search
close
singin icon
close
Acba SME

Ոգեշնչող և մոտիվացնող բիզնես գրքեր

Դեկտեմբերի 23, 2020
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ձեզ ենք ներկայացնում գրքեր կամքի ուժի, ձեռնարկատիրական մտածողության և բիզնեսի գաղտնիքների վերաբերյալ: 

Այս գրքերը կօգնեն Ձեզ նոր տեսանկյունից նայել Ձեր բիզնեսին և կյանքին, նաև կնպաստեն նոր գաղափարների առաջացմանը և անձնային աճին։


"Delivering Happiness" Թոնի Շեյ

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Գիրքը պատմում է, թե ինչպես է Թոնի Շեյը դարձել հաջողակ բիզնեսմեն՝ սկսելով ինը տարեկանում ֆերմայում որդեր բուծելուց։

Հեղինակը պատմում է արդեն հետագայում իր կողմից հիմնված Զապոս (Zappos) ընկերությունը՝ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլլարով Ամազոնին (Amazon) վաճառելու մասին։ Իսկ մինչ այդ Շեյը հասցրել էր իր կողմից հիմնադրած մեկ այլ բիզնես վաճառել Մայքրոսոֆթ (Microsoft) ընկերությանը, կրկին շատ մեծ գումարի դիմաց։

Շնորհիվ հեղինակի գրելու տաղանդի՝ այս գիրքը ամենազվարճալի և ուրախ բիզնես գրքերից է և շնորհիվ հեղինակի ձեռնարկատիրական տաղանդի՝ ամենատպավորիչ և օգտակարներից է։


"Good to Great" Ջիմ Քոլինզ

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Ինչպե՞ս միջին բիզնեսը վերածել մեծ բիզնեսի: Հենց այս հարցի պատասխանն էլ կգտնեք Ջիմ Քոլինզի գրքում։ Գրքում՝ Ջիմ Քոլինզը պատմում է իր վեցամյա ուսումնասիրության արդյունքների մասին, որտեղ՝ մեծ հաջողություններ գրանցած ընկերություններին համեմատում է հաջողությունների չհասած ընկերությունների հետ: Հաջողություններ գրանցած բոլոր մեծ ընկերություններում կան նմանատիպ գործոններ, մասնավորապես՝ կարգապահ անձնակազմ, կարգավորված մտածողություն ու գործողություններ, և թռիչքային էֆեկտ (эффект маховика):

Թռիչքային էֆեկտ - պոտենցիալի աստիճանական աճն է՝ վերածվելով արագ աճի, որի շնորհիվ միայն փոքր և «լավ» կազմակերպությունից կարելի է դառնալ մեծ և հաջողակ կազմակերպություն։

Սկզբում, կազմակերպությունը պետք է ստեղծի և ամրապնդի իր ներուժը՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային ռեսուրսների, կառավարման համակարգի, փաստերից չխուսափելու և դատարկ հույսեր չփայփայելու վրա։ Այնուհետև կազմակերպությունը կկարողանա մտնել արագ աճի փուլ՝ ջանքերը կենտրոնացնելով եկամտաբեր աշխատանքի վրա, կարգապահություն հաստատելով և միայն ամենաանհրաժեշտ սարքավորումների համար ռեսուրսներ տրամադրելով։ Ջիմ Քոլինզը խորհուրդ է տալիս առաջնային ունենալ կարգապահ և գրագետ թիմ, այնուհետև ստեղծել ճիշտ մտածողություն և անել ճիշտ ու կարգապահ գործողություններ։


"Rework" Ջեյսոն Ֆրայդ, Դեվիդ Հանսոն

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Գիրքը կօգնի հասկանալ, թե ինչպե՞ս սկսել բիզնես, եթե ցանկանում եք համատեղել հիմնական աշխատանքի հետ, և ինչպես կատարելագործել գործող բիզնեսը: Գրքում կստանաք մի շարք հարցերի պատասխաններ․ ո՞րն է ընկերության օպտիմալ չափը, ինչո՞ւ պետք է մեծացնել բիզնեսը, ի՞նչն է պետք պլանավորել և ինչպես, և արդյո՞ք պետք է սովորել սխալների վրա։

37Signals ընկերության պրոդուկտներից օգտվում է ավելի քան երեք միլիոն մարդ։

Գիրքը հիմնված է Ջեյսոն Ֆրայդի և Դեվիդ Հանսոնի փորձի վրա։ Նրանք հաջողակ գործարարներ են, ովքեր աշխատում են թվային բիզնեսում և 37Signals ընկերության հիմնադիրներն են։

Գիրքը կարդացվում է մի շնչով, շատ հետաքրքիր է, ոգեշնչող և տալիս է օգտակար գործնական գիտելիքներ։


