Բիզնես գործունեություն սկսելու խորհուրդներ
Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով և կայանալ: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ:
Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, հմտությունները և էներգիան հաջողության հասնելու նպատակով: Բիզնեսը հաջող սկսելու համար ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ:
1. Որոշեք՝ ինչ եք պատրաստվում անել
Համաձայն միջազգային հետազոտությունների՝ սթարթ-ափների 42%-ը ձախողվում են, քանի որ առաջարկում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանքներ և ծառայություններ: Այսպիսով, առաջին հերթին ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք շուկայում կա մի բաց, որը Դուք կարող եք լրացնել: Կարո՞ղ եք արդյոք տարբերվող ապրանք կամ ծառայություն ներկայացնել, որի շնորհիվ կառանձնանաք մյուսներից: Եվ վերջապես, կունենա՞ք արդյոք հաճախորդներ, ում կկարողանաք վաճառել այդ ապրանքներն ու ծառայությունները:
2. Կազմեք բիզնես պլան
Բիզնես սկսելիս անչափ կարևոր է բիզնես պլան կազմելը: Ձեռնարկատերերի մեծամասնությունը անտեսում է այս փուլը: Տրամադրելով ժամանակ բիզնես պլան կազմելուն՝ կօգնեք ինքներդ Ձեզ հասնել այն ամենին ինչ ցանկանում եք: Լավ մտածված բիզնես պլանը կօգնի նաև ներդրողներ գտնելու հարցում:
3. Ընտրեք հնչեղ և տպավորիչ ապրանքային նշան
Ապրանքային նշան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Անհրաժեշտ է հիշել, որ անորոշ անուն ընտրելիս, Դուք ջանքեր պետք է գործադրեք, որպեսզի հաճախորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Բիզնեսի ապրանքային նշանը պետք է լինի պարզ, հիշվող և տպավորիչ: Անհրաժեշտ է նաև ստուգել, որ ընտրված անվանումը գրանցված չլինի մեկ այլ կազմակերպության կողմից: Հիշվող ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել հենց Ձեր ապրանքներն ու ծառայությունները:
4. Որոշեք Ձեր բիզնեսի կազմակերպաիրավական տեսակը
Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձինք: Իրավաբանական անձինք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:
5. Գրանցեք կազմակերպությունը
Կազմակերպությունը գրանցելու համար տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:
6. Ստեղծեք բանկային հաշիվ բիզնեսի համար
Անհատ ձեռներեցների համար առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր պայման չէ: Բանկային հաշիվ չբացելու դեպքում պետք է անընդհատ առանձին գումար պահեք հարկերը վճարելու համար: Սակայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր է:
7. Սկսեք մարքեթինգային գործունեություն և ստեղծեք Ձեր բրենդը
Մի սպասեք, որ Ձեր հաճախորդները գտնեն Ձեզ: Գովազդը սոցիալական ցանցերի միջոցով համարվում է ծախսերի խնայման արդյունավետ միջոց: Այն իրականացնելու համար Դուք պետք է հստակ սահմանեք ո՞վքեր են Ձեր հաճախորդները, ինչո՞վ են նրանք զբաղվում և ի՞նչ հաղորդագրություններ են ցանկանում ստանալ:
Նոր կապերի ստեղծումը և խոսքի միջոցով տեղեկատվության տարածումը նույնպես հզոր միջոցներ են վաճառքի ծավալները մեծացնելու համար: Կարող եք կազմակերպել միջոցառումներ, հանդիպումներ, սակայն նմանատիպ միջոցառումները մեծ բյուջե են պահանջում, և պետք է նախապես հասկանալ պատրաստ եք դրան, թե՝ ոչ:
8. Միշտ հետևեք օրենքներին
Բիզնես սկսելուց առաջ ուսումնասիրեք ՀՀ-ում գործող հարկատեսակները, բացի այդ պարբերաբար հետևեք Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար գործող հարկային արտոնություններին: Եթե ունեք աշխատանքային ավտոմեքենաներ կամ սարքավորումներ, ապա դրանք ապահովագրելով դրանք կխուսափեք հետագա անցանկալի ծախսերից:
9. Վերահսկեք Ձեր հաշվետվությունները և դրամական հոսքերը
Ձեր ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն ճիշտ կազմված: Եթե կարծում եք, որ ինքնուրույն չեք կարող, ապա պետք է աշխատանքի ընդունել հաշվապահի, ով կօգնի հաշվարկել աշխատավարձերը, ավելացված արժեքի հարկը և Ձեր գործունեության հետ կապված այլ հարկերը:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։