Բանկը կազմակերպում է հերթական բիզնես դասընթացները ՓՄՁ-ների համար
Այսօր արդեն Բանկի կողմից իրականացվող բիզնես դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների համար:
Մինչ օրս Բանկի կողմից իրականացված 36 բիզնես դասընթացներին, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական կառավարման և գործնական մարքեթինգի վերաբերյալ թեմաներ, մասնակցել են ավելի քան 400 ձեռնարկատերեր և մենեջերներ՝ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 250 կազմակերպություններից: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արտադրությունը, գյուղատնտեսությունը և այլն:
Դասընթացների նյութերը Բանկը պատրաստել է՝ սերտորեն համագործակցելով Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ, որի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով:
Առաջիկա բիզնես դասընթացները տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի՝ Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Բիզնես դասընթացները Բանկի կողմից կազմակերպվում են անվճար:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում