համակարգում բիզնեսը վճարում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շահութահարկ, երբեմն՝ նաև այլ հարկեր (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, ճանապարհային հարկ, եկամտային հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ): Գրեթե ցանկացած բիզնես կարող է օգտվել հարկման ընդհանուր համակարգից:


Հարկման հատուկ համակարգում բիզնեսը չի վճարում ԱԱՀ և շահութահարկ՝ փոխարենը վճարելով տվյալ համակարգի համար նախատեսված հարկերը։ Այդպիսիք են՝

  • շրջանառության հարկը
  • արտոնագրային հարկը:

2. Որո՞նք են բիզնեսի կողմից վճարվող հարկերը

2.1 Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

Ավելացված արժեքի հարկը (այսուհետ՝ ԱԱՀ) ապրանքների ու ոչ նյութական ակտիվների վաճառքի ու վարձակալության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, գործարքների կնքման արդյունքում պետական բյուջե վճարվող հարկ է:


ԱԱՀ դրույքաչափը յուրաքանչյուր գործարքի գումարի 20 տոկոսն է, որը հաշվարկվում ու վճարվում է ամսական կարգով։


Հիմնականում ձեռքբերման ու իրացման գործարքների ԱԱՀ-ն կարելի է հաշվանցել (օրինակ՝ եթե ապրանքը, որը ձեռք է բերվել այլ ԱԱՀ վճարողից, վերավաճառվում է, գնման գնի մեջ մտած ԱԱՀ-ն կհաշվանցվի վաճառքի գնի ԱԱՀ-ի հետ, ու կվճարվի վաճառքի ԱԱՀ-ի և ձեռք բերման ԱԱՀ-ի դրական տարբերության չափով ԱԱՀ): Պետք է նկատի ունենալ, որ որոշ ապրանքներ ազատված են ԱԱՀ-ից։


2.2 Շահութահարկ

Շահութահարկը բիզնեսի համախառն եկամտից (հասույթից) պետական բյուջե վճարվող հարկ է։ Շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս, իսկ հարկման բազան որոշելիս հասույթից նվազեցվում են հիմնավորված ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները։ Որոշ ծախսերը չեն նվազեցվում, իսկ որոշ ծախսերի նվազեցման վրա կիրառվում են սահմանափակումներ։ Շահութահարկը վճարվում է տարեկան կտրվածքով, սակայն նաև անհրաժեշտ է վճարել եռամսյակային կանխավճարներ։


2.3. Ակցիզային հարկ

Ակցիզային հարկով հարկվում են արտադրողի կողմից ՀՀ-ում հետևյալ ապրանքների վաճառքը կամ ՀՀ դրանց ներմուծումը՝

  • ալկոհոլային արտադրանք
  • ծխախոտի արտադրանք
  • քսայուղ
  • բենզին, դիզելային վառելիք, նավթամթերք
  • ճնշակայանում վաճառվող բնական գազ

Ակցիզային հարկի դրույքաչափի մեծությունը կախված է հարկվող ապրանքի տեսակից։


2.4 Շրջանառության հարկ

Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, ու այդ հարկային համակարգից օգտվելու համար պետք է ամեն տարի մինչև փետրվարի 20-ը հարկային մարմին ներկայացնել համապատասխան հայտարարություն։ Այն վճարվում է ամբողջ շրջանառությունից և հաշվարկվում ու վճարվում է եռամսյակային կարգով: Որոշ դեպքերում (օրինակ՝ հանրային սննդի ոլորտում) թույլատրվում են ծախսերի նվազեցումներ։


Կախված գործունեության տեսակից դրույքաչափը կարող է տատանվել, մասնավորապես, 2018 թվականի դրությամբ գործում են հետևյալ դրույքաչափերը՝ առևտրի ու ծառայությունների ոլորտում այն կազմում է 5%, արտադրությունում՝ 3.5%, վարձակալությունից ու ռոյալթիներից՝ 10%, հանրային սննդի ոլորտում՝ 6% (սկսած 2019թ.-ի հունվարի 1-ից օրինակ այն կկազմի 8%) և այլն։


