search
close
singin icon
close

Թվային բիզնեսի սահմանումը

Հունվարի 14, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն արդեն սկսվել է։ Թվային աշխարհը զարգանում է զարմանալի արագությամբ, հիմնականում շնորհիվ ամպային տեխնոլոգիաների։ Հաջողության հասնելու համար բիզնես ղեկավարները պետք է իրենց բիզնեսում ներառեն թվային փոխակերպումը՝ մարդկանց և տեղեկատվությունն իրար կապելու և հաճախորդների համար նոր արժեքներ ստեղծելու նպատակով։

Այսօր հաճախորդների կարծիքներն ավելի ազդեցիկ են, քան երբևէ։ Վերջիններս ակնկալում են արագ մատուցվող և անհատական ծառայություններ՝ ունենալով ընտրություն կատարելու անսահմանափակ հնարավորություններ։ Թվային տեխնոլոգիաները բոլոր չափերի բիզնեսների համար ստեղծում են հավասար հնարավորություններ և թույլ են տալիս վերջիններիս հանդես գալ աննախադեպ նորարարություններով, տալիս են մինչ այդ աներևակայելի արտադրանքներ ու ծառայություններ մշակելու հնարավորություն: Բիզնեսի մեծությունը, որը մի ժամանակ մրցակցային առավելություն էր, կարող է դառնալ խոչընդոտ, քանի որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններն այժմ հաճախ պայքարում են նորաստեղծ և ճկուն սթարթափերից ետ չմնալու համար։ Թվային փոխակերպման վերելքը բիզնեսների համար ստեղծում է բոլորովին նոր խաղի կանոններ և կտրուկ փոխում է մրցակցային դաշտը։


Ըստ տեխնոլոգիական հետազոտություններով զբաղվող խոշորագույն կազմակերպության՝ Գարթների սահմանման՝ «Թվային բիզնեսը ձեռնարկատիրության նոր մոդել է, որն առաջանում է թվային և ֆիզիկական աշխարհների միաձուլման արդյունքում՝ խափանելով բոլոր գործող բիզնես մոդելները»։


Միայն պատկերացրեք այս ամենի արդյունքում ստեղծվող հնարավորությունները. խելացի համակարգեր, որոնք կարող են հուսալիորեն կանխատեսել արդյունքներ, ավելի մեծ ճշգրտությամբ կանխագուշակվող հաճախորդների կարիքներ, թվային տարրերով հարստացված ֆիզիկական փորձառություններ, գործառնություններ, որ առավել ճկուն և դինամիկ են շուկայի նկատմամբ, ինչպես նաև նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնց ստեղծմանը կմասնակցեն արժեշղթայի մաս հանդիսացող հաճախորդները և գործընկերները։


Ստորև ներկայացված են թվային բիզնեսի ամենատարածված չորս բնութագրիչները.


Քրաուդսորսինգի և տվյալների հետ աշխատելու նորարարական եղանակներ. կազմակերպությունները փոխում են արտադրանքներ և ծառայություններ մշակելու և մատուցելու իրենց եղանակները՝ ինտեգրելով հաճախորդներին, աշխատակիցներին և բիզնես էկո-համակարգի արձագանքն իրենց զարգացման գործընթացում։


Ճկուն բիզնես՝ հիմնված խելամիտ գործառույթների վրա. ձեռնարկություններն այսօր դառնում են ավելի ճկուն և արագ արձագանքող՝ հնարավոր դարձնելով իրենց բիզնեսի և գործառնությունների արագ ձևափոխումն՝ ըստ շուկայի պահանջների։


Աշխատել ավելի խելացի՝ խելացի մեքենաների հետ. մեքենաների ուսուցումը (machine learning) և խորացված վերլուծությունները (advanced analytics) թույլ են տալիս կազմակերպություններին կանխատեսել հաճախորդի կարիքները և շուկայական փոփոխությունները։


Գոհացնել հաճախորդին՝ տալով ավելի հարուստ փորձառություն. Հաճախորդին ավելի հարուստ փորձառություն տալու համար բիզնեսներն այսօր օգտագործում են թվային տեխնոլոգիաները՝ ինտերակտիվ էկրաններ, երկրորդ էկրանի ռազմավարություն և բջջային հեռախոսներին ուղարկվող անհատական առաջարկներ։.



Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։