"Great Work" Դեվիդ Ստորտ

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Երկար ժամանակ բոլորը մտածում էին, որ հաջողությունը անմիջական կապ ունի IQ-ի, տաղանդի, կրթության մակարդակի, սեռի և պաշտոնի հետ։ Այս գիրքը հակառակն է ապացուցում և պնդում է, որ նորարարություններ կարող է ստեղծել ցանկացած մարդ։ Դուք կսովորեք, թե ինչպես զարգացնել հինգ գործնական հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել նոր գաղափարներ, նորարարական մոտեցումներ ցուցաբերել և այնպես աշխատել, որ բոլորը նկատեն և գնահատեն: Գիրքը ապացուցում է, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ է և նրանցից շատերը աշխարհը կդարձնեն ավելի լավը՝ շնորհիվ նոր գաղափարների։


"Screw It, Let's Do It" Ռիչարդ Բրենսոն

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Անգլիացի միլիարդատեր և աշխարհահռչակ գործարար Ռիչարդ Բրենսոնը Virgin ապրանքանիշի հիմնադիրն է, որն իր մեջ միավորում է ավելի քան 400 ընկերութուններ ամենատարբեր ոլորտներում, հրատարակչական գործունեությունից մինչև ավիափոխադրումներ և տիեզերական ու ստորջրյա զբոսաշրջություն։ Հեղինակը առաջարկում է կյանքի նոր մոտեցում, որը կօգնի յուրաքանչյուրին ստեղծագործական աճի, անձնական աճի և ինքնադրսևորման ճանապարհին։ Հեղինակը խորհուրդ է տալիս վերցնել կյանքից ամեն ինչ։ Գիրքը շատ լավատեսական է, հավատ է ներշնչում մարդու անսահման հնարավորությունների նկատմամբ: Այս գրքի ընթերցումը իրոք հաճույք է պատճառում և մոտիվացիայի լավ աղբյուր է։


"Think and Grow Rich" Նապոլեոն Հիլլ

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Նապոլեոն Հիլլն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կյանքն ու գործունեությունը, ուսումնասիրել է նրանց կյանքի փիլիսոփայությունը և ապրելաոճը: Արդյունքները ներկայացված են այս գրքում: Հեղինակի նպատակը ուրիշներին ոգեշնչելն է միլիարդատեր դառնալու հարցում։ «Մտածիր և հարստացիր» գիրքը քաջալերում է հասնել հեռանկարային նպատակներին:

Կարդացե՛ք այս գիրքը, քանի որ այն կարող է է փոխել Ձեր կյանքը:


"My Life And Work" Հենրի Ֆորդ

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Այս գիրքը պատմում է ավտոմոբիլաշինության նախահայր Հենրի Ֆորդի հետաքրքիր ինքնակենսագրությունը, նաև ներկայացնում է աննախադեպ մասշտաբների արտադրություն հիմնելու պրակտիկ փորձը։ Գիրքը հրատարակվել է ավելի քան 100 անգամ, թարգմանվել է մի շարք լեզուներով: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գրքի հեղինակը բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկն է` հասարակ տղա, ինժեներ, որին հաջողվեց իր աշխատասիրության ու երազանքի շնորհիվ դառնալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և մարդկությանը պարգևել ավտոմեքենան:

Ցավոք, մեր օրերում Ֆորդի շատ բացահայտումներ մոռացության են մատնվել, բայց մենք վստահ ենք, ձեռնարկատերերը կկարողանան շատ գաղափարներ վերցնել բիզնեսի վերաբերյալ այս դասական աշխատանքից:


"Blue Ocean Strategy" Չան Կիմ, Ռենե Մոբորն

(Գիրքը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով)

Մենք հակված ենք մտածելու, որ մրցակցությունը առողջ բիզնեսի խորհրդանիշ է։ Այնուամենայնիվ, ամեն տարի մրցակցությունն ավելի է սրվում, և սպառողի համակրանքին և ընտրությանն արժանանալու համար պայքարը ավելի թեժ է դառնում։

«Նորարարական գաղափարի զարգացման արժեքն ու ռիսկը կրում է նախաձեռնողը, ոչ թե հետևորդը»:
Չան Կիմ, Ռենե Մոբորն "Blue Ocean Strategy"

«Հակառակորդների» արյունոտ պայքարի արդյունքում, բիզնեսի օվկիանոսը «կարմրում է» և դառնում անհնար գոյատևման համար։ Գրքի հեղինակները վստահ են, որ պետք է մի կողմ քաշվել և նոր բան մտածել՝ օգտագործելով շուկայի չօգտագործված տարածքը և կապույտ օվկիանոսի հանգիստ և ազատ ջրերում ձեր բիզնեսը կսկսի աճել: Հեղինակները մանրամասն հրահանգներ են տալիս ընկերությունը ուժեղ մրցակցային դաշտից հանելու և բոլորովին նոր բիզնես մոդել ստեղծելու համար:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։