Արհեստական բանականություն
Տեխնոլոգիաների ապագան պատկանում է արհեստական բանականության սկզբունքին: Տեղեկատվության այս բազմազանության պայմաններում մենք այն ընկալելու սահմանափակ հնարավորություններ ունենք: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք առկա համակարգչային ռեսուրսներն օգտագործել այս հիմնական խոչընդոտը հաղթահարելու, ինչպես նաև աշխարհն ավելի լավ հասկանալու համար: Ահա թե ինչում է կայանում Արհեստական բանականության (Artificial Intelligence) էությունը:
Արհեստական բանականության հասկացության սահմանումը ժամանակի ընթացքում փոխվել է, բայց հիմքում միշտ եղել է այնպիսի տեխնոլոգիաներ կառուցելու գաղափարը, որոնք կարող են մարդու նման մտածել: Այսպիսով`Արհեստական բանականությունը կարելի է պատկերացնել որպես աբստրակտ, ստեղծագործական և դեդուկտիվ մտքի հնարավորության վերարտադրող՝ հատկապես հաշվի առնելով արհեստական բանականության սովորելու ունակությունը` համակարգիչների թվային, բինար տրամաբանությունը օգտագործելու միջոցով:
Իմաստը ոչ թե մարդուն ԱԲ խաղերում որպես հաղթող ունենալն է, այլ մարդու և տեխնոլոգիաների համագործակցությամբ նոր լուծումների ստեղծումն է, որի արդյունքում աշխարհը կփոխվի դեպի ավելի լավը:
Արհեստական բանականությունը (ԱԲ) կազմակերպություններին օգնում է կառավարել սմարթ տեխնոլոգիաներից, սենսորներից, սարքերից ու այլ աղբյուրներից եկող տվյալների բուռն հոսքը:
Տնտեսական տարբեր ոլորտներում և ֆինանսական աշխարհում Արհեստական բանականությունը մի շարք կիրառություններ ունի՝ խարդախությունների հայտնաբերումից մինչև հաճախորդների սպասարկում՝ կանխատեսելով, թե ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ հաճախորդներին: Արտադրության մեջ այն օգտագործվում է աշխատուժը և արտադրական պրոցեսները կառավարելու, ինչպես նաև թերությունների ի հայտ գալուց առաջ դրանք կանխատեսելու համար՝ այդպիսով տալով պրոֆիլակտիկ սպասարկման հնարավորություն:
Ինչ վերաբերում է սպառողների կողմից առօրյայում օգտագործվող տեխնոլոգիաներին, ապա դրանցում օրեցօր ավելի մեծ մաս են կազմում Արհեստական բանականության վրա հիմնված կիրառությունները՝ Մայքրոսոֆթի Կորտանայի և Էփլի Սիրի-ի նման սմարթ հեռախոսների օգնականներից մինչև ինքնագնաց ու ինքնաշխատ մեքենաներ, որոնց թիվը շատերի կանխատեսմամբ կգերազանցի վարորդով ղեկավարվող մեքենաների թվին:
Այս փոքր քայլերը անխուսափելիորեն տանում են դեպի ապագա, որտեղ ամենօրյա խնդիրների լուծման հարցում մշտապես հույս ենք դնելու Արհեստական բանականության վրա: Մոտ ապագայում ԱԲ-ն կօգտագործվի նոր հնարավորություններ հայտնաբերելու և դրանցից առավելագույն օգուտ քաղելու նպատակով՝ արտադրանքները նորացնելու միջոցով: Առաջատար կազմակերպությունները շահույթ կստանան իրենց տեղեկատվական ռեսուրսներից և նոր բիզնես հնարավորություններ կփնտրեն՝ խթանելով ապագայի՝ տեղեկատվությամբ կառավարվող տնտեսությունը:
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։