Թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսությունում և դրանց դերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու գործընթացում
Կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սղությունը և շուկայական մարտահրավերները փոխում են գյուղատնտեսության կանոնները։ Այսօր թվային գործիքների կիրառումն այլևս ընտրություն չէ, այլ արդյունավետ և կայուն տնտեսություն կառուցելու հիմնական գրավականը։
Այս դասընթացը նախատեսված է ֆերմերների, ագրոբիզնեսի մասնագետների և ոլորտի նորարարների համար, ովքեր ցանկանում են օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, խնայել ռեսուրսներ և հասնել կանխատեսելի արդյունքների։
Դասընթացի գործնական արդյունքները.
- Տվյալների վրա հիմնված որոշումներ․ Ինչպես են ԱԹՍ-ները, սենսորներն ու արբանյակային պատկերներն օգնում կանխատեսել ռիսկերը։
- Խելացի ջրօգտագործում․ Ոռոգման ժամանակակից մեթոդներ, որոնք ապահովում են մինչև 40% ջրի խնայողություն։
- Բարձր արդյունավետություն․ Գործնական քայլեր բաց դաշտերի և ջերմոցների համար՝ հիվանդությունների կանխարգելմամբ և մինչև 20% բերքատվության աճով։
- Տեղական հաջողված օրինակներ․ Թվայնացման խոչընդոտների հաղթահարում և Հայաստանում արդեն իսկ գործող լավագույն փորձի վերլուծություն։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։