Ակբա բանկը և UEICT-ը հուշագիր են ստորագրել
Ակբա բանկը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (UEICT) Ակբա Բիզնես ակումբի (Acba⠀Business⠀Club) շրջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել, որով կհամագործակցեն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների թվային հմտությունների զարգացման ուղղությամբ։
Բանկը և ՏՀՏ գործատուների միությունը ՓՄՁ-ների՝ թվային հմտությունների զարգացման նպատակով կհամագործակցեն երեք հիմնական ուղղություններով.
- ՓՄՁ-ների թվայնացում և թվային հմտությունների զարգացում,
- ՓՄՁ-ների համար ինտերակտիվ, ժամանակակից և թվային բովանդակությամբ ուսուցման գործընթացի կազմակերպում,
ՓՄՁ-ների կրթում` բիզնեսում թվային հմտությունների անհրաժեշտության և թվային ներգրավվածության նպատակով։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
- մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
- դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
- օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։
Ակբա Բիզնես ակումբը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում