Ընկուզենու տակ հյուրատուն
Խալաթյանների ընտանիքն իրենց փոքրիկ ռեստորան-հյուրատանը «տեղավորել» է ամբողջ Վայոց ձորը. ավանդական ուտեստները, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը 25-ամյա Լիլիթն ու իր ընտանիքը ներկայացնում են տեղացի ու արտասահմանցի հյուրերին:
Ինչու՞ ընկուզենու տակ․ որովհետև ընտանեկան ռեստորանի ամառային տաղավարը գտնվում է հենց ընկուզենու տակ։ Հյուրատունը հենց այն տունն է, որտեղ բնակվում է նաև Խալաթյանների ընտանիքը, բիզնեսն էլ ընտանեկան է։ Հայրը՝ Աբրահամը, թոնրի աշխատանքների պատասխանատուն է։
Հյուրատան յուրաքանչյուր հյուրի համար կազմվում է հատուկ ճաշացանկ՝ ըստ նախասիրությունների։ Հյուրերը մասնակցում են նաև թոնրի գաթայի պատրաստման գործընթացին։
Դեռ 1994թվականին այստեղ Լիլիթի պապն ընդունել է արտասահմանցի հյուրերի, հյուրասիրել նրանց հայկական ավանդական ուտեստներ և ծանոթացրել լավաշի պատրաստման արարողությանը։ Դա եղել է ընտանեկան ջերմության և հյուրընկալության դրսևորում, իսկ Լիլիթը, ոգեշնչված այդ ավանդույթով, իրագործել է ընտանեկան բիզնեսի իր գաղափարը։ Հաշվի առնելով այն փաստը, որ մարզերում որակյալ հյուրատուն-ռեստորանները շատ քիչ են, առաջացել է գաղափար ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ այցելուները կզգան իրենց անմիջական և ջերմ միջավայրում և կհեռանան միայն դրական լիցքերով՝ կրկին վերադառնալու ակնկալիքով։
Երբ արդեն կար հյուրատնային բիզնեսի գաղափարը, Լիլիթը Լատվիայում մասնակցել է գյուղական տուրիզմի փորձի փոխանակման ծրագրի, որի փոքր դրամաշնորհով բակում ամառային տաղավարն է կառուցել և հենց առաջին տարում 1000-ից ավելի հյուր ընդունել։
Լիլիթին բիզնես գիտելիքների զարգացման գործում ձեռք մեկնեց Ակբա բանկը՝ սկսնակ ձեռներեցների համար իրականացվող դասընթացով:
«Դասընթացը մեզ համար մոտիվացիայի աղբյուր դարձավ, նաև՝ կայուն կազմակերպված աշխատանքի սկիզբ, օգնեց թիմային աշխատել: Գործունեության սկզբում սա կարևոր ձեռքբերում է: Երիտասարդ լինելով մի քիչ ամբիցիոզ ես լինում, իսկ դասընթացն օգնում է, որ բիզնեսն ու աշխատանքային պրոցեսը դիտարկեմ այլ կողմով և ավելի մտածված», - նշում է երիտասարդ գործարար Լիլիթը։
Առաջին քայլն արդեն արված է և հաջողված։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։