search
close
singin icon
close

Ակբա բանկ. ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար

Օգոստոսի 29, 2022
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5
Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն էր, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով 2013 թվականից մեկնարկեց անվճար բիզնես դասընթացների շարք:

Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 105 բիզնես դասընթաց, որին մասնակցել է 820 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 1480 անձ։


Այս տարի բանկի կողմից անցկացվել է 15 դասընթաց, որին մասնակցել է 160-ից ավելի փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 260 անձ: Բիզնեսն ավելի արդյունավետ կառավարելու համար դասընթացների մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ տարբեր ուղղություններով՝ դրամական հոսքերի կառավարումից սկսած մինչև ֆինանսական որոշումների կայացում, գործնական ու թվային մարքեթինգ, ծախսերի վերահսկողություն, հյուրատնային անձնակազմի մոտիվացում և պահպանում, հոգատարություն հյուրերի հանդեպ և այլն:


Կազմակերպվող բիզնես դասընթացների շրջանակում մշտապես բանկի ուշադրության կենտրոնում են նաև մարզերը: 2013թ․-ից մինչ օրս մարզերում իրականացվել է 22 դասընթաց, որին մասնակցել է 184 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 276 անձ։ 2021թ.-ին բիզնես դասընթացներ են անցկացվել Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում, որոնց մասնակցել է շուրջ 40 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող ավելի քան 50 անձ:


«Ակբա բանկը Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման համար շուրջ 8 տարի կազմակերպում և անցկացնում է անվճար բիզնես դասընթացներ: Սկզբում այս դասընթացներին հնարավորություն ունեին մասնակցել միայն բանկի հաճախորդ ՓՄՁ-ների ղեկավարներն ու որոշում կայացնող անձինք, բայց կարճ ժամանակ անց դասընթացները հասանելի դարձան նաև Հայաստանում գործող բոլոր ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, քանի որ մենք նպատակ ունենք մեր գիտելիքներով ու փորձով աջակցելու մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:


Ակբա բանկի կողմից իրականացվող անվճար բիզնես դասընթացները կանցկացվեն նաև հաջորդ տարի:

Առաջիկա դասընթացը կկայանա արդեն 2022 թվականի հունվարին:

Փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են նամակ գրել NonFinancialServices@acba.am էլ. հասցեին կամ գրանցվել sme.acba.am կայքում։


Ակբա բանկն առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, որ ՓՄՁ-ների զարգացման համար պարբերաբար կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ:

Բիզնես դասընթացները իրականացվում են 12 թեմաներով.


• Բիզնես ցիկլեր և ԱՆՊ կառավարում

• Բիզնեսի զարգացում անկայունության պայմաններում

• Գործնական մարքեթինգ

• Թվային մարքեթինգ

• Դրամական հոսքերի կառավարում

• Ծախսերի վերահսկողություն

• Շրջանառու կապիտալի ավելացում

• Ֆինանսական որոշումների կայացում

• Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում

• Հյուրատնային ծառայությունների մարքեթինգ

• Հյուրատնային ծառայությունների վաճառք

• Հոգատարություն հյուրերի հանդեպ

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։