Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության որոշակի ժամանակահատվածի համար տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների արտացոլումն է դրամական արտահայտությամբ:
Ստորև ներկայացված են հաշվապահական հաշվեկշռի այն երեք հիմնական հատվածները, որոնք ներդրողներին ցույց են տալիս կազմակերպության ակտիվները, պարտավորությունները, ինչպես նաև բաժնետերերի կողմից իրականացված ներդրումները:
Ակտիվները այն միջոցներն են որոնք պատկանում են կազմակերպությանը: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք ձեռք են բերվել գործարքների միջոցով և ունեն ապագա տնտեսական օգուտ, որը կարող է չափվել դրամային արտահայտությամբ: Ակտիվները ներառում են նաև կատարված կանխավճարները, ինչպիսիք են օրինակ՝ գովազդի, ապահովագրության, տուրքերի և վարձավճարի համար կատարված կանխավճարները: Ակտիվները բաղկացած են երկու բաժնից՝ ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվներ: Ոչ ընթացիկ ակտիվները 1 տարուց ավելի օգտագործվող այն միջոցներն են, որոնք ձեռք են բերվում երկարաժամկետ օգտագործման նպատակով և որոնց օգտագործումից ակնկալվում է ստանալ շահույթ։ Ոչ ընթացիկ ակտիվները նախատեսված չեն վաճառքի համար։ Դրանց թվին դասվում են շենքերը, սարքավորումները, գույքը, համակարգչային ծրագրերը, լիցենզիաները և այլն։ Ընթացիկ են կոչվում այն միջոցները, որոնք վաճառվում, օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։ Ընթացիկ ակտիվներ են հանդիսանում նյութերը, արտադրանքը, ապրանքները, վաճառքի գծով դեբիտորական պարտքերը, դրամական միջոցները և այլն։
Սեփական կապիտալը կազմակերպության սեփականատերերի (շահագրգիռ կողմերի) կողմից ներդրված միջոցների գումարի և չբաշխված շահույթի հանրագումարն է:
Պարտավորությունները կազմակերպության այն գումարներն են, որոնք կազմակերպությունը պարտավոր է վճարել պարտատերերին նախկինում իրականացված գործարքների համար: Պարտավորությունները սեփական կապիտալի հետ միասին համարվում են կազմակերպության ակտիվների ֆինանսավորման աղբյուր: Պարտավորությունները, նույնպես, ակտիվների նման, բաժանվում են երկու խմբի՝ ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորություններ: Ոչ ընթացիկ պարտավորությունը ժամկետային այն պարտավորությունն է, որը պետք է մարվի մեկ տարուց ավելի ժամկետում, իսկ ընթացիկ պարտավորությունը գոյանում է գործառնական գործունեության ժամանակ և մարվում 12 ամսից պակաս ժամկետում։
Հաշվեկշռի ակտիվ և պասիվ կողմերի գումարները միշտ պետք է իրար հավասար լինեն: Այսինքն՝ ակտիվները պետք է հավասար լինեն սեփական կապիտալի և պարտավորությունների հանրագումարին:
Ներկայացված ձևանմուշը հաշվապահական հաշվեկշռի օրինակ է, սակայն Դուք կարող եք փոփոխել այն Ձեր կազմակերպության իրավական ձևին համապատասխան, օրինակ՝ ավելացնել և/կամ հեռացնել հոդվածները, վերանայել և փոխել ձևաչափը կամ ձևափոխել ըստ Ձեր կարիքների:
Առանձնահատկությունները
- Ներբեռնել հաշվապահական հաշվեկշռի ձևանմուշը մեկ անգամ և հնարավորություն ստանալ օգտագործել այն նորից ու նորից:
- Ձևանմուշն իր մեջ ներառում է հաշվապահական հաշվեկշիռ կազմելու համար անհրաժեշտ հիմնական տարրերը:
- Ձևանմուշն օգտագործելը բավականին հեշտ է: Պարզապես պետք է մուտքագրել Ձեր տվյալները, և բոլոր գրանցված տվյալների գումարները ավտոմատ կերպով կհաշվարկվեն, Դուք անգամ կտեղեկանաք հաշվեկշռի անհավասարակշիռ վիճակի մասին:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։