Գործարար կապերի հաստատումը բիզնեսում
Գործարար կապերի հաստատումը սկսվում է մարդկանց հետ պարզապես խոսելով, շփվելով և ազդեցության շրջանակը ընդլայնելով:
Երկարատև հարաբերություններ ստեղծելով կարելի է ձեռք բերել գործարար կապերի հաստատման հմտություն, որը շատ կարևոր է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքի համար: Գործարար կապերի հաստատումը փոխշահավետ փոխհարաբերություններ ստեղծելն է գործարար մարդկանց և պոտենցիալ հաճախորդների հետ, որի հիմնական նպատակն է ձեռք բերել նոր հաճախորդներ և գործընկերներ և պատմել Ձեր բիզնեսի մասին:
Հիմնական օգուտները
- Նոր ծանոթություններ։ Գործարար կապերի հաստատման շնորհիվ կարող եք ծանոթանալ պոտենցիալ հաճախորդների հետ, այնուհետև կապ պահելով դասել նրանց Ձեր հիմնական հաճախորդների շարքին: Նոր ծանոթությունները հնարավորություն են ընձեռում նաև ձեռք բերել նոր գործընկերներ և հաստատել փոխշահավետ գործնական հարաբերություններ:
- Տեսանելիություն։ Մասնակցելով networking միջոցառումների կարող եք ներկայացնել Ձեր բիզնեսը և կարող եք հայտնվել այլ գործարար մարդկանց ուշադրության կենտրոնում:
- Փորձի փոխանակում և գիտելիքի ձեռքբերում։ Շատ դեպքերում նոր բիզնես սկսելուց առաջ գործարարները ունենում են խորհրդի կարիք այն մարդկանցից, ովքեր տեղյակ են տվյալ շուկայից և ունեն համապատասխան փորձ: Այսպիսով, նոր գործարար կապեր հաստատելով բազմաթիվ խնդիրներ և մտավախություններ կապված Ձեր բիզնեսի հետ կարող են լուծում ստանալ: Դուք նաև հնարավորություն կունենաք կիսվելու Ձեր անձնական փորձով և գիտելիքներով այն անձանց հետ, ովքեր ունեն դրանց կարիքը:
- Վստահության ձեռքբերում։ Հաճախ գործարարները չունեն բավականաչափ վստահություն նոր բիզնես սկսելու կամ արդեն իսկ գործող բիզնեսի հետագա զարգացումը պլանավորելու համար: Հանդիպումները հաջողության հասած գործարարների հետ կօգնեն Ձեզ ձեռք բերել վստահություն՝ Ձեր նպատակներին հասնելու և Ձեր բիզնեսը զարգացնելուհամար:
Գործարար կապերի հաստատման հիմնական կանոնները
- Ժամանել միջոցառմանը 10-15 րոպե շուտ և միջոցառման ավարտից հետո անմիջապես չհեռանալ: Սա հնարավորություն կտա հաստատել նաև ոչ ֆորմալ ծանոթություններ:
- Միջոցառմանը մասնակցելուց առաջ սահմանել հստակ նպատակներ:
- Պարտադիր Ձեզ հետ ունենալ համապատասխան դիզայնով և անձնական տվյալներով այցեքարտ, որը հետագայում հնարավորություն կտա կապ հաստատել այլ անձանց հետ:
- Ուշադրություն դարձնել զրույցի ժամանակահատվածին: Անհրաժեշտ է խոսել 2-5 րոպե յուրաքանչյուր անձի հետ , պետք չէ ներկայացնել Ձեր անձի կամ բիզնեսի հետ կապված բոլոր մանրամասները, զրույցի նպատակը կարճ ինֆորմացիայի և կոնտակտների փախանակումն է:
- Պետք է ուշադիր լսել զրուցակցին, ոչինչ չպետք է խանգարի զրույցի ընթացքին:
- Պարտադիր պետք է հարցնել զրուցակցի անունը և մտապահել, քանի որ շատ հաճախ զրույցի ընթացքում մոռանում եք անունը և առաջանում են զրուցակցին դիմելու հետ կապված խնդիրներ:
Պետք է տալ միայն բաց հարցեր, այսինքն այնպիսի հարցեր, որոնք ունեն տրամաբանական շարունակություն և չեն սահմանափակվում միայն այո կամ ոչ պատասխանելով, ինչը իր հերթին հնարավորություն կտա զրույցի շարունակական լինելուն: Այսպիսով, գործարար կապերի հաստատման միջոցով կկարողանաք մեծացնել հաճախորդների քանակը, ունենալ բիզնեսի աճ և մեծացնել Ձեր բիզնեսի շահույթը:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։