Մագհայ հյուրատուն
Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել։
Նախաձեռնությանն առաջինը արձագանքեց բիզնես գործընկերը՝ Ակբա Բանկը: Սկսվեցին հյուրատան 2-րդ հարկի կառուցման աշխատանքները:
«Մեր 2-րդ հարկը կառուցել ենք 2018 թվականին՝ մեկ տարվա ընթացքում։ Մեծ աջակցություն ունի մեր գործընկեր Ակբա բանկը, որ կարողացանք հասնել մեր նպատակին։ 2019 թվականի հունվարի 1-ին առաջին ամրագրումն էր հյուրատան նոր սենյակներում: Աշխատել էինք մինչև դեկտեմբերի 31-ը՝ գործն ավարտին հասցնելու համար»,- պատմում է Մարինե Դավթյանը։
Ձեռներեցությունը զարգացնելու նպատակով Ակբա Բանկի կազմակերպած անվճար բիզնես դասընթացներին տիկին Մարինեն ընտանիքի մյուս անդամների հետ ևս մասնակցել է՝ ընտանեկան բիզնեսը մեկ քայլ էլ առաջ շարժելու համար:
«2019-ին ստացել ենք հրավեր Ակբա բանկի դասընթացներին մասնակցելու համար: Այդ դասընթացների արդյունքում ոչ միայն գիտելիքներ ես ձեռք բերում, այլ նաև մարդկային շփումը օգուտ է տալիս, ստեղծվում են նոր կապեր»,-նշում է տիկին Մարինեն:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։