Լավագույն գովազդը, որ Դուք կարող եք ունենալ հավատարիմ հաճախորդն է, ով դառնում է Ձեր բրենդի «դեսպան» և գովազդում է Ձեր բիզնեսը:
Ահա թե ինչու են կազմակերպությունները ուշադրության կենտրոնում պահում իրենց հաճախորդներին, թե՛ այն պահին, երբ սկսում են գրել իրենց բիզնես ծրագիրը, թե՛ երբ ունեն բավականաչափ մեծ շահույթ: Հաճախորդների բազան կազմակերպության մշտական հաճախորդների ցուցակն է, որը հիմնականում համընկնում է սկզբնական թիրախային խմբի հետ: Նրանք այն հաճախորդներն են, ովքեր ընտրում են Ձեզ և վերադառնում են իրենց կարիքների բավարարման համար: Այլ կերպ ասած, նրանք Ձեր եկամտի հիմնական աղբյուրն են: Կազմակերպության նպատակն է ստեղծել վերադառնալու համար անհրաժեշտ շարժիչ ուժը՝ հավատարմությունը:
Գոյություն ունի հաճախորդների բազայի երկու տեսակ՝
- Նրանք, ովքեր կատարում են կանոնավոր փոքր գնումներ
- Նրանք, ովքեր կատարում են քիչ, բայց ավելի խոշոր գնումներ
Վերջիններիս հետ հարաբերությունների զարգացումը երբեմն հանդիսանում է մարքեթինգային ռազմավարության մաս: Հավատարիմ հաճախորդների բազայի պահպանման և ընդլայնման կարևորագույն շարժառիթը վաճառքի, հետևաբար նաև եկամտի ավելացումն է։
Մեկ այլ շարժառիթ է հանդիսանում այն, որ նոր արտադրանք թողարկելիս, կազմակերպությունն արդեն ունենում է բազա, որին կարող է ներգրավել արտադրանքի կամ ծառայության փորձարկման շրջանում:
Այս միտքը կիսում է նաև Bodice of Holt-ի գործադիր տնօրեն Ալիս Բոդենը: Իր կազմակերպությունն առաջարկում է տնային առաքման ծառայություն մրգերի և բանջարեղենների համար: Նա ասում է, որ իրենց ծառայություններն ամբողջովին համապատասխանեցված են իրենց հաճախորդների կարիքներին:
Այս մոտեցումն աշխատում է նաև բիզնես հաճախորդների հետ (B2B):
Փորձառու և շնորհալի մարզիչների կողմից անհատական մարզչական և զարգացման լուծումներ առաջարկող կազմակերպության՝ «Sogno»-ի տնօրեն, Մայք Կոկբուրն ասում է. «Կարևոր է, որ մենք հասկանանք, թե որն է մեր հաճախորդների առաքելությունը, իրենց նպատակները: Դրանից հետո մենք հասկանում ենք, թե ինչպես կարող ենք արագացնել տվյալ գործընթացը և հարմարեցնել մեր ծառայությունները` նրանց կարիքների բավարարմանը: Դա հանգեցնում է ավելի հավասարակշռված հարաբերությունների»:
Ինչպես արդեն հասկացաք, բիզնեսում կարևորը հաճախորդների կարիքները բավարարելն է, ինչը ճիշտ անելու դեպքում Դուք ձեռք եք բերում հավատարիմ հաճախորդներ, ինչը ցանկացած բիզնեսի կարևոր մասն է:
Այժմ, հասկանանք, թե ինչպես կարելի է պահպանել և մեծացնել հաճախորդների բազան:
- Բաժանե՛ք Ձեր ժամանակը
Եթե փորձեք միևնույն ժամանակ, և՛ բարելավվել հարաբերությունները Ձեր ներկա հաճախորդների հետ, և՛ ներգրավել նորերին, Դուք կարող եք բախվել դժվարությունների: Այդ ամենից խուսափելու համար, կատարեք ժամանակի ճիշտ բաժանում այս երկուսի միջև:
- Ապահովե՛ք հետադարձ կապը
Մենք ապրում ենք տեխնոլոգիայի զարգացման դարաշրջանում, և ցանկացած վատ կամ լավ կարծիք, որը հայտնվում է սոց. ցանցերում, մնում է այնտեղ: Ահա, թե ինչու պետք է արագ և համակարգված պատասխանել ցանկացած մեկնաբանության:
- Արե՛ք այն, ինչ խոստացել եք անել և նույնիսկ ավելին
Ավելին քան վստահությունը, մարդկանց գրավում է իրենց նկատմամբ ուշադրությունը: Արեք ամեն ինչ անթերի, նույնիսկ եթե Դուք ընդամենը բարևում եք Ձեր հաճախորդին:
- Լավ վերաբերվե՛ք Ձեր աշխատողներին
Եթե Դուք վատ վերաբերվեք Ձեր աշխատողներին, հավանականությունը մեծ է, որ նրանք իրենց հերթին վատ կվերաբերվեն Ձեր հաճախորդներին:
- Ցույց տվե՛ք Ձեր անձնային կողմը
Ուղարկեք շնորհակալական և շնորհավորական նամակներ, արեք անակնկալ նվերներ, կապի մեջ եղեք Ձեր հաճախորդների հետ և տեղեկացրեք նրանց նորությունների մասին:
Դարձե՛ք Ձեր հաճախորդի ընկերը և նա Ձեզ չի լքի:
Վերոնշյալ տեղեկատվությունը ցույց է տալիս հաճախորդների բազայի կարևորությունը, բայց պետք չէ մոռանալ, որ Ձեր բիզնեսը Ձեր արարչությունն է, շրջապատեք Ձեզ և Ձեր բիզնեսը ճիշտ մարդկանցով:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։