Ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունն օգնում է բացահայտել կազմակերպության հաջողությունների պատճառները, ինչպես նաև աշխատանքում տեղ գտած թերությունները և հնարավորություն է տալիս նշել հետագա տնտեսական գործունեության բարելավման ուղիները:
Ֆինանսական հաշվետվության արտաքին օգտագործողներն ամբողջ աշխարհում հանդիսանում են ներդրողները, վարկատուները, մատակարարները, աշխատողները և այլ առևտրային կապակցված կողմեր, հաճախորդները, կառավարությունները և այլ հետաքրքրված անձիք: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ֆիանանսական հաշվետվության տեղեկատվության միջոցով բավարարել իր պահանջները: Ֆինանսական հաշվետվությունների բոլոր տարրերը փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ, որպես կանոն, արտացոլում են միևնույն տնտեսական գործառությունների ու երևույթների տարբեր կողմերը:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ֆինանսական հաշվետվությունների երեք ամենակարևոր տեսակներից մեկն է: Ի տարբերություն մյուս հաշվետվությունների, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ներդրողներին հնարավորություն է տալիս նաև տեսնել կազմակերպության վաճառքի ծավալները և զուտ եկամուտի չափը: Այս հաշվետվությունը հայտնի է նաև «եկամուտ-ծախս հաշվետվություն» անվանմամբ: Ֆինանսական կատարողականը գնահատվում է՝ հաշվի առնելով գործառնական և ոչ գործառնական գործունեությունից ստացվող եկամուտներն ու ծախսերը:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը ցույց է տալիս կազմակերպության եկամուտներն ու ծախսերը որոշակի հաշվետու ժամանակահատվածի համար: Հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Եթե հաշվետու տարվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ, ապա միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը` ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Նոր ստեղծված կազմակերպությունների համար հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման պահից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Առանձնահատկությունները.
- Ներբեռնել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանձևանմուշը մեկ անգամ և հնարավորություն ստանալ օգտագործել այն նորից ու նորից
- Ձևանմուշն իր մեջ ներառում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն կազմելու համար անհրաժեշտ հիմնական տարրերը
- Ձևանմուշը կարող է ամբողջովին հարմարեցվել Ձեր կարիքներին՝ Դուք կարող եք ավելացնել և/կամ հեռացնել տարրեր կամ փոխել ձևաչափը
Ձևանմուշն օգտագործելը բավականին հեշտ է: Պարզապես պետք է մուտքագրել Ձեր տվյալները և զուտ եկամուտը ավտոմատ կերպով կհաշվարկվի:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։