Վճարող կարող է լինել բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը նախորդ ու ընթացիկ տարում չի գերազանցել 115 միլիոն դրամը, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից սկսած նշված շեմը զգալիորեն նվազեցվելու է՝ կազմելով 58.35 միլիոն ՀՀ դրամ։

Այս ռեժիմից չեն կարող օգտվել ակցիզային հարկ վճարողները, ֆինանսական ոլորտի կազմակերպությունները, միմյանց հետ փոխկապակցված բիզնեսները։


2.5 Արտոնագրանային հարկ

Արտոնագրային հարկ վճարվում է գործունեության հետևյալ տեսակների համար՝

  • թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում
  • վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն
  • ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն
  • ավտոկանգառների գործունեություն
  • բիլիարդ խաղի կազմակերպում
  • սեղանի թենիս խաղի կազմակերպում
  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում
  • ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեություն
  • տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում
  • առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:

Արտոնագրային հարկը վճարվում է ամսական կտրվածքով, իսկ դրույքաչափի մեծությունը կախված է գործունեության տեսակից։

Արտոնագրային հարկով հարկվելու համար անհրաժեշտ է նախքան գործունեություն սկսելը, սակայն ոչ ուշ, քան նախորդ օրը, հարկային մարմին ներկայացնել հայտարարություն։


3. Որո՞նք են բիզնեսի ու անհատների կողմից վճարվող այլ հարկերը


3.1 Եկամտային հարկ

Եկամտային հարկը հաշվարկվում ու վճարվում է անհատի կողմից ստացված համախառն եկամտից։ Բիզնեսը պետք է հաշվարկի ու վճարի իր աշխատողների ու իրեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը։


Աշխատավարձի ու ծառայությունների վարձատրության համար եկամտային հարկի ամսական դրույքաչափերն են՝


Հարկման բազայի տարեկան մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

մինչև 1800000 դրամը ներառյալ

23 տոկոս

1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ

414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

24000000-ից ավելի դրամ

6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը


Հետևաբար եկամտային հարկի տարեկան դրույքաչափերը կազմում են՝


Հարկման բազայի տարեկան մեծությունը

Եկամտային հարկի դրույքաչափը

մինչև 1800000 դրամը ներառյալ

23 տոկոս

1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ

414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը

24000000-ից ավելի դրամ

6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը


Այլ եկամուտների համար դրույքաչափերն են՝


Եկամտի տեսակը

Եկամտային հարկի դրույքաչափը

Տոկոսներ

10 տոկոս

Ռոյալթիներ

10 տոկոս

Վարձակալական վճարներ

10 տոկոս

Ձեռնարկատիրական գույքի վաճառք

10 կամ 20 տոկոս (կախված գույքի նշանակությունից)

Շահաբաժիններ

5 տոկոս օտարերկրացիների (քաղաքացիություն չունեցողների) համար ու 10 տոկոս ՀՀ քաղաքացիների համար


Եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է ամսական կտրվածքով։


3.2 Անշարժ գույքի հարկ

Անշարժ գույքի հարկով հարկվում են հողամասերը, անհատական բնակելի տները, բնակարանները, ավտոտնակները, հասարակական և արտադրական նշանակության շինությունները։

Հարկի դրույքաչափի մեծությունը կախված է գույքի տեսակից և կադաստրային արժեքից, իսկ վճարումը կատարվում է տարեկան կտրվածքով։


3.3 Փոխադրամիջոցների գույքահարկ

Այս հարկով հարկման ենթակա են ավտոմեքենաները, ջրային տրանսպորտային միջոցները, մոտոցիկլետները։

Փոխադրամիջոցի գույքահարկի չափը որոշվում է տվյալ փոխադրամիջոցի շարժիչի հզորությունից։ Այս հարկը վճարվում է տարեկան կտրվածքով։



Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։