search
close
singin icon
close

Արտահանման մասին որոշում

Մայիսի 16, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Դուք հիմնել եք բիզնես, որն արդեն բավականին երկար ժամանակ հաջող գործում է, ճանաչված է տեղական շուկայում, ապահովում է վաճառքի մեծ ծավալներ, սակայն տեղական փոքր շուկան թույլ չի տալիս ընդլայնել Ձեր գործունեությունը: Ուրեմն զարգացման նոր ուղիներ փնտրելու և Ձեր ապրանքը կամ ծառայությունը միջազգային շուկաներին հասանելի դարձնելու ժամանակն է:

Մուտքը միջազգային շուկա հնարավոր է ապրանքի կամ ծառայության արտահանման միջոցով: Արտահանումը կարող է խթանել շրջանառությունը և նորամուծություններ կատարելու անհրաժեշտություն ստեղծել` ապրանքը նոր շուկայի կարիքներին համապատասխանեցնելու համար: Այն նաև նվազեցնում է միայն մեկ շուկայում գործելու ռիսկերը, քանի որ տեղաբաշխելով վաճառքները տարբեր երկրներում՝ Դուք ապահովագրում եք Ձեզ տարբեր տնտեսությունների անկումների և վերելքների արդյունքում առաջացող անկայունությունից:

Ձեր ապրանքը այլ երկրներ արտահանման մասին որոշումը Ձեզ տալիս է մի շարք հնարավորություններ և ապահովագրում է մի շարք ռիսկերից։

Ձեր ապրանքը կամ ծառայությունը արտահանելու որոշում կայացնելուց առաջ պե՛տք է․


1. Որոշել արտահանման շուկան


Եթե արդեն արտահանելու որոշում եք կայացրել, ապա պետք է ընտրեք այն շուկան, ուր ցանկանում եք արտահանել Ձեր ապրանքը կամ ծառայությունը: Շատերն արտահանման երկիրը ընտրելիս դիտարկում են միայն զարգացած երկրները, որտեղ շուկան բավականին մեծ է, և սպառողների եկամուտները բավականին բարձր են, մինչդեռ արտահանվող երկիրը ընտրելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել՝

  • տվյալ երկրի կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, աշխատուժի կրթվածության և ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակը
  • երկրի ներքին պահանջարկի կառուցվածքը, որակական հատկանիշները, չափը և զարգացման հեռանկարները
  • երկրի ներքին շուկայի մրցակցությունը, մրցակիցների թիվը և նրանց առավելությունները Ձեր նկատմամբ, մրցակիցների և հաճախորդների միջև փոխհարաբերությունները
  • չնախատեսված դեպքերը, ինչպես օրինակ՝ գործադուլները, պատերազմները, արագ զարգացող նորարարությունները, տարադրամի տատանումները

2. Կատարել շուկայի ուսումնասիրություն


Շուկայի ուսումնասիրությունն անհրաժեշտ է հնարավոր ռիսկերը նվազեցնելու և հաջողության հասնելու հավանականությունը բարձրացնելու համար:

Շուկայի ուսումնասիրություն կատարելիս և թիրախային շուկան ընտրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.

  • Որքա՞ն է Ձեր կողմից ընտրված շուկայի չափը և տվյալ ապրանքի կամ ծառայության պահանջարկը շուկայում:
  • Ինչպե՞ս կարող են թիրախային շուկայի կրոնական կամ մշակութային հայացքները և սովորույթներն ազդել ապրանքի պահանջարկի կամ սպառման վրա:
  • Հաշվի՛ առեք շուկայի ժողովրդագրական տվյալները (բնակչությունը երիտասա՞րդ է թե՞ ծերացող):
  • Ինչպիսի՞ն է շուկայի աշխարհագրական կառուցվածքը: Կա՞ն արդյոք հատուկ քաղաքներ/մարզեր, որոնց վրա պետք է կենտրոնացնեք Ձեր ուշադրությունը: Հավանաբար, Դուք չեք սկսի արտահանել միանգամից մեծ երկրների բոլոր քաղաքներ:
  • Որքանո՞վ է հեշտ մուտք գործել տվյալ շուկա: Կա՞ն արդյոք յուրահատուկ խոչընդոտներ, որոնց հնարավոր է հանդիպեք արտահանելիս:
  • Ո՞վքեր են հիմնական մրցակիցները: Կարո՞ղ է արդյոք Ձեր ապրանքը կամ ծառայությունը մրցել տեղական ապրանքների կամ ծառայությունների հետ։
Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։