Կազմակերպության վերակազմակերպում
Իրավաբանական անձի վերակազմակերպում
Իրավաբանական անձանց վերակազմակերպումը կարող է տեղի ունենալ միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման ու վերակազմավորման միջոցով, որոնց մասին կխոսվի ստորև։
Որպես կանոն իրավաբանական անձանց վերակազմակերպումը իրականացվում է կամավոր՝ հետևյալ պատճառներով.
- իրավաբանական անձի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն
- նոր ակտիվների ձեռքբերում
- լավագույն արդյունքների հասնելու նպատակով՝ իրավաբանական անձանց ակտիվների միավորում և այլն
Իրավաբանական անձանց վերակազմակերպումը կարող է իրականացվել նաև դատարանի վճռով՝ ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության նպատակով։ Դա որպես կանոն վերաբերում է առավել խոշոր ձեռնարկություններին:
Վերակազմակերպման ձևերը
|
|
|
|
|
Ինչպե՞ս իրականացնել վերակազմակերպումը
Վերակազմակերպումը իրականացված է համարվում իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից:
Իրավաբանական անձանց միաձուլման, միացման և վերակազմավորման ձևերով իրականացված վերակազմակերպման դեպքում իրավունքները և պարտականությունները փոխանցվում են փոխանցման ակտին համապատասխան, իսկ բաժանման և առանձնացման դեպքում՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: Այդ իսկ պատճառով վերակազմակերպման ընթացքում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով պարտադիր է ընկերությունում անցկացնել ակտիվների և պարտավորությունների գույքագրում:
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։