search
close
singin icon
close

Սահմանափակ բյուջեի դեպքում՝ փոքր բիզնեսի վաճառքը խթանող 7 խորհուրդներ

Մայիսի 11, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
0

Անկախ նրանից, թե որքան է Ձեր բյուջեն, միշտ էլ վաճառքի ծավալներն ավելացնելու և Ձեր բիզնեսը ընդլայնելու ուղիներ կան։ Այս նպատակին հասնելը դառնում է ավելի դժվար, երբ Ձեր բյուջեն խիստ սահմանափակ է և գովազդային ու մարքեթինգային ծախսերը պետք է հսկողության տակ պահվեն։ Նույնիսկ սահմանափակ բյուջեի դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի և ստորև ներկայացված 6 խորհուրդները կօգնեն Ձեզ այդ հարցում։

1. Հարաբերություններ ստեղծե՛ք Ձեր առկա հաճախորդների հետ Ձեր առկա հաճախորդները եկամուտները ավելացնելու լավագույն ռեսուրսներից մեկն են։ Առկա հաճախորդին նոր ապրանքներ վաճառելը ավելի հեշտ է, քանի որ նրանք արդեն ծանոթ են Ձեր արտադրանքի և ծառայությունների որակին և աշխատելաոճին։ Հավատարիմ հաճախորդները ավելի պատրաստակամ են արտահայտել իրենց կարծիքը և հուզող հարցերը: Ձեր հաճախորդներին լսելով՝ կկարողանաք լուծել նրանց խնդիրները նոր կամ այլընտրանքային ապրանք առաջարկելով։ Այս մոտեցման շնորհիվ Դուք կշարունակեք լինել լավ գործընկեր, ինչպես նաև կավելացնեք վաճառքի ծավալները։

2Առաջարկե՛ք ապրանքների և ծառայությունների փաթեթներ Բազմաթիվ փոքր բիզնեսներ հաջողության են հասնում ապրանքների կամ ծառայությունների փաթեթներ վաճառելով։ Հաճախորդները պրոդուկտների կամ ծառայությունների փաթեթները ընկալում են որպես խնայողություն, անգամ եթե գնային տարբերությունը չնչին է։ Հաճախորդների այդ ընկալման շնորհիվ կարող եք հեշտությամբ վաճառք իրականացնել։ Հնարավորինս ճկուն եղեք փաթեթներ կազմելու հարցում և պատրաստ եղեք որոշակի փոփոխություններ կատարել, քանի որ պոտենցիալ կամ առկա հաճախորդը կարող է հրաժարվել փաթեթից, եթե առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից միայն մի քանիսն են իրեն անհրաժեշտ։ Եթե կարողանք բավականին ճկուն լինել փաթեթներ կազմելիս և բավարարել հաճախորդների տարբեր կարիքներ, անպայման հաջողության կհասնեք։

3Խնդրե՛ք հաճախորդներին ուղղորդել իրենց շրջապատին օգտվել Ձեր ծառայություններից Ձեր բավարարված առկա հաճախորդները կարող են նոր հաճախորդների ուղղորդման աղբյուր հանդիսանալ: Եթե դուք գիտեք, որ Ձեր հաճախորդը բավարարված է Ձեր առաջարկած ապրանքներից և ծառայություններից, խնդրեք նրան տրամադրել Ձեր կոնտակտային տվյալները իր ծանոթներից այն անձանց, ովքեր նույնպես կարող են հետաքրքրված լինել Ձեր առաջարկած ապրանքներով կամ ծառայություններով։ Ուղղորդման համար տվեք փոքր նվերներ կամ ներդրեք «Հրավիրիր ընկերոջդ» ծրագիր:

4. Կազմակերպե՛ք ժամանակավոր վաճառքի ակցիաներ Արտադրանքի գինը զեղչելը կարող է անտեղի թվալ վաճառքների ավելացնելու գործում, բայց նույնիսկ փոքր զեղչ առաջարկելու դեպքում Ձեր արտադրանքը և ծառայությունները առավել գրավիչ կդառնան Ձեր հաճախորդների համար: Հստակ սահմանեք վաճառքի պարամետրերը, ներառյալ ակցիայի սկիզբը և ավարտը, այնպես որ որևէ խառնաշփոթություն չառաջանա հաճախորդների շրջանում։

