search
close
singin icon
close

4 ծախսեր, որոնք պետք չէ խնայել բիզնես սկսելիս

Մայիսի 16, 2023
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Բիզնես սկսելիս առաջացող ծախսերը շատ են, այդ իսկ պատճառով սեփականատերերը հաճախ փորձում են փնտրել ճանապարհներ դրանք կրճատելու համար: Իրականում ոչ բոլոր ծախսերն են պարտադիր: 

Բիզնեսի պլանավորման գործընթացում կամ գործարկման սկզբնական փուլերում բիզնեսի սեփականատերերն, անկասկած, որոշ երկրորդական ծախսեր համարում են ոչ անհրաժեշտ: Բնականաբար, հարկավոր չէ գրասենյակային աթոռների ձեռքբերման համար 1,000,000 ՀՀ դրամ ներդրում կատարել, սակայն կան որոշ ծախսեր, որոնց կատարումը սկզբնական շրջանում կարող է մեծ հաջողությունների գրավական դառնալ:


Ներկայացնում ենք այն 4 հիմնական ծախսերը, որոնց դեպքում պետք չէ խնայել բիզնես սկսելիս՝


1. Շուկայի վերլուծություն

Բիզնես պլան կազմելիս ձեռնարկատերերից շատերը մեծ ծախսերից խուսափելու նպատակով չեն ցանկանում շուկայի վերլուծություն կատարել: Երբ խոսքը Ձեր հաճախորդների և ապրանքների մասին է, ապա առանց շուկայի վերլուծության Դուք չեք կարող ճիշտ և հստակ իրականացնել Ձեր գործունեությունը: Այդ իսկ պատճառով համոզվեք, որ կատարում եք այնքան ներդրում, որքան անհրաժեշտ է շուկայի ամբողջական վերլուծություն իրականացնելու համար, որպեսզի իրագործեք Ձեր բիզնես գաղափարները:


Ինչու՞ արժե գումար ծախսել շուկայի վերլուծություն իրականացնելու համար.

  • Oգնում է գտնել այն սեգմենտը, որը ցանկանում է գնել Ձեր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները: Առանց շուկայի մանրամասն վերլուծության Դուք, հնարավոր է, շատ ժամանակ և գումար ծախսեք՝ փորձելով կապ հաստատել շուկայի որևէ սեգմենտի հետ, այնուհետև պարզ դառնա, որ Ձեր կողմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը ավելի լավ կարող էր ընկալվել շուկայի մեկ այլ սեգմենտի կողմից:
  • Օգնում է հաստատել Ձեր կոնցեպտը: Շուկայի վերլուծության միջոցով կհասկանաք՝ արդյո՞ք Ձեր կողմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը համապատասխանում է Ձեր ընտրած թիրախային լսարանին և կկարողանաք բացահայտել այդ խմբի կարիքներն ու ցանկությունները՝ նրանց առաջարկելով լավագույն և համապատասխան ապրանքը կամ ծառայությունը:


2. Բրենդինգ

Ժամանակակից մարքեթինգը կարևորում է բրենդինգը բիզնեսի բոլոր տեսակների համար: Ըստ մի շարք հետազոտությունների՝ գործարկման շրջանում կատարված բրենդինգը պետք է կիրառվի առնվազն մեկ տասնամյակ: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի անուն, որը կուղեկցի Ձեզ հետագա տարիների ընթացքում և կհիշվի հաճախորդների կողմից: Ինչու՞ արժե գումար ծախսել բրենդի ստեղծման համար:


Ինչու՞ արժե գումար ծախսել բրենդի ստեղծման համար.

