search
close
singin icon
close

Հինգ խորհուրդ առցանց գործիքների միջոցով կապակցված աշխատանքային թիմեր կազմավորելու համար

Հունվարի 18, 2022
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ձեր թիմի հետ կապ հաստատելու խնդի՞ր ունեք: Տեղեկացե՛ք նոր աշխատելաոճերի մասին, որոնք կօգնեն բարելավելու հաղորդակցությունը:

Յուրաքանչյուրն, ով փորձել է ղեկավարել աշխարհագրորեն ցրված աշխատանքային թիմ, գիտի՝ որքան բարդ կարող է լինել կապի միջոցները բաց, իսկ ջանքերը՝ լավ համակարգված պահելը: Ժամային գոտու տարբերությունները դանդաղեցնում են հաղորդակցությունը, հաղորդակցության ոճերի տարբերությունները, թյուրըմբռնումների պատճառ են դառնում, և դժվար է լինում պլանավորել գործողությունները: Ավելին՝ հեշտ չէ ապահովել, որպեսզի բոլորին հասանելի լինեն ամենավերջին թարմացումները, նախագծի մասին տեղեկությունն ու հաճախորդների պահանջների համաձայն կատարվելիք փոփոխությունները:


Չափազանց շատ ընկերություններ դեռ հույս են դնում հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և թանկարժեք արտագնա հանդիպումների վրա՝ թիմի համագործակցությունը ղեկավարելու և նախագծերը աշխատանքային գրաֆիկի համաձայն իրականացնելու համար: Դա այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել կառուցելու կապակցված աշխատանքային թիմ ու շատ ավելի հեշտացնելու հեռակա համագործակցությունը:


Ահա հինգ խորհուրդ՝ ինչպես օգտագործել առցանց համագործակցության գործիքները կապակցված աշխատանքային թիմեր կառուցելու նպատակով.


  • Պահպանե՛ք աշխատանքի մեկ տարբերակ

Ծրագրի կառավարման մեջ մարտահրավերներից շատերը առաջանում են նրանից, որ թիմի որոշ անդամներ չեն ունենում փաստաթղթերի՝ աշխատանքային առաջադրանքի, ծրագրի կարգավիճակի հաշվետվությունների կամ այլ տեխնիկական փաստաթղթերի ամենանոր տարբերակները: Երբ թիմի անդամները չունեն ամենաթարմ տեղեկությունը, հավանական է, որ նրանք ժամանակ կծախսեն ծրագրին առնչվող այնպիսի գործողությունների վրա, որոնք այլևս անհրաժեշտ չեն կամ արդեն կատարվել են:


Ժամանակակից գործիքների օգնությամբ կարող եք պահպանել ծրագրին առնչվող կարևոր փաստաթղթերի վերջին տարբերակները, կառավարել այն մարդկանց ցուցակը, որոնք կարող են փոփոխություն մտցնել փաստաթղթերում, ինչպես նաև կարող եք հետևել այդ փոփոխություններին: Երբ այս գործիքները արդյունավետ են օգտագործվում, երբեք հարց չի առաջանում՝ ում մոտ է ամենանոր տարբերակը: Փաստաթղթերը կենտրոնացված կարգով պահպանելը նաև օգնում է դրանք հեշտորեն հասանելի դարձնել թիմի յուրաքանչյուր անդամին:


  • Արդյունավետ պլանավորե՛ք ժամանակը

Արդյունավետություն ապահովելու համար ծրագրի կառավարման բոլոր թիմերը պետք է հանդիպումներ անցկացնեն: Որքան ավելի մեծ է թիմը, այնքան ավելի դժվար կարող է լինել բոլորի համար հարմար ժամանակ գտնելը: Այն ընկերությունները, որոնք էլեկտրոնային փոստ են օգտագործում աշխատանքային գրաֆիկները կառավարելու համար, սովորաբար մի շարք էլեկտրոնային նամակներ կուղարկեն՝ խնդրելով, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հարմար ժամանակ նշի: Հանդիպումների ղեկավարն է պատասխանատու այդ նամակներով զբաղվելու և ժամ ընտրելու համար: Սա խիստ կերպով անարդյունավետ գործընթաց է, և մինչև բոլորը կպատասխանեն խնդրանքին, հնարավոր է, որ շատ գրաֆիկներ փոխված լինեն: Նորից սկսում է պլանավորման գործընթացը կամ հանդիպումը սկսում է առանց թիմի կարևոր անդամների ներկայության:


Հանդիպումների պլանավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Դուք կարող եք օգտվել նաև առցանց օրացույցներից: Օրացույցների համատեղ օգտագործումը հանդիպման համակարգողին կօգնի պլանավորել հանդիպումներն այնպես, որ նրանք, ում մասնակցությունը պարտադիր է, կարողանան ներկա գտնվել:


  • Անցկացրե՛ք արդյունավետ առցանց հանդիպումներ

Հանդիպումները կարելի է ավելի արդյունավետ դարձնել` կիրառելով գործիքներ, ինչպիսիք են Microsoft Skype for Business-ը կամ Webex-ը, որոնք թիմին թույլ են տալիս համատեղ օգտվել նախագծի կարգավիճակի հետ կապված փաստաթղթերից և պրեզենտացիաներից:


Պրեզենտացիաների առցանց ներկայացումն օգնում է քննարկման մեջ ներգրավել թիմի անդամներին և երաշխավորում է, որ թիմի յուրաքանչյուր անդամ կենտրոնանա ընթացիկ հարցերի վրա, ոչ թե արագ առաջ անցնի:


  • Բարձրացրե՛ք հասանելիությունը

Երբ թիմի մի անդամին անհրաժեշտ է կապ հաստատել մեկ այլ անդամի հետ նախագծի մանրամասները ճշտելու համար, ընդունված միջոցը էլեկտրոնային փոստն ու տեքստային հաղորդագրություններն են: Սակայն էլեկտրոնային փոստն ու տեքստային հաղորդագրությունները կարող են անտեսվել, իսկ հեռախոսազանգերը կարող են վերածվել միմյանց հետ կապ հաստատելու ապարդյուն երկար խաղի: Ակնթարթային նամակագրությունից օգտվողները կարող են թիմի անդամներին օգնել միմյանց հետ արագ կապ հաստատել և խուսափել երկար էլեկտրոնային նամակներից, հեռախոսակապ հաստատելու ապարդյուն փորձերից և անժամանակ ընդհատումներից: Այս գործիքների միջոցով կարող եք տեսնել` թիմի անդամներից ովքեր են առցանց և հասանելի: «Մեկ րոպե ժամանակ ունե՞ս». այս պարզ հարցը կարող է մեկ ակնթարթում թիմի անդամներին միավորել և կանխել աշխատանքի անհարկի ընդհատումները:


  • Ապահովե՛ք նախագծի 360 աստիճան կառավարում

Նախագծերի կառավարման առցանց գործիքները կարող են օգնել կառավարել նույնիսկ ամենաբարդ նախագծերի առաջընթացը: Առավել պարզ և ամենօրյա թիմային աշխատանքի համար գոյություն ունեն պարզ, հեշտությամբ կիրառելի լուծումներ, որոնք կարող են օգնել երաշխավորել, որ նախագծի կարգավիճակը և հաճախորդների պահանջները տեսանելի լինեն բոլորին:


Նախագծային թիմերն այսօր շատ ավելի շատ գործիքներ ունեն իրենց գործիքակազմում` լավ կապակցված թիմ ստեղծելու և նախագծերն ըստ ժամանակացույցի իրագործելու համար:




Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։