5․Լսե՛ք Ձեր հաճախորդներին Այս մեթոդը, թերևս, ամենապարզ և առավել անտեսվածն է վաճառքը խթանելու գործում: Ձեր հաճախորդներին կամ պոտենցիալ հաճախորդներին լսելը նրանց կարիքները բացահայտելու և բարելավելու լավագույն միջոցն է: Համոզվե՛ք, որ Դուք և Ձեր վաճառքի թիմը կարողանում եք ակտիվ լսել հաճախորդներին, ուղղել բաց և փակ հարցեր, ավելի շատ տեղեկություններ ստանալու համար և կարողանում եք հաղորդակցման ընթացքում հաճախորդներին հարմարավետ լուծումներ առաջարկել։

Ակտիվ լսելը ենթադրում է՝ կենտրոնանալ զրուցակցի վրա և ցույց տալ, որ լսում եք, պահել տեսողական կապ, արձագանքել, ժպտալ, նաև գրի առնել կարևոր տեղեկությունները։ Համոզվեք, որ հասկանում եք Ձեր լսածը, մի խուսափեք ևս մեկ անգամ ամփոփելուց և հարցեր տվեք հաստատելու համար։


6․ Օգտագործե՛ք սոցիալական ցանցերը ի օգուտ Ձեզ Սոցիալական ցանցերի օգտագործումը կնպաստի հաճախորդների իրազեկության բարձրացմանը և շուկայում Ձեր ապրանքների առաջխաղացմանը: Սոցիալական ցանցերում գոհ հաճախորդների դրական մեկնաբանությունները ուղղակիորեն կազդեն վաճառքի ծավալների աճի վրա։ Բացի այդ, սոցիալական ցանցերը մի դիտարկե՛ք որպես պարզապես վաճառքի գործիք, այլ որպես բաց հաղորդակցության հարթակ: Օգտագործեք սոց․ ցանցերը Ձեր ոլորտին վերաբերող հետաքրքիր տեղեկատվության տարածման կամ Ձեր բիզնեսի մասին պատմող հոդվածների, լուսանկարների կամ տեսանյութերի հրապարակման համար:


7․ Ընդլայնե՛ք վաճառքի ուղիները Յուրաքանչյուր բիզնեսի նպատակն է ավելի շատ վաճառելը: Սկսե՛ք մտածել Ձեր արտադրանքը կամ ծառայությունները ավելի շատ սպառողներին հասանելի դարձնելու մասին: Մի սահմանափակվե՛ք միայն տեղական շուկայով. սկսեք վաճառել միջազգային օնլայն հարթակներում: Վաճառքի ուղիների ընդլայնումը արդյունավետ գործիք է, Ձեր բիզնեսի զարգացման համար: Վաճառքի ուղիների ընդլայնումը շատ առավելություններ ունի․


  • Միավորի արտադրանքի ծախսերի նվազում. վաճառք ավելի մեծ թվով հաճախորդների կավելացնի եկամուտները և կկրճատվի մեկ միավորի արտադրանքի ծախսերը
  • Ավելի քիչ ռիսկ. վաճառքը բազմակի ուղիների միջոցով կրճատում է ձախողվելու ռիսկերը, քանի որ հավանականությունը ավելի քիչ է, որ բոլոր ուղիները միաժամանակ կդադարեն վաճառք իրականացնել:
  • Բրենդի հայտնիություն. Ավելի շատ վայրերում Ձեր ապրանքների և ծառայությունների հասանելիությունը կբարձրացնի բրենդի ճանաչելիությունը սպառողների շրջանում։

Թվարկված ռազմավարություններից ոչ մեկը չի պահանջում մեծ ծախսեր, բայց փոխարենը ժամանակ և կենտրոնացում կպահանջվի Ձեզնից և Ձեր վաճառքի թիմից։ Այնուամենայնիվ, Ձեր առկա և պոտենցիալ հաճախորդների հետ կապերը ամրապնդելով կկարողանաք խթանել վաճառքի ծավալները և կոմունիկացնել Ձեր ապրանքների կամ ծառայությունների հավելյալ արժեքը։

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։