«Ավելին քան ֆինանսավորում. Լիզինգը որպես աճի հնարավորություն»․ Ակբա Բիզնես ակումբի նոր միջոցառումը
Հունիսի 10-ին տեղի կունենա Ակբա Բիզնես Ակումբի հերթական միջոցառումը՝ «Ավելին քան ֆինանսավորում. Լիզինգը որպես աճի հնարավորություն» թեմայով։ Հանդիպման շրջանակում կքննարկվեն լիզինգային գործիքների միջոցով բիզնեսի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման ապահովման առանցքային մեթոդները:
Հատուկ հյուրեր՝ Աղասի Գասպարյան (Ակբա Լիզինգի գործադիր տնօրեն) և Վահագն Շմավոնյան (Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ):
Հանդիպման ընթացքում խոսնակները կներկայացնեն շուկայի ներկա մարտահրավերները բիզնեսի օգտին ծառայեցնելու հնարավորությունները, լիզինգի կիրառական առավելություններն ու զարգացման հեռանկարները: Միջոցառումը նախատեսված է ՓՄՁ ղեկավարների, ձեռնարկատերերի և բիզնեսի զարգացման մասնագետների համար: