Մարքեթինգային միքսը գործիք է, որն օգնում է բիզնեսի ղեկավարներին զարգացնել իրենց մարքեթինգային ռազմավարությունը սպառողների կարիքներին և պահանջներին համապատասխան: Դասական տարբերակով Մարքեթինգային միքսը կազմված է 4 բաղադրիչներից՝ մարքեթինգի 4P-երից: 4P-երը անգլերեն 4 բառերի առաջին տառերի հապավումն է՝ Ապրանք (Product), Արժեք/Գին (Price), Վաճառքի վայր (Place), Առաջխաղացում (Promotion):
Ապրանք կամ ծառայություն
Ապրանքը կամ ծառայությունը թողարկելիս նախ պետք է համոզվեք, որ շուկայում առկա է տվյալ ապրանքի պահանջարկը և որ այն բավարարում է Ձեր թիրախային խմբի կարիքները և տրամադրում ակնկալվող օգուտները:
Այդ պատճառով ապրանքի ձևավորման փուլում անհրաժեշտ է կատարել շուկայի ուսումնասիրություն և հասկանալ ապրանքի կյանքի ցիկլի տևողությունը:
Յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն ունի կյանքի ցիկլ, որը բաղկացած է 3 հիմնական փուլերից՝ աճի, հասունացման և վաճառքների անկման: Կարևոր է փոփոխել ապրանքը շուկայի պահանջներին համապատասխան և նորամուծություններ կատարել ճիշտ ժամանակին, երբ ապրանքի կյանքի ցիկլը դեռ չի հասել վաճառքների անկման փուլին:
Հաշվի առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքը թողարկելիս
- Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ապրանքը կամ ծառայությունը հաճախորդի կարիքները բավարարելու համար
- Որտե՞ղ և ինչպե՞ս է հաճախորդն օգտագործելու այն
- Կա՞ն արդյոք կարևոր հատկանիշներ, որոնք Դուք բաց եք թողել
- Արդյո՞ք Դուք ստեղծում եք հատկանիշներ, որոնք հաճախորդի համար արժեք չեն ներկայացնում
- Ինչո՞վ է Ձեր կողմից առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը տարբերվում մրցակիցների կողմից առաջարկված ապրանքից կամ ծառայությունից
Արժեք/Գին
Ապրանքի գինը մարքեթինգ միքսի կարևոր բաղկացուցիչն է, քանի որ դրանից է կախված կազմակերպության շահույթը: Ապրանքի գնի փոփոխությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ ամբողջ մարքեթինգային ռազմավարության վրա, քանի որ այն ազդում է նաև վաճառքների և պահանջարկի վրա: Ապրանքի սահմանված գինը ազդեցություն է ունենում հաճախորդների՝ Ձեր ապրանքի ընկալման վրա: Կարևոր է հիշել, որ չափազանց ցածր գինը միշտ ասոցացվում է ցածր որակի հետ: Հակառակ դեպքում, եթե գինը ավելի բարձր է քան այն արժեքը, որը ստանում է հաճախորդը, հավանաբար նա կնախընտրի չվճարել այդ գումարը տվյալ ապրանքի դիմաց: Ապրանքի գինը որոշելիս կարևոր է համեմատել այն մրցակիցների գնի հետ և համոզվել, որ սահմանված գինը համապատասխանում է այն օգուտին, որը ստանում է հաճախորդը:
Հաշվի առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքի գինը որոշելիս.
- Ինչքա՞ն է ապրանքի ինքնարժեքը
- Ինչպե՞ս է հաճախորդը ընկալում ապրանքի արժեքը
- Արդյո՞ք գնի չնչին իջեցումը կբարձրացնի Ձեր մասնաբաժինը շուկայում
- Արդյո՞ք ներկա գինը մրցունակ է շուկայում
Վաճառքի վայր
Ապրանքը պետք է տեղակայել այնպես, որ այն հասանելի լինի պոտենցիալ հաճախորդներին, և դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Դուք հստակ գիտեք և հասկանում եք Ձեր թիրախային շուկան:
Հաշվի՛ առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքի վաճառքի վայրը որոշելիս.
- Որտե՞ղ են սպառողները փնտրում Ձեր ապրանքը
- Ի՞նչ տեսակի խանութներից են գնումներ կատարում Ձեր հաճախորդները. Նախընտրու՞մ են առևտրի կենտրոններ, փոքր կրպակներ, սուպերմարկետներ, թե՞ կատարում են օնլայն գնումներ
- Ինչպե՞ս է Ձեր տեղակայման ռազմավարությունը տարբերվում մրցակիցների տեղակայումից
- Արդյո՞ք մասնակցելու եք ցուցահանդես-վաճառքների
- Արդյո՞ք ունեք օնլայն խանութի կարիք
Առաջխաղացում
Առաջխաղացումը ապահովում է Ձեր ապրանքի ճանաչելիությունը շուկայում և հետևաբար՝ վաճառքները: Առաջխաղացումը ներառում է մի քանի էլեմենտներ՝ վաճառքների կազմակերպում, հասարակական կապերի պահպանում, գովազդում, վաճառքների առաջխաղացում:
Գովազդը կոմունիկացիայի այն տեսակն է, որի համար դուք պետք է վճարեք մեծ գումարներ: Այն կարող է լինել հեռուստացույցով, ռադիոյով, տպագրական նյութերի միջոցով և ինտերնետային գովազդի միջոցով: Ներկա ժամանակում նախընտրությունը տրվում է հիմնականում ինտերնետային գովազդին:
Հասարակական կապերի պահպանումը հիմնականում ուղղված է ապրանքի/ծառայության կամ ընկերության վարկանիշ ստեղծելուն կամ պահպանելուն: Այն ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են մամլո հաղորդագրություններ տարածելը, մամուլի ասուլիսները, միջոցառումների կազմակերպումը, սեմինարների կազմակերպումը:
Հաշվի՛ առեք ստորև նշված հարցերը Ձեր ապրանքի առաջխաղացման ուղիները որոշելիս.
- Ինչպե՞ս կարող եք ուղարկել Ձեր մարքեթինգային հաղորդագրությունները պոտենցիալ հաճախորդներին
- Ո՞րն է Ձեր պրոդուկտի առաջխաղացման ճիշտ ժամանակը
- Կարո՞ղ եք արդյոք հեռուստագովազդի միջոցով հասնել Ձեր պոտենցիալ հաճախորդներին
- Էֆֆեկտի՞վ է արդյոք սոցիալական կայքերի միջոցով առաջխաղացումը Ձեր ապրանքի համար
- Ո՞րն է Ձեր ապրանքի առաջխաղացման ռազմավարությունը
Ձեր առաջխաղացման ռազմավարությունը կախված է Ձեր բյուջեից, թիրախային շուկայից և ուղերձից, որը ցանկանում եք տարածել:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։