Բիզնեսի ֆինանսավորման նոր ծրագիր կանանց համար
«Մենք կարծում ենք, որ երկրի մակարդակով ունենք շատ մեծ պահուստային պոտենցիալ։ Պետք է խրախուսել կանանց, օժանդակել, ցույց տալ որոշակի հնարավորություններ և այդ հնարավորություններից օգտվելու եղանակը։ Ակբա բանկը իր միջոցառումների շարքով, բոլոր գործողություններով փորձում է այդ ամենը իրականություն դարձնել»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«ՎԶԵԲ-ը կարևորում է գենդերային հավասարությունն անցումային գործընթացում և հենց մեզ մոտ էլ ղեկավար պաշտոններում շատ են կանայք։ ՎԶԵԲ-ը ձգտում է աջակցություն տրամադրել կանանց կողմից կառավարվող փոքր ու միջին ձեռներեցությանը, որպեսզի նրանք կարողանան տնտեսական աճ ապահովել, ստեղծել աշխատատեղեր, զարգացնել իրենց հմտությունները և հենց այս նպատակով սկսեցինք աջակցության «Կանայք բիզնեսում» ծրագիրը»,- նշել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։
«Կանայք բիզնեսում» ծրագրի
ֆինանսավորման պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում փոքր և միջին ձեռնարկությունների կին ղեկավարների համար կիրականացվեն նաև մենթորինգ, բիզնես դասընթացներ, խորհրդատվություն՝ բիզնեսում կանանց ոգեշնչելու և նոր գաղափարներ իրագործելու նպատակով։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։
Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում