«Մրցակցության 5 ուժեր. Ինչպես կանխորոշել և կառավարել բիզնեսի հաջողությունը»․ Ակբա Բիզնես ակումբի նոր միջոցառումը
Հունիսի 26-ին տեղի կունենա Ակբա Բիզնես ակումբի հերթական միջոցառումը՝ «Մրցակցության 5 ուժեր. Ինչպես կանխորոշել և կառավարել բիզնեսի հաջողությունը» թեմայով։ Հանդիպման շրջանակում կքննարկվեն շուկայում մրցակցային առավելությունների ձևավորման և ռազմավարական պլանավորման առանցքային մեթոդները:
Հատուկ հյուր՝ Նարեկ Ամիրխանյան (Rearrange փոդքասթի հիմնադիր և վարող, Hexact ընկերության նախկին գործառնական տնօրեն, «Երազ» խանութների ցանցի նախկին տնօրեն):
Հանդիպման ընթացքում խոսնակը կներկայացնի շուկայի կառուցվածքային վերլուծության գործիքները, մրցակցային միջավայրի վրա ազդող հիմնական գործոնները և դրանց դիմակայելու ռազմավարությունները: Միջոցառումը նախատեսված է ՓՄՁ ղեկավարների, սեփականատերերի, որոշում կայացնող անձանց համար: