Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է
«ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առաջինն է, որփոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճարբիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները:
Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք` sme.acba.am, կամ զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին:
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում