search
close
singin icon
close

Ձեր բիզնեսը զարգացնելու 4 ուղղություն

Հունվարի 13, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Եթե նախատեսում եք զարգացնել և ընդլայնել Ձեր բիզնես գործունեությունը նախ պետք է դիտարկեք ֆինանսական միջոցների հասանելիությունը:

Եթե արդեն գնահատել եք Ձեր ֆինանսական հնարավորությունները, կան շահույթը ավելացնելու մի քանի տարբերակներ`

  • ավելի շատ վաճառք իրականացնել Ձեր առկա հաճախորդներին,
  • ընդլայնել Ձեր վաճառքները՝ արտահանելով կամ օնլայն վաճառք իրականացնելով,
  • մշակել նոր ապրանքատեսակ կամ ծառայություն Ձեր առկա հաճախորդների համար,
  • մշակել նոր ապրանքատեսակ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու համար:

Վերը նշվածներից յուրաքանչյուրը կարող է հարմար տարբերակ լինել Ձեզ համար, միայն անհրաժեշտ է կշռադատել յուրաքանչյուր տարբերակը և գնահատել իրականացման հնարավորությունները:


Վաճառել առկա հաճախորդներին

Ավելի շատ վաճառել Ձեր ներկա ապրանքատեսակներից առկա հաճախորդների բազային՝ շահույթն ավելացնելու ամենաքիչ ռիսկային տարբերակն է: Դա կարող է ներառել մշտական հաճախորդներին ներգրավելը և նրանց վաճառել ավելի շատ այն ապրանքատեսակից, որից նրանք պարբերաբար գնում են, կամ կապ հաստատել այն հաճախորդների հետ, ովքեր մեկ անգամ են գնում կատարել Ձեր ընկերությունից և առաջարկել նրանց կրկնել պատվերը:


Վաճառել նոր հաճախորդներին

Նոր հաճախորդներ ձեռք բերելու լավագույն միջոցը Ձեր բիզնեսը շուկային ներկայացնելն է և Ձեր ապրանքի կամ ծառայության շուկայում ավելի ճանաչելի դարձնելն է այն: Ձեր ապրանքանիշի առաջխաղացումը կարող եք անել մեծ կամ փոքր մասշտաբներով` կախված Ձեր բիզնեսի չափից և տեսակից։ Առաջխաղացում կարող եք անել օրինակ՝ հաճախորդների հետադարձ կապ տրամադրելու, գովազդների, առցանց արշավների կամ սոցիալական կայքերի միջոցով:


Զարգացնել առկա ապրանքատեսակները

Եթե ցանկանում եք զարգացնել Ձեր՝ գոյություն ունեցող ապրանքատեսակները և ներգրավել նոր հաճախորդներ, Դուք նախ պետք է առանձնացնեք Ձեր ապրանքի կամ ծառայության այն հատկանիշները, որոնք բարելավման կարիք ունեն: Խոսեք Ձեր ներկա հաճախորդների հետ՝ պարզելու համար, թե որոնք են Ձեր ապրանքի կամ ծառայության դրական և բացասական կողմերը, և ինչը նրանց կդրդի ապագայում ավելի շատ գնել Ձեր ապրանքը: Ձեր առկա հաճախորդները կտրամադրեն արժեքավոր տեղեկատվություն, որը կօգնի Ձեզ ապրանքները կամ ծառայությունները բարելավելու հարցում սակայն այդ ժամանակ, հավանաբար, կառաջանա գնի բարձրացման անհրաժեշտություն: Ավելի բարձր գնից առաջացած լրացուցիչ շահույթը կծածկի ապրանքի բարելավման վրա կատարված ծախսերը, և Ձեր ներդրումը արդյունավետ կլինի:


Մշակել նոր ապրանքատեսակներ

Ինչպես առկա ապրանքների դեպքում, այնպես էլ նոր ապրանք թողարկելու դեպքում անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել հաճախորդների կարիքները: Եթե հասկանաք, թե ինչի կարիք ունեն հաճախորդները, կկարողանաք ստեղծել մի ապրանք, որը հաջողության կհասնի շուկայում: Պետք է նաև մտածեք, թե արդյո՞ք այդ ապրանքի համար շուկան արդեն իսկ բավական հագեցած չէ, քանի որ մեծ մրցակցությունն ավելի ռիսկային է:

Նոր ապրանք ստեղծելիս ավելի ճիշտ է թեստային ժամանակաշրջան սահմանել և ապրանքի նմուշը փորձարկել հաճախորդների հետ, պարզելու համար՝ ինչն է նրանց դուր գալիս, ինչը կցանկանային փոխել և ինչը կդրդի նրանց գնել այն:

Պլանավորել զարգացման ուղին

Երբ արդեն որոշել եք, թե որ ուղղությամբ եք պատրաստվում զարգացնել Ձեր բիզնեսը, անհրաժեշտ է նախապես պլանավորել և կատարել հետևյալ քայլերը.

  • Կազմե՛լ Ձեր ապրանքի կամ ծառայության մանրամասն նկարագիրը
  • Վերլուծե՛լ և բնութագրել այն շուկան, որտեղ պատրաստվում եք վաճառել Ձեր ապրանքը կամ ծառայությունը
  • Կազմե՛լ վաճառքների պլան՝ ներառյալ վաճառքների կանխատեսումներ
  • Կազմե՛լ մարքեթինգային պլան

Նոր շուկա մուտք գործելու դեպքում օգտագործեք շուկայում առաջատար կազմակերպությունների վերաբերյալ ուսումնասիրությունները նրանց չափի, աճի միտումների և հնարավորությունների վերաբերյալ:


Ձեռնարկությունները հաճախ թերագնահատում են նոր շուկա մուտք գործելու կամ նոր ապրանքատեսակ թողարկելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը: Այդ պատճառով պետք է հաշվի առնել բոլոր այն ծախսերը, որոնք կարող են առաջանալ այդ գործընթացում և կատարել դրամական հոսքերի կանխատեսում:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։