search
close
singin icon
close

Ինչպես կառավարել բիզնեսը աշխատակիցների օգնությամբ

Հունվարի 17, 2023
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
4.50

Բիզնեսի հաջողության հասնելու գործընթացում կարևոր նշանակություն ունեն աշխատակիցները:

Եթե Դուք բիզնեսի սեփականատեր եք, ապա Դուք եք համարվում Ձեր կազմակերպության ամենահեռատես և առաջատար անձը, իսկ Ձեր աշխատակիցները այն մարդիկ են, ովքեր ուղղորդում են Ձեր բիզնեսը դեպի հաջողություն: Նրանք իրագործում են Ձեր մտահղացումները, աշխատում Ձեր հաճախորդների հետ և հաճախ կարող են հանդես գալ նորարար և ստեղծարար մտքերով:


Որքան լավ Ձեր աշխատողները կատարեն իրենց աշխատանքը, այնքան ավելի հավանական է, որ Ձեր բիզնեսը հաջողության կհասնի: Աշխատակցի համար կարևորագույն, միաժամանակ դժվար սահմանվող հատկանիշ է համարվում խնդրին արդյունավետ լուծումներ տալու ունակությունը: Այն պահանջում է ստեղծագործ մտածողություն, ինչպես նաև լարված իրավիճակներում աշխատելիս հանգստություն պահպանելու կարողություն:


Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեր թիմում խթանել խնդիրների լուծման ունակությունները`


  • Սկսեք աշխատանքի ընդունման գործընթացից

Եթե նոր եք ձևավորում Ձեր թիմը, ապա հարցազրույցների ժամանակ ուշադրություն դարձրեք թեկնածուների մտքի թռիչքին: Հաճախ գործատուները առաջնային են համարում աշխատանքի ընդունվել ցանկացողի աշխատանքային փորձը, որակավորումներն ու ձեռքբերումները: Իհարկե, այս հատկանիշները չափազանց կարևոր են, սակայն չեն բացահայտում նրա նորարար և ստեղծարար մտածողության մակարդակը:


  • Վստահեք

Վստահեք Ձեր աշխատակիցներին, թույլ տվեք նրանց ինքնուրույն աշխատել: Եթե պատրաստվում եք անդադար հետևել և կառավարել նրանց աշխատանքները, ապա նրանք կախում ձեռք կբերեն Ձեր առաջադրանքներից և հանձնարարություններից` կորցնելով իրենց ինքնավստահությունը: Դրա փոխարեն աշխատակիցներին ինքնուրույն գործելու հնարավորություն տվեք: Թույլ տվեք գիտակցեն, որ վստահում եք և նրանցից շատերը իրենց ավելի ուժեղ կզգան և ավելի լավ արդյունքներ կգրանցեն:


  • Սահմանեք նպատակներ, այլ ոչ թե հրահանգներ

Ղեկավարելու փոխարեն ընդլայնեք աշխատակիցների իրավունքներն ու հնարավորությունները: Խնդիրները քննարկելիս, հրահանգներ մի տվեք այն լուծելու համար, փոխարենը սահմանեք նպատակներ և մնացածը թույլ տվեք աշխատակիցներին ինքնուրույն կարգավորել: Օրինակ, կարող եք սահմանել նպատակ, որ վաճառքի ծավալները աճեն 10%-ով և այդ նպատակին հասնելու քայլերը իրենք ինքնուրույն կորոշեն և կներկայացնեն Ձեր հաստատմանը:


  • Խրախուսեք ստեղծարար մտքերը

Հնարավորինս շատ խրախուսեք ստեղծարարությունը: Խնդիրներ լուծելը հաճախ պահանջում է մի փոքր վերացական մտածողություն, քանի որ հաճախ պարզ խնդիրները տրամաբանական լուծումներ են պահանջում: Գոյություն ունեն ստեղծագործ միտքը խթանելու բազմաթիվ ուղիներ: Օրինակ՝ գրասենյակում ավելացրեք գույներ և բույսեր, ստեղծեք ընդմիջման կամ հանգստի սենյակ, որտեղ ժամանակ առ ժամանակ կկազմակերպեք հետաքրքիր և զվարճալի խաղեր կամ պարզապես հաճախակի միացրեք ցածր երաժշտություն:


  • Տրամադրեք բավականաչափ ռեսուրսներ

Խնդիրները ավելի ճիշտ լուծումներ կստանան, բավարար ռեսուրսներ ունենալու պարագայում: Օրինակ՝ որոնման համակարգերի օպտիմալացման ժամանակ առաջացած որևէ խնդիր ավելի հեշտ կլինի լուծել, եթե ունեք վերլուծական ծրագիր, որը ցույց կտա Ձեզ ճիշտ ուղղությունը:

Մի խնայեք միջոցներ, որոնք անհրաժեշտ են Ձեր թիմի անդամներին իրենց աշխատանքը կատարելու համար:


  • Խթանեք թիմային մտագրոհը

Ձեր աշխատակիցները հնարավոր է անհատապես շատ լավ աշխատակիցներ են, սակայն ավելի լավ է երբ աշխատում են միասին, որպես մեկ թիմ: Դուք պետք է սովորեցնեք Ձեր աշխատակիցներին աշխատել համախմբված, որի արդյունքում նրանք կսկսեն ավելի ազատ արտահայտել իրենց մտքերը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ստեղծված իրավիճակների համար: Այն իրականացնելու համար, պետք է առաջին հերթին հավաքել ողջ թիմը և ներկայացնել խնդիրը: Այնուհետև տրվում է ժամանակ մտածելու համար: Թիմի անդամները հերթով նշում են իրենց առաջարկները, որոնք առանց որևէ մեկնաբանության գրի են առնվում կամ փակցվում գրատախտակի վրա: Այնուհետև բոլոր առաջարկությունները քննարկվում են և բացառման սկզբունքով ընտրվում լավագույնները:


  • Արժևորեք նոր գաղափարները

Ըմբռնումով մոտեցեք նոր գաղափարներին և երբեք մի անտեսեք որևէ աշխատակցի արտահայտած նոր միտքը, որպեսզի Ձեր քայլերով խրախուսեք մյուս աշխատակիցներին իրենց կարծիքները արտահայտելու հարցում: Այս ամենի հետևանքով Ձեր աշխատակիցները իրենց ավելի գնահատված, ուժեղ և վստահ կզգան:

Երբ Ձեր աշխատակիցները պատրաստ են խնդիրները լուծել ինքնուրույն, առանց Ձեր միջամտության, ապա Ձեր կազմակերպության գործունեությունը ավելի արդյունավետ, սահուն և արագ կլինի:

Այս ամենը իրենցից ներկայացնում են շարունակական գործողություններ և անհնար է մեկ օրում փոփոխություններ ակնկալել։

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։