Թվային փոխակերպման բաղադրիչները
Թվային բիզնեսն արագորեն զարգանում է։ Հնարավորությունների սահմանները շարունակում են ընդլայնվել՝ փոխելով տնտեսական մոդելները։ Թվային բիզնեսի մեջ ընդգրկված առաջատար ընկերությունները կարող են հեշտությամբ մրցակցությունից դուրս թողնել մյուսներին և գրանցել աննախադեպ աճ։ Չնայած այս ամենին՝ ընկերության ՏՏ ոլորտի պատասխանատուները հաճախ չեն պատկերացնում՝ ինչ է պետք անել թվային փոխակերպումը հնարավոր դարձնելու և թվային բիզնեսն օպտիմալացնելու համար։ Հաջող թվային փոխակերպման ռազմավարությունն ունի չորս հիմնական բաղադրիչներ.
1. Ներգրավե՛ք Ձեր հաճախորդներին. կառուցե՛ք հաճախորդների հետ ավելի ամուր կապեր՝ օգտագործելով նրանց ամբողջովին նկարագրող տվյալները, ապա առանձնացրե՛ք կիրառելի հետևություններ և կանխատեսումներ, որ կարող են հանգեցնել անհատականացման։
Բիզնես ղեկավարներն իրենց հայացքն ուղղում են հաճախորդների ներգրավվածության բարելավմանը՝ ներդրումներ կատարելով տեխնոլոգիական նորույթներում, ինչպիսիք են, օրինակ, Իրերի համացանցը (Internet of Things), խելացի սարքերը և սենսորները, համակարգչային տեսողությունը, թվային ագենտները, բոտերը, լեզվի և խոսքի ճանաչումը և այլն։
Տվյալները փոխում են հաճախորդի և վաճառքի փորձառությունը։ Հաճախորդները կարող են ճանաչել արտադրանքը կամ ծառայությունը մինչ դրանից օգտվելը, և ակնկալում են միշտ ունենալ այդ հնարավորությունը։ Բացի այդ, տվյալների շնորհիվ կազմակերպությունները «հաճախորդակենտրոն» ծառայություն մատուցելու անսահմանափակ հնարավորություն են ստանում։ Սակայն տվյալների չափումը, վերլուծությունը և այն կիրառելի գործիք դարձնելը կարող է լուրջ մարտահրավեր լինել։ Ամպային տեխնոլոգիաները կարող են օգտագործել տվյալների պոտենցիալը՝ ամբողջովին փոխելով հաճախորդների փորձառությունը և վաճառքի գործընթացը։ Ներկայումս ամպային տեխնոլոգիաներ տրամադրողներն առաջարկում են ամպային լուծումներ, որոնք օգնում են Ձեր տվյալները վերածել սպառողի անհատականացված փորձառության և զուգորդված վաճառքի գործընթացի՝ այսպիսով բարձրացնելով վաճառքի արտադրողականությունը, նոր հաճախորդների ներգրավումը և նրանց հավատարմությունը։
2. Տվե՛ք նոր հնարավորություններ Ձեր աշխատակիցներին. բարձրացրե՛ք թիմի արդյունավետությունը։ Այսօր հաճախ աշխատանքային թիմերը սփռված են տարբեր վայրերում՝ աշխատելով տարբեր ժամերի և օգտագործելով տարբեր սարքեր։ Աշխատակիցները գնահատում են ճկուն աշխատանքային պայմանները, որոնք ենթադրում են իրական ժամանակում համագործակցություն և աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությանը հեռակա հասանելիություն ունենալու հնարավորություն։ Իսկ սեփականատերերը ցանկանում են վստահ լինել, որ բիզնես տվյալները միշտ ապահով են։ Ամպային հարթակի համար մշակված տեխնոլոգիաները կարող են նոր հնարավորություններ ընձեռել աշխատակիցներին։ Այսօր շուկայում առկա են ինտեգրված ամպային և շարժական բազմաթիվ լուծումներ, որոնք օգնում են բարձրացնել արդյունավետությունը՝ բարելավելով աշխատակիցների փորձառությունը և մեծացնելով նրանց արդյունավետությունը շարժունակ թիմային աշխատանքի և ճկուն աշխատաոճի շնորհիվ։ Շարժունակությունը այն գործիքներից մեկն է, որ ձևավորում է անհատական հաղորդակցություն և արդյունավետություն։
3. Օպտիմալացրե՛ք ձեր գործողությունները. զարկ տվեք արդյունավետությանը։ Այժմ, ավելի քան երբևէ, տեխնոլոգիան հաջող բիզնես ունենալու երաշխիքն է։ Հնացած կամ այլևս անգործածելի տեղեկատվական տեխնոլոգիաները սահմանափակում են բիզնեսի՝ այսօրվա թվային աշխարհի մարտահրավերներին համարժեք պատասխանելու և հնարավորություններից օգտվելու կարողությունները։ Ինտեգրված, ճկուն ամպային հարթակը տրամադրում է այն ուժը և շարժունությունը, որն անհրաժեշտ է մրցակիցներից մեկ քայլ առաջ լինելու և աճելու համար։ Օգտագործելով ճիշտ լուծումները՝ բիզնեսը կարող է նվազեցնել ՏՏ-ի հետ կապված բարդությունները և ծախսերը, խթանել բիզնեսի օպերատիվությունը, ինչպես նաև նպաստել բիզնեսի շարունակականությանը և անվտանգությանը։
Եթե մտածենք այս հնարավորությունների կիրառելիության մասին, դրանք կարող են ամբողջովին վերաձևակերպել հաճախորդների հետ հարաբերությունները՝ տալով ծառայությունների` նախադեպը չունեցող որակ, ծառայություն, որը կարող է շարունակաբար բարելավվել՝ անծայրածիր հարթակից տվյալների հավաքագրման, խորացված վերլուծությունների շնորհիվ եզրահանգումների կատարման, այնուհետև` այդ արդյունքների կիրառման շնորհիվ։
4. Վերափոխե՛ք Ձեր արտադրանքը. օգտագործելով թվային բովանդակությունը՝ վերափոխե՛ք Ձեր արտադրանքը, ծառայությունները և բիզնես մոդելները՝ ստանալով նոր ձևավորվող եկամտի աղբյուրներից օգտվելու հնարավորություն։
Մտածե՛ք. եթե յուրաքանչյուր կազմակերպություն լիներ հաջողակ ծրագրային կամ թվային տեսանկյունից, ինչպե՞ս դա կփոխեր արտադրանքի բնույթը և բիզնես մոդելն ընդհանուր առմամբ։
Բիզնեսները սկսել են գումարի վերածել իրենց տեղեկատվական ակտիվները, ինչն էլ ձևավորում է 156 միլիարդ դոլարի ձգտող տեղեկատվության վրա հիմնված տնտեսությունը։ Բիզնեսների այս փոխակերպումը կարող ենք տեսնել ամբողջ աշխարհում՝ տարատեսակ արտադրություններում և ոլորտներում։
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։