Ինչպե՞ս կառավարել ինտերնետային և ֆիզիկական վայրում գտնվող խանութները
Առաջին հայացքից կթվա՝ ինտերնետում և ոչ վիրտուալ մանրածախ վայրում գործունեություն ծավալելը նման է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելուն: Ինչպես էլ Ձեր հաճախորդները նախընտրեն գնումներ կատարել, առնվազն մեկ համապատասխան տարբերակ առկա է:
Սակայն երբեմն երկու տարբերակների համադրությունը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել: Միմյանց լրացնելու փոխարեն՝ վիրտուալ և ֆիզիկական խանութները կարող են ընդհարում առաջացնել՝ ի վնաս ձեր վերջնական արդյունքի:
Կարելի է խուսափել դրանից: Ահա հինգ խորհուրդ, որ Ձեզ կօգնեն կառավարելու Ձեր ինտերնետային ու ֆիզիկական խանութները:
Միշտ կապ պահպանե՛ք Ձեր հաճախորդների հետ
Ձեռնարկությունը կարող է տեսադաշտից կորցնել իր հաճախորդներին և նրանց ցանկությունները ու արժեքները: Դա կարող է պատահել, օրինակ, մանրածախ ձեռնարկության հետ, որը սկսել է իր գործունեությունը ինտերնետ խանութից կամ որը սկսել է իր գործունեությունը ավանդական խանութից և այնուհետև ակտիվորեն ընդլայնվել դեպի ինտերնետ հարթակ:
Քանի որ ինտերնետը ամենամտերիմ միջավայրը չէ, և արագությունը հաճախ ավելի առաջնային է, քան անհատական մոտեցումը, այդ մեթոդը կարող է տարածվել ձեր ձեռնարկության ավանդական խանութում կատարվող անձնական գործարքների վրա: Եթե զգում եք, որ ինտերնետային առևտրից պակասում է այդ մոտեցումը, օգտագործե՛ք Ձեր ավանդական խանութը՝ հաճախորդների հետ կապը վերահաստատելու համար:
Խոսե՛ք ձեր հաճախորդների հետ և ծանոթացե՛ք նրանց նախասիրություններին ու նախապատվություններին: Այդպիսով` կսկսեք կրկին կապ հաստատել թե՛ ինտերնետային, թե՛ ավանդական հաճախորդների բազմության հետ:
Երկու ձևի համար պահպանե՛ք միևնույն միջավայրը
Հաճախորդը տեսնում է խանութի կայքէջը և ավելի ուշ որոշում այցելել ձեռնարկության ավանդական խանութ ու հայտնաբերում, որ խանութը կտրուկ տարբերվում է ինտերնետում ներկայացված պատկերից: Դա շփոթեցնող է հաճախորդի համար և նաև հուշում է, որ տվյալ ձեռնարկության համար հետևողականությունն ու կշռադատումը երկրորդական են: Հոգ տարեք, որպեսզի այն աշխատանքի սկզբունքը, որը գնորդները տեսնում են ձեր կայքէջում, ճշգրտորեն արտացոլի այն տպավորությունը, որը ստանալու են անհատական շփման ժամանակ:
Հետևողականորեն արժևորե՛ք ապրանքները
Գրավիչ ապրանքի՝ ինտերնետի և խանութի գների միջև անհամապատասխանություն նկատելուց ավելի զայրացնող բան չի կարող լինել: Միշտ էլ կարող են լինել միայն ինտերնետային վաճառքի համար նախատեսված զեղչեր կամ կարող եք գովազդել ապրանքներ, որոնք ժամանակ առ ժամանակ խանութում ավելի էժան են, քան առցանց: Սակայն հիմնականում համապատասխանեցված պահեք գները:
Ապրանքները պետք է երկու վայրերում էլ ներկայացված լինեն
Եվս մեկ անգամ նշենք. երբեմն կարող է արդյունավետ լինել բացառապես ինտերնետով կամ միայն խանութի տեսականու մեջ ինչ-որ բան առաջարկելը: (Սա հատկապես արդյունավետ կլինի, եթե փորձում եք այդ հարթակներից որևէ մեկում առևտուր ակտիվացնել): Սակայն հաճախորդները, որպես կանոն, գրկաբաց ընդունում են հետևողականությունը և կանխատեսելիությունը: Խանութներում առևտուր ակտիվացնելու համար կարող եք օգտագործել ինտերնետը, բայց եթե խանութում ապրանք կամ ծառայություն եք առաջարկում, այն հասանելի դարձրեք նաև ինտերնետում:
Թող ինտերնետային խանութը միայն գնումների համար չծառայի
Եզրափակիչ ծուղակը կայանում է Ձեր կայքէջը որպես միայն գնումների համար կայք ներկայացնելու մեջ: Ձեր ավանդական խանութի միայն ինտերնետային հայելապատկերը դարձնելու փոխարեն փորձե՛ք այնպես անել, որ Ձեր կայքէջը ուժեղացնի գնորդի տպավորությունները: Ինչպե՞ս անել դա: Մի մոռացեք ապրանքի մասին տեղեկություն, համեմատության մեթոդներ և այլ ռեսուրսներ տրամադրել, որոնց միջոցով այցելուն կարող է ավելի լավ տեղեկանալ Ձեր ապրանքների մասին: Այդպիսով ոգևորե՛ք նրանց պատվերներ կատարել կամ այցելել Ձեր ավանդական խանութ:
Հնարավոր է՝ մտածում եք, որ միջոցներ եք խնայում՝ չնորացնելով Ձեր տեխնոլոգիաները, բայց հսկայական հնարավորություն եք բաց թողնում արդյունավետության, անվտանգության, շարժականության ու աշխատելաոճի մեջ ընդհանուր ճկունության տեսանկյունից: Ժամանակակից տեխնոլոգիան կարող է հեղափոխել Ձեր աշխատելակերպը, օգնել Ձեզ աճել, գոհացնել Ձեր աշխատողներին ու հաճախորդներին և Ձեր ձեռնարկության միջոցները խնայել՝ հօգուտ արդյունավետության:
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։