Նպատակների սահմանում Ձեր բիզնեսի հաջողության համար
Ցանկացած ոլորտի բիզնեսի հաջողության համար կարևոր նշանակություն ունի նպատակների սահմանումը: Սահմանված նպատակները ուղղորդում են Ձեր գործողությունները, հնարավորություն են տալիս ունենալ ձգտումներ և կանխատեսել Ձեր բիզնեսի հետագա հաջողությունները` դառնալով Ձեր բիզնեսի հաջողության չափման միավոր։
Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ նպատակների սահմանումը էական նշանակություն ունի հաջողության հասնելու գործում, սակայն նրանց միայն 5%-ն է թղթին հանձնում իր նպատակները կամ գործողություններ իրականացնում դրանց հասնելու համար: Մարդիկ իրենց նպատակները գրառելու սովորություն չունեն, քանի որ վախենում են պատասխանատվություն կրելուց: Հիշեք, որ նպատակները ցանկացած ժամանակ կարող են փոփոխվել, սակայն ցանկացած նպատակի իրականացման համար պետք է քայլեր ձեռնարկել: Երբ Դուք սահմանեք և հասնեք Ձեր նպատակներին, դա Ձեզ ուժ կտա առաջ շարժվել և սահմանել նոր նպատակներ:
Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեզ նպատակների սահմանման գործընթացում:
Սահմանեք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ:
Դուք կարող եք սահմանել շաբաթական, կիսամյակային, տարեկան և նույնիսկ եռամյա կամ հնգամյա նպատակներ: Կարճաժամկետ նպատակների սահմանման համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել երկարաժամկետ նպատակները: Արդյո՞ք գոյություն ունի եկամտի կամ հաճախորդների սահմանված քանակ, որին ցանկանում եք հասնել որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Օրինակ, եթե Ձեր նպատակն է ունենալ տարեկան 10.000.000 դրամ եկամուտ, ապա պետք է կազմել պլան, որտեղ արտացոլված կլինեն այն բոլոր գործողությունները, որոնք տանում են Ձեր նպատակին: Եթե դժվարանում եք կազմել այդ պլանը, ապա կարող եք դիմել մասնագետների, ընկերների կամ հարազատների օգնությանը: Պլանը կազմելուց հետո բաժանեք նշված գործողությունները փոքր քայլերի և սկսեք գործել:
Սահմանե՛ք վերջնաժամկետ Ձեր նպատակների համար:
«Մեծացնել վաճառքի ծավալները». սա իհարկե լավ նպատակ է, սակայն անորոշ է և հաջողությունը գնահատելու հնարավորություն չի ընձեռում: Փոփոխեք Ձեր նպատակները՝ դարձնելով դրանք կոնկրետ և չափելի: Բոլոր նպատակները պետք է լինեն հստակ (ներգրավել նոր հաճախորդներ), չափելի (ներգրավել երեք նոր հաճախորդ) և ունենան ժամանակային սահմանափակումներ (ներգրավել երեք նոր հաճախորդ մինչև նոյեմբեր ամսվա ավարտը):
Մի՛ սահմանեք անհասանելի նպատակներ:
Համոզվա՛ծ եղեք, որ Ձեր նպատակները հասանելի են: Անհասանելի կետին հասնելու ձգտում ունենալու դեպքում համոզվա՛ծ եղեք Ձեր պարտության հարցում:
Մի՛ ծուլացեք:
Որոշ ձեռներեցներ մտադրված այնպիսի նպատակներ են սահմանում, որոնց հասնելը առանձնահատուկ ջանքեր չի պահանջում: Եթե Դուք նույնպես հեշտ նպատակներ եք սահմանում, ապա մարտահրավեր նետեք ինքներդ Ձեզ: Օրինակ, յուրաքանչյուր ամիս մեկ նոր հաճախորդ ներգրավելու փոխարեն երկու կամ երեք հաճախորդ ներգրավելու նպատակ սահմանեք:
Եղե՛ք ակտուալ:
Ձեր բոլոր քայլերը, որոնք Ձեր առավել կարճաժամկետ նպատակներն են, պետք է օգնեն Ձեզ հասնելու կոնկրետ մեկ նպատակի: Ուշադրությու՛ն դարձրեք այն նպատակներին, որոնք պարզապես զբաղեցնում են Ձեզ, և Ձեր բիզնեսին հաջողություն չեն խոստանում: Դուք անհրաժեշտ ջանքեր չեք գործադրի Ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար, եթե կարծում եք, որ Ձեր նպատակները իմաստ չունեն:
Եղե՛ք համբերատար և հետևողական:
Եթե նպատակների սահմանման Ձեր համակարգը թվում է, թե չի աշխատում, որովհետև Դուք սահմանված ժամկետներում չեք կատարում այն ամենը ինչ գրում եք, ապա պետք չէ հիասթափվել և հանձնվել: Շարունակեք գրառել նպատակները առաջիկա ամիսների համար և կնկատեք՝ ինչպես է աստիճանաբար բարելավվում նպատակների սահմանման Ձեր հմտությունները:
Անդադար վերանայե՛ք Ձեր նպատակները:
Ձեր կարճաժամկետ նպատակների պլանը դրեք տեսանելի վայրում, օրինակ՝ աշխատասեղանին, համակարգչի կողքը կամ համակարգչի էկրանին, որպեսզի իմանաք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դրանց հասնելու համար: Ամեն ամիս վերանայեք տարեկան նպատակները, ստուգելու համար՝ արդյոք ճիշտ ուղու վրա եք, թե՝ ոչ: Եթե Ձեր բիզնեսը կենտրոնացել է այլ բանի վրա, երբեք մի՛ վախեցեք փոփոխել Ձեր նպատակները, քանի որ ճկունությունը նպատակների սահմանման ամենագլխավոր բաղադրիչն է հանդիսանում:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։