search
close
singin icon
close

Բիզնեսի կառավարման հմտություններ

Հունվարի 23, 2023
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ինչպե՞ս լինել հաջողակ բիզնեսում: Այս հարցի պատասխանն ակնկալում է բիզնեսի կառավարման մի շարք արդյունավետ հմտություններ և կարողություններ, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր ղեկավար: 

Բիզնեսի ղեկավարը պետք է կարողանա արդյունավետ կառավարել մարդկանց, գործարկել մի շարք բիզնես ծրագրեր, պետք է ունենա հաղորդակցվելու և բանակցելու կատարյալ ունակություններ, կարողանա իրականացնել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն` վաճառքի ծավալները խթանելու համար, և այլ մի շարք հմտություններ:


Ձեզ ենք ներկայացնում բիզնեսի արդյունավետ կառավարման հմտություններն ու կարողությունները, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր ղեկավար:

  • Հաղորդակցման հմտություններ

Ունենալ հաղորդակցման հմտություններ նշանակում է կարողանալ ազդել մարդկանց որոշումների վրա բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման միջոցով: Հաղորդակցման հմտության կարևոր գրավականներից են՝ համբերատար, հարգալից, վստահ լինելը, մարմնի և ժեստերի լեզվի կիրառումը և այլն: Յուրաքանչյուր ղեկավար պետք է տիրապետի և օգտագործի այս հմտությունները, քանի որ այս ամենը շատ կարևոր է հաղորդակցման մեջ հաջողության հասնելու համար:

  • Վաճառքի և մարքեթինգի հմտություններ

Անկախ նրանից, թե որ ոլորտում է գործում Ձեր բիզնեսը, պետք է կարողանալ արտադրանքը հաճախորդին վաճառել: Վաճառքի և մարքեթինգի հմտությունները շատ կարևոր են, քանի որ դրանք թույլ են տալիս գտնել հաճախորդներ, հետազոտել և բացահայտել նրանց պահանջմունքները, սեգմենտավորել շուկան և արդյունավետ կառավարել հաճախորդների սպասարկման գործընթացը:

  • Բանակցային հմտություններ

Յուրաքանչյուր լավ ղեկավար պետք է բանակցի տարբեր ոլորտի մարդկանց հետ, ինչպես օրինակ՝ հաճախորդներ, մատակարարներ, մրցակիցներ, գործընկերներ, աշխատակիցներ, այլ բաժնի ղեկավարներ և այլն: Այսպիսով, լավ բանակցային հմտությունները բիզնեսի հաջող կառավարման հիմնական բանալին է:

  • Առաջնորդության հմտություններ

Յուրաքանչյուր ղեկավար համարվում է առաջնորդ: Առաջնորդության ունակությունների լավ օրինակներ են՝ մոտիվացնելու և ներշնչելու կարողությունը, վերլուծական հմտությունները, կոնֆլիկտների կառավարման ունակությունը, ստեղծագործական մտածողությունը, ճկունությունը և ազնվությունը:

  • Ժամանակի կառավարման հմտություններ

Ժամանակի կառավարման հմտություններ ասելով՝ հասկանում ենք ամենօրյա գործողությունները կազմակերպելն ու պլանավորելը: Մեր զբաղված կյանքում ժամանակի ճիշտ կառավարումը բիզնեսի կառավարման ամենաարդյունավետ հմտություններից մեկն է և բիզնեսում հաջողության հասնելու գրավականը:

  • Թիմի ստեղծման և կառավարման հմտություններ

Մարդկանց առաջնորդելու և կառավարելու ունակությունը շատ կարևոր հմտություն է, որը պարտադիր է յուրաքանչյուր լավ ղեկավարի համար: Արդյունավետ և որակյալ թիմ ստեղծելը յուրաքանչյուր ընկերության և բիզնեսի զարգացման հիմքն է:

  • Նպատակների սահմանման հմտություններ

Յուրաքանչյուր ղեկավար պետք է կարողանա սահմանել հստակ նպատակներ և փորձել հասնել դրանց: Հաջողությունը երբեք ապահովագրված չէ, բայց նպատակների սահմանումը ցույց կտա հաջողության հասնելու ճիշտ ուղղությունները, կմոտիվացնի և կօգնի ղեկավարներին հասկանալ, թե ինչ են նրանք ուզում և ուր են ուզում հասնել:

  • Նախագծերի կառավարման հմտություններ

Սովորաբար ղեկավարները պետք է իրագործեն մի շարք բիզնես նախագծեր տարբեր ոլորտներում: Նախագծերի կառավարման հմտությունները դասվում են բիզնեսի կառավարման ամենաարդյունավետ հմտությունների շարքին և ներառում են վերահսկելու, գնահատելու, վերլուծելու, նախագծելու, մշակելու և իրականացնելու ունակությունները: Յուրաքանչյուր ղեկավար, ով ձգտում է հասնել հաջողության, պետք է օգտագործի այս հմտությունները աշխատանքի ընթացում:

  • Ֆինանսական գիտելիքներ

Ֆինանսական գիտելիքների առկայությունը պարտադիր պայման է բիզնեսի կառավարման գործում: Անկախ նրանից բիզնեսը գործում է տեղական, թե միջազգային շուկայում, եթե ղեկավարները ցանկանում են հաջողության հասնել, ապա նրանք պետք է կարողանան հասկանալ և վերլուծել բազմաթիվ ֆինանսական գործակիցներ և կատարել տարաբնույթ ֆինանսական վերլուծություններ:

  • Բիզնեսի իրավունքների իմացություն

Ձեռնարկատիրական իրավունքի իմացությունը ևս կարևոր նախապայման է: Ղեկավարը, մինչ բիզնեսը սկսելը, պետք է ծանոթ լինի որոշ իրավական փաստաթղթերի և օրենքների: Այդ ամենը կօգնի արդյունավետ կառավարել ողջ բիզնեսը:

Անշուշտ, հաշվապահի և փաստաբանի օգնությունը պարտադիր է, սակայն տնօրենները նույնպես պետք է անձամբ ծանոթ լինեն որոշ հիմնական և կարևոր օրենքներին, որոնք վերաբերվում են հարկային պահանջներին, ազգային և միջազգային քաղաքականությանը և այլն:


Թվարկված հմտությունները բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ ամենակարևոր ունակություններն են, և յուրաքանչյուր որոշում կայացնող անձ պետք է տիրապետի այս հմտություններին՝ հաջողության հասնելու նպատակով:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։