search
close
singin icon
close

Կազմակերպության իրավական տեսակի ընտրություն

Նոյեմբերի 30, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
4.75

Նոր բիզնես սկսելուց շատ կարևոր է ձեռնարկատիրական գործունեության իրականացման ձևի ճիշտ ընտրությունը։

ՀՀ օրենսդրությանը համաձայն ձեռնարկատիրական գործունեությունը հնարավոր է իրականացնել՝


Որևէ բիզնես իրականացնելու ամենահեշտ և արագ տարբերակը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է:


Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` ներկայացնելով դիմում, անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և վճարելով պետական տուրք: Էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք կարող են գրանցումը ամբողջությամբ կատարել նաև www.e-register.am կայքի միջոցով (ներկա պահին առցանց գրանցում իրականացնելու հնարավորությունը ժամանակավորապես անհասանելի է):

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը և բավականին պարզ գործընթաց է, քանի որ չկան լուծարման, իրավահաջորդության հարցեր ու գործընթացներ՝ ի տարբերություն իրավաբանական անձանց:

Որպես անհատ ձեռնարկատեր առևտրային գործունեության ծավալումը ունի մի շատ էական բացասական կողմ` համապատասխան անձն իր ամբողջ գույքով պատասխանատվություն է կրում որպես իր պարտավորությունների համար:



Որևէ առևտրային գործունեություն իրականացնելու մյուս տարբերակն է իրավաբանական անձի հիմնադրումը:


Իրավաբանական անձը ունի հետևյալ հիմնական հատկանիշները՝

  1. Այն առանձին կազմակերպություն է, որը համարվում է ստեղծված պետական գրանցման պահից:
  2. Իրավաբանական անձը ունի հիմնադիրների գույքից առանձնացված գույք:
  3. Իրավաբանական անձը կարող է իր անունից ձեռք բերել և տնօրինել գույք, կնքել գործարքներ, հանդես գալ դատարանում և այլն:
  4. Իրավաբանական անձը ինքնուրույն է պատասխանատվություն կրում իր պարտավորությունների համար, իսկ հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում իրավաբանական անձի պարտավորությունների համար և հակառակը:
  5. Միայն օրենքով սահմանված որոշ դեպքերում իրավաբանական անձի հիմնադիրները կարող են կրել լրացուցիչ պատասխանատվություն իրավաբանական անձի պարտավորությունների համար:

Իրավաբանական անձինք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային):

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:




Հերթով կարճ անդրադառնանք իրավաբանական անձի՝ վերը թվարկված յուրաքանչյուր կազմակերպաիրավական ձևին՝


  • Կոոպերատիվ

Կոոպերատիվը կամավոր միավորում է, որի ստեղծման գլխավոր նպատակն է բավարարել իր մասնակիցների նյութական և այլ կարիքները: Կոոպերատիվի անդամ կարող են հանդիսանալ քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք կոոպերատիվ ստեղծելիս միավորում են իրենց փայավճարները: Կոոպերատիվների ստեղծման հիմնական նպատակն է առանձին տնտեսվարողների ուժերն ու միջոցները միավորելը՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կոոպերատիվի բացասական կողմերից է այն, որ կոոպերատիվ կարող են ստեղծել ոչ պակաս քան 5 հոգի, և այն, որ մասնակիցները պարտավոր են լրացուցիչ վճարների միջոցով փակել Կոոպերատիվի վնասները:


  • Լիակատար ընկերակցություն

Լիակատար ընկերակցությունը իրավաբանական անձ է, որի մասնակիցները (լիակատար ընկերներ) ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում դրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը: Մասնակիցների կողմից ընկերակցության գործերը համատեղ վարելու դեպքում՝ յուրաքանչյուր գործարք կատարելու համար պահանջվում է ընկերակցության բոլոր մասնակիցների համաձայնությունը:


  • Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Վստահության վրա հիմնված ընկերակցությունը (կոմանդիտ ընկերակցություն) լիակատար ընկերակցության պես ունի լիակատար ընկերներ, որոնք իրենց ամբողջ գույքով կրում են պատասխանատվություն ընկերակցության պարտավորությունների համար, և ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք կրում են պատասխանատվություն միայն իրենց ներդրած գույքի սահմաններում և չեն մասնակցում ընկերակցության կառավարմանը:


  • Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը ընդհանուր առմամբ նման է ՍՊԸ-ին, սակայն ի տարբերություն ՍՊԸ-ի՝ դրա յուրաքանչյուր մասնակից ընկերության պարտավորությունների համար լրացուցիչ պատասխանատվություն է կրում իր սեփական գույքով:


  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի: Այս դեպքում՝ ի տարբերություն լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության՝ ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար միայն իր գույքով: ՍՊԸ-ի բնութագիրը առավել մանրամասն կտրվի ստորև:


  • Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Ինչպես արդեն նշել ենք՝ բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ): Ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերությունների՝ ՓԲԸ-ի բոլոր բաժնետոմսերը բաշխվում են հիմնադիրների միջև և չեն կարող ազատ վաճառքի դրվել, քանի որ մեկ մասնակցի բաժնետոմսերի վաճառքի դեպքում անհրաժեշտ է մյուսների համաձայնությունը: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:


