Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրեց sme.acba.am կայքը
Այն կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ լայն համագործակցության արդյունքում:
Առցանց հարթակի միջոցով սկսնակ և գործող գործարարները կարող են ներբեռնել ուսուցողական նյութեր և տեսահոլովակներ, օգտվել մի շարք բիզնես գործիքներից և տարատեսակ ֆինանսական հաշվիչներից: Այն նաև նախատեսված է դառնալ համագործակցության յուրահատուկ հարթակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ բացելով նրանց առաջ:
«Մենք միշտ եղել ենք սոցիալապես պատասխանատու բանկ: Այս է պատճառը, որ ցանկանում ենք անընդհատ զարգացող հաճախորդ-գործընկերներ ունենալ, ու հենց այս մղումն է, որ թույլ տվեց մեզ շուրջ երեք տարիների համառ աշխատանքից հետո ունենալ նման արդյունք: Հետագայում նախատեսում ենք ընդլայնել առցանց հարթակի գործունեության տիրույթը` նաև ներառելով գյուղատնտեսության ոլորտը», - ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«ՓՄՁ-ների համար հնարավորություն ստեղծելը IFC-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով, ինչպես նաև Հայաստանում: Այս նոր հարթակը բանկի և IFC- ի համատեղ ջանքերի արդյունք է, որի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել աճի համար անհրաժեշտ գիտելիքներ: Մենք բարձր ենք գնահատում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հանձնառությունը առաջնորդել այս կարևոր նախաձեռնությունը», - ասաց IFC-ի` Հարավային Կովկասում տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:
sme.acba.am կայքի գործարկումը կիրականացվի դեկտեմբեր ամսին:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում