search
close
singin icon
close

Ձեռնարկատիրության մասին միֆերը և իրականությունը

Հունվարի 13, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
0

Ձեռնարկատերերից մեկը բացատրում է մյուսին, թե ինչպես է նա սկսել իր բիզնեսը. «Ես վախենում էի իմ բիզնեսը սկսել, բայց իմ նախկին պետը ինձ լավ մոտիվացրեց՝ ասելով ինձ կյանքիս ամենաոգեշնչող նախադասությունը: Մի օր նա մտավ իմ գրասենյակ և ասաց. «Դուք աշխատանքից հեռացված եք»: 

Բնավ կարևոր չէ, թե Դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ քանի տարեկան եք, սկսելու համար երբեք ուշ չէ, պետք է միայն սկսել: Ձեռնարկատիրությունը բաց դաշտ է, բայց շատերը հավատում են այս գաղափարին հակասող կարծիքին: Այդ իսկ պատճառով այս հոդվածում կխոսվի ձեռնարկատիրության կարծրացած միֆերի մասին, որոնք կանգնած են Ձեր և Ձեր հաջողության միջև:


Ովքե՞ր են ձեռնարկատերերը

Հիմնականում մարդիկ բացասաբար են վերաբերվում ստարտափներին՝ կարծելով, որ վերջիններս շատ ռիսկային են և ձեռնարկատեր դառնալն ինքնին ուղեկցվում է ռիսկով:

Բայց, իրականում Դուք կարող եք ձեռնարկատերին թողնել Լաս Վեգասում ՝ փողով լի ճամպրուկով, հաջորդ օրը վերադառնալ նրա ետևից ու տեսնել, որ գումարը չի պակասել:

Ահա՛ թե ինչ ռիսկային են ձեռնարկատերերը: Նրանք ավելի շատ հաշվարկ են անում մինչև շուկա վերջնական մուտքը, քան որևէ այլ անձ: Նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է, գծված և ոչ մի առաջխաղացման հնարավորություն չի խուսափում իրենց հետևողական հայացքից: Ինչպես ասում են՝ 7 չափի՛ր, 1 կտրի՛ր:

Ձեռնարկատերի ռիսկը կայանում է նրանում, որ իրենք փորձում են այն ամենն ինչ նոր է, տարբերվող և դեռ փորձված չէ:


Ինչպե՞ս սկսել

Առասպել. Ձեր բիզնես ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև Ձեր սկսելը:

Իրականություն. Բիզնես պլանը կառուցվում է ժամանակի ընթացում:

Եկե՛ք հասկանանք սրա իմաստը: Իհարկե, բիզնես ծրագիր ունենալը կենսական նշանակություն ունի բիզնեսի համար, այն օգնում է հասկանալ, թե որն է բիզնեսի թիրախային խումբը, սահմանում է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ, գնահատում է ճյուղի մրցակցությունը, օգնում է շրջանցել անցյալում կատարված սխալները և գնահատել ֆինանսավորումը, բայց այն փոփոխվում և վերակառուցվում է յուրաքանչյուր փուլում:

Գիտեի՞ք, որ հաջողակ ձեռնարկատերերի 70 ℅-ը սկսել են առանց կատարյալ բիզնես պլանի:


Ի՞նչ գաղափար առաջարկել

Սովորաբար մարդիկ տարիներ են կորցնում հիանալի գաղափարի փնտրտուքների վրա՝ կարծելով, որ դա է ստարտափի միակ շարժիչ ուժը և եթե կա լավ գաղափար, հաղթանակն ապահովված է:

Այս պնդումն այնքան սխալ չէ, ինչքան մոլորեցնող: Գաղափարը հենց այդպիսին կարևոր է, բայց նույնիսկ ամենալավ գաղափարը ոչինչ է առանց գրագետ թիմի, պլանավորման, առաջնորդության, հաղորդակցության և մի շարք այլ գործոնների:

Պետք չէ ֆիքսվել անթերի գաղափար ունենալու վրա, երբեմն թիմն ավելի կարևոր է.

«Ավելի լավ է ունենալ միջին գաղափար, բայց աշխատել գիտակ և լավ թիմում, քան աշխատել բարդ և չմոտիվացված անձանց հետ, բայց ունենալ փայլուն գաղափար»:


Ինչու՞ երբեք ուշ չէ սովորել

Կա նաև այնպիսի տարածված տեսակետ, որ ձեռնարկատերը պետք է իմանա ամեն ինչ և ունենա ամենի պատասխանը: Իրականում, ձեռնարկատերերը ամենատես չեն և չեն զբաղվում գուշակություններով: Հենց այստեղ է կարևորվում իրազեկ թիմի և ինքնազարգացման դերը: Իրական ձեռներեցները բարգավաճում են ուսումնառության մշտական վիճակում գտնվելով: Հիշե՛ք, որ «Կարո՞ղ ենք արդյոք լինել կատարյալ մի բանում, որն առաջին անգամ ենք փորձում» հարցի պատասխանը միշտ դրական է:


Որտե՞ղ և ե՞րբ ծավալել գործունեությունը

21-րդ դարը տեխնոլոգիայի դար է: Երևի դա է մոլորեցնում մարդկանց և ստեղծում այնպիսի պատրանք, որ հաջողության կարելի է հասնել միայն IT ոլորտում ու դա պետք է անել ճիշտ պահին:

Այնինչ, նորարարությունը յուրաքանչյուր ոլորտում կարևորվում է այնքան, որքան IT ոլորտում: Պետք չէ սպասել ճիշտ պահին, այն կարող է և չգալ: Դրա փոխարեն ինքներդ ստեղծե՛ք Ձեր հաջողակ վայրկյանը:

Մեկ խորհուրդ. Սատկած ձիու վրայից ժամանակին իջե՛ք: Նկատի ունեցե՛ք, երբ բիզնեսն ապագա չունի, անհրաժեշտ է խուսափել ավելորդ ծախսերից։

Սակայն սա վհատվելու առիթ չէ, հին գաղափարին կգա փոխարինելու նորը և Դուք կփորձե՛ք կրկին:

Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը «Հաջողությունը՝ զբոսանք է ձախողումից դեպի ձախողում`առանց սկզբնական խանդավառության կորստի:»

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։