Բիզնեսի թվային փոխակերպում․ ինչի՞ց սկսել և ինչպե՞ս
«Բիզնեսի թվային փոխակերպում․ ինչի՞ց սկսել
և ինչպե՞ս» թեմայի շուրջ քննարկմանն Ակբա Բիզնես ակումբի հատուկ հյուրը Հայաստանում Ozon ընկերության
գլխավոր տնօրեն և SatisfAI ընկերության համահիմնադիր Հայկ Կարապետյանն էր, ով սեփական
փորձով գործարարներին ներկայացրել է բիզնեսի թվայնացման ճիշտ մեխանիզմները։
«Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին Ակբա Բիզնես ակումբ՝ կիսվելու իմ փորձով։ Բավականին հետաքրքիր ֆորմատ էր, հնարավորություն կար անմիջականորեն խոսել բիզնեսմենների հետ. փորձի փոխանակումը երկկողմանի էր: Բավականին հետաքրքիր քեյսեր լսեցինք, թե գործընկերներն ինչպես են փոխակերպել իրենց կազմակերպությունը։ Սա նաև նեթվորքինգ է. գործարարները միմյանց հետ են ծանոթանում և գուցե հավելյալ այլ արժեք կստեղծեն իրենց ընկերություններում»,- նշել է Հայաստանում Ozon ընկերության գլխավոր տնօրեն և SatisfAI ընկերության համահիմնադիր Հայկ Կարապետյանը։
Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
- մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
- դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
- օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում