Մարմնի լեզու. օգտակար գործիք բիզնեսում
Գիրք կարդալիս, մենք կարդում ենք այն ինչ գրված է, բայց հասկանում ենք նաև այն ինչը թաքնված է տողերի միջև: Այս տեսանկյունից մարդը նման է գրքի՝ միայն մեկ բացառությամբ. գրքի հեղինակը նույնպես մարդն է:
Կարողանալ լսել այն, ինչ չի բարձրաձայնվում՝ մարդկանց հասկանալու կարևորագույն նախադրյալն է: Մարմնի լեզվի կիրառումը՝ կարողանալ խոսել և հասկանալ առանց բառերի, ցանկացած ձեռնարկատիրոջ համար անհրաժեշտ հմտություն է:
Եկեք հասկանանք՝ ինչպես կարող ենք ճիշտ օգտագործել և կատարելագործել այս գործիքը: Հիշե՛ք, որ Դուք ինքներդ գիրք եք, ստեղծե՛ք Ձեր կազմը։ Ինքնավստահ, հիշվող, ուժեղ, խանդավառ և վստահելի. բիզնեսի ասպարեզում յուրաքանչյուրը պետք է ունենա այս հատկանիշները:
Ստորև մի քանի հուշումներ են, թե ինչպես կարելի է ստեղծել Ձեր կերպարը, բայց հիշեք, որ հեղինակը Դուք եք և միայն Դուք կարող եք Ձեզ ներկայացնել այնպես, ինչպես ցանկանում եք:
- Վերացրե՛ք խոչընդոտները
Եթե ուզում եք, որ Ձեզ լսեն, եղեք տեսանելի: Թե՛ կոնֆերանսի, թե՛ հանդիպումների ընթացքում մարդիկ հակված են ավելի ուշադիր լսել և հիշել նրանց, ում տեսնում են: Այնպիսի պարզ քայլն ինչպիսին է ոտքի կանգնելը խոսելուց առաջ կարող է գրավել մարդկանց ուշադրությունը և մարդկանց դրական տրամադրել Ձեր նկատմամբ: Դա ազդանշան է, որ Դուք գիտեք ինչ եք ասում և վստահ եք դրանում:
- Եղե՛ք ինքնավստահ
«Fake it till you make it»-ը ինքնավստահության բարձրացման գործիք է, որով առաջնորդվում և որը խորհուրդ են տալիս տասնյակ մոտիվացիոն խոսնակներ: Իմաստը կայանում է նրանում, որ եթե բավական երկար կեղծես ինքնավստահ պահվածքդ, ի վերջո կդառնաս այդպիսին: Իրականում, այս մեթոդն աշխատում է ու օգնում է հաղթահարել վախը և անորոշությունը:
- Ժպտացե՛ք տեղին և հաճախ
Իրական և անկեղծ ժպիտը կեղծից տարբերակելու համար բավական է նայել մարդու միմիկաներին: Անկեղծ ժպիտի ժամանակ ժպտում են նաև աչքերը, իսկ կեղծ ժպիտը արտացոլվում է միայն շրթունքների վրա: Կեղծ ժպիտն անհետանում է միանգամից՝ առանց հետքի, իսկ անկեղծ ժպիտն՝ աստիճանաբար: Սա օգտակար է իմանալ, երբ ցանկանում եք լավ տպավորություն թողնել մարդկանց վրա և լինել վստահելի:
- Ձեր մարմինը Ձեր զենքն է
Մարդիկ շատ են օգտագործում մարմնի լեզուն մյուսներին հասկանալու և այդ նշաններով առաջնորդվելու համար: Մարմնի լեզուն արտացոլում է մարդկանց իրական զգացմունքները, հետևաբար ինչքան լավ հասկանաք այս լեզուն, այդքան լավ կկարողանաք օգտագործել այն Ձեր օգտին։
Վերը նշված խորհուրդները օգտակար հուշումներ են բանակցությունների ժամանակ օգտագործելու համար։ Եվս մեկ հուշում, հանդիպումների ժամանակ դրական արդյունքի հասնելու համար ավելի լավ միջավայր է սրճարանը, քան գրասենյակը։
Ստորև ներկայացված են մի քանի նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել հանդիպման ժամանակ։
- Ոտքերի խաչված դիրք
Սա որոշ դեպքերում կարող է ազդակել զրուցակցի լարվածության մասին, բայց երբեմն հակառակը՝ նա փորձում է իրեն ինքնավստահ ներկայացնել։ Կարևոր է նաև, թե որ ոտքը որ ոտքի վրա է դրված։ Եթե աջ ոտքը դրված է ձախի վրա, ապա ամենայն հավանականությամբ զրուցակիցը վերլուծում է իրավիճակը, իսկ եթե ձախ ոտքն է դրված աջին, զրուցակիցն էմոցիոնալ է վերաբերվում հարցին։ Սա կապված է ուղեղի կիսագնդերի աշխատանքի հետ։
- Հայելային էֆեկտ
Զրուցակցին ավելի լավ հասկանալու համար շատերը կիրառում են հայելային էֆեկտը, որն օգտագործվում է ինչպես շախմատում, այնպես էլ իրական կյանքում։ Իմաստը հետևյալն է․ դիմացինին ավելի լավ հասկանալու համար, ընդունեք նրա դիրքը և փորձեք հասկանալ, թե ինչ եք զգում այդ դիրքում։ Օրինակ, երբ ընդունեք զրուցակցի դիրքը, որը լարված է, և ում վիզը վեր ձգած է, կարող եք հասկանալ, որ զրուցակիցը փորձում է ցույց տալ, որ չի վախենում Ձեզնից կամ Ձեր առաջարկից և փորձում է այդպես ստանձնել իր դոմինանտությունը։
- Մկանների շարժ
Մարդիկ անգիտակցորեն պատասխանում են իրենց ուղղված հարցին մինչ կկարողանան այն անել բառերով։ Ուշադրություն դարձրեք մարդու շրթունքներին և մատներին։ Երբ մարդուն ինչ-որ բան դուր չի գալիս, նրա շրթունքներն ասես վիզուալ փոքրանում են, իսկ երբ իրեն ուղղված հարցի պատասխանը դրական է, նրա ցուցամատն անգիտակցորեն վեր է բարձրանում։ Սա այնպիսի տեղեկատվության տեսակ է, որը կարող է շատ օգտակար լինել ճիշտ օգտագործման դեպքում։
Մարմնի լեզվի իմացությունը կարող է դառնալ բանալի, որը կարող է բացել այնպիսի դռներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկաթե։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։