  • Օգնում է կապ հաստատել հաճախորդների հետ: Ձեր բրենդը կապահովի Ձեր ապրանքի կամ ծառայության՝ հաճախորդների մտքում նախընտրելի ապրանքների և ծառայությունների շարքին դասելուն: Բրենդինգը օգնում է մարդկանց հասկանալ, թե ինչու պետք է մի ապրանքը կամ ծառայությունը գերադասել մյուսից: Ունենալով հայտնի բրենդ՝ Ձեր հաճախորդների մոտ կզբաղեցնեք առաջնային դիրքեր:
  • Ուժեղ և հզոր բրենդինգը ազդում է բիզնեսի կատարողականի վրա: Բրենդը կառավարում է սպառողների վարքագիծը: Հաճախորդները փորձարկում են Ձեր ապրանքը՝ արդեն իսկ որոշակի սպասումներ ունենալով: Եթե այն համապատասխանում կամ գերազանցում է իրենց սպասումները, ապա այդ փաստը հետագայում նրանց դրդում է գնում կատարելու, իսկ Ձեր բիզնեսին՝ հաջողության հասնելու:


3. Սոցիալական մեդիայի կառավարում

Սոցիալական մեդիայի կիրառումը մի շարք նոր բիզնեսների սեփականատերերի կողմից անհրաժեշտություն չի համարվում, որովհետև մեծամասնությունը չգիտի՝ ինչպես կիրառել այն: Սակայն շուկայի վերլուծության և բրենդինգի օգնությամբ սոցիալական մեդիան ավելի պարզ է դառնում:


Ինչու՞ արժե գումար ծախսել սոցիալական մեդիայի կառավարման համար.

  • Օգնում է ներգրավել նոր հաճախորդներ: Սպառողները համարվում են Ձեր բիզնեսի հիմնական դերակատարը: Պարզեք, թե ինչ սոցիալական կայքեր է օգտագործում Ձեր թիրախային լսարանը: Հնարավոր է՝ Ձեր լավագույն ընտրությունը լինի LinkedIn-ը կամ էլեկտրոնային փոստը, կամ գուցե Ձեր բիզնեսի համար ավելի լավ կլինի հանդես գալ Facebook, Instagram կամ Pinterest հարթակներում:
  • Օգնում է ձեռք բերել հեղինակություն և ճանաչելիություն: Երբ հավանական հաճախորդը փնտրում է մի ապրանք կամ ծառայություն, որը ներկայացնում եք նաև Դուք, առաջին հերթին կարող է Ձեզ դիմել հենց Ձեր ճանաչվածության շնորհիվ: Ճանաչվածություն ձեռք բերելը շահավետ է բիզնեսի սկզբնական շրջանում, քանի որ դրա շնորհիվ է, որ Ձեր փոխարեն հաճախորդները իրենք են գտնում Ձեզ:


4. Կազմակերպության մշակույթի և ոճի ստեղծում

Բիզնեսի մի շարք սեփականատերեր հնարավոր է գումար խնայեն այս փուլում: Անհրաժեշտ է մշակույթը ընկալել որպես Ձեր կազմակերպության անհատականություն: Աշխատակիցների պարգևատրումը, կազմակերպության աշխատանքային պայմաններն ու ոճը համարվում են դրա մշակույթի տարրեր: Մշակույթի ստեղծումը կարևոր է ցանկացած տեսակի բիզնեսի գործարկման փուլում, քանի որ այն կառուցում է Ձեր կազմակերպության հիմքը:


Ինչու՞ պետք չէ խնայել այս փուլում.

  • Աշխատակիցների բավարարվածությունն ու գոհունակությունը համարվում են շատ կարևոր գործոններ: Միջազգային հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հավանականությունը, որ աշխատակիցը կդադարի աշխատել մի կազմակերպությունում, որտեղ կա հզոր մշակույթ, 14% Է կազմում: Հավատարիմ աշխատակիցները նույնչափ կարևոր են Ձեր կազմակերպության համար, որքան հավատարիմ հաճախորդները:
  • Արդյունավետ աշխատանքին հետևում է շահույթի ստացումը: Կազմակերպության հզոր մշակույթը հանգեցնում է ուժեղ թիմի ձևավորմանը: Հավանական է, որ երջանիկ և արդյունավետ աշխատող աշխատակիցները կունենան նորարար և ստեղծարար մտքեր և կօգնեն գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավոր է չգտնեք անառողջ մշակույթ ունեցող աշխատավայրերում: Բիզնեսի հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերական և առողջ միջավայրի ստեղծումը կուղղորդի Ձեր բիզնեսը դեպի բազմաթիվ հաջողությունների:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։