Հայաստանում իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներն են սահմանափակ պատասխանատվությամբ և փակ բաժնետիրական ընկերությունները: Ուստի ստորև ավելի մանրամասն ներկայացնում ենք այդ տեսակների ընդհանրություններն ու առանձնահատկությունները:


ՍՊԸ ու ՓԲԸ ընդհանրությունները՝

  • Կարող են հիմնադրվել մեկ անձի կողմից
  • Կարող են ունենալ ոչ ավել, քան 49 մասնակից կամ բաժնետեր
  • Մասնակիցները ու բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար, այլ միայն իրենց պատկանող ներդրումների սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը, այսինքն՝ կարող են կորցնել իրենց կատարած ներդրումները։

Առանձնահատկությունները

ՍՊԸ

ՓԲԸ

Գրանցման գործընթացը առավել պարզ է ու արագ

Գրանցման համեմատաբար ավելի բարդ ընթացակարգ, քանիոր պետք է նախապես թողարկել ու տեղաբաշխել բաժնետոմսեր

Հնարավոր է գրանցել գրեթե չունենալով նախնականկապիտալ, օրինակ՝ կանոնադրական կապիտալը կարող է կազմել 1,000 ՀՀ դրամ

Պետք է բաժնետոմսերը հաշվառել մասնագիտացված կազմակերպությունում ու վարել բաժնետերերի ռեեստր, ինչը ծախսատար է

Մասնակիցների փոփոխության դեպքում ամեն անգամ անհրաժեշտ է այդ փոփոխությունը գրանցել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում

Բաժնետոմսերի օտարման հեշտացված ընթացակարգ՝ չի պահանջվում կատարել գրանցում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում․ փոփոխությունը գրանցվում է միայն բաժնետերերի գրանցամատյանում, օրինակ՝ բանկերի միջոցով, այսպիսով չի ենթադրում ընկերության կանոնադրության փոփոխություններ

20 և պակաս մասնակից ունեցող ընկերություններում կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընկերության վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում

Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) առկայությունը պարտադիր է

Կարող է չսահմանվել մասնակցի կողմից վաճառվող բաժնեմասի գնման նախապատվության իրավունք ընկերության համար

Ընկերությունը ունի բաժնետիրոջ կողմից վաճառվող բաժնեմասի գնման նախապատվության իրավունք

Մասնակիցը կարող է ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից՝ Ընկերությունից ստանալով իր բաժնեմասը

ՓԲԸ բաժնետերը միայն որոշ բացառիկ դեպքերում է կարող միակողմանի դուրս գալ ընկերությունից՝ դրանից ստանալով իր բաժնետոմսերի շուկայական արժեքը

ՍՊԸ-ի կառավարման մարմինների լիազորությունների բաշխման հնարավորությունները խիստ սահմանափակ են

Ներքին կառավարման բավականին լայն հնարավորություններ՝ մեկ մարմնի մի շարք լիազորություններ կարող են փոխանցվել մյուսին, ինչը կարող է նախատեսվել ՓԲԸ-ի կանոնադրությամբ

Չկան աշխատակիցների բաժնետիրացման հստակ մեխանիզմներ, ինչը սահմանափակում է աշխատողների ներգրավման ու մոտիվացման հնարավորությունները

Հնարավոր է իրականացնել ընկերության աշխատակիցների բաժնետիրացում, ինչը տալիս է աշխատողների ներգրավման ու մոտիվացման լրացուցիչ հնարավորություններ

Չի կարող թողարկել արտոնյալ կամ փոխարկվող բաժնետոմսեր, ինչն էապես սահմանափակում է կապիտալի ներգրավման հնարավորությունները

Առկա է արտոնյալ ու փոխարկվող բաժնետոմսերի թողարկման հնարավորություն, ինչը հնարավորություն է ստեղծում ներգրավել ֆինանսական միջոցներ

Ցանկացած անձ կարող է ստանալ տեղեկություններ մասնակիցների կազմի մասին՝ կատարելով հարցում

Բիզնեսի տնօրինման բարձր գաղտնիության ապահովում, այսինքն՝ բաժնետերերի մասին տեղեկությունները գաղտնի են և չեն կարող տրամադրվել ամեն մի անձի

Ընկերության մասնակիցը (մասնակիցների խումբը), ով գումարային առումով տնօրինում է ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմասը, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե վերջինը իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը

ՓԲԸ բաժնետիրոջը գրեթե անհնար է հեռացնել ընկերությունից

ՍՊԸ-ում շատ հարցերում պահանջվում է բոլոր մասնակիցների կողմից միանձնյա որոշման կայացում, հետևաբար կոնֆլիկտային իրավիճակի առկայության դեպքում կամ եթե մասնակիցներից որևէ մեկը չի մասնակցում ընդհանուր ժողովի նիստին, նման որոշումների կայացումը դժվարանում է: Սա ձեռնտու է փոքր մասնակիցներին, սակայն խնդրահարույց է խոշոր մասնակիցների համար

Որոշումների կայացման համար որպես կանոն չի պահանջվում բաժնետերերի միաձայնություն կամ բոլոր բաժնետերերի մասնակցություն, ինչը ձեռնտու է խոշոր բաժնետերերին, սակայն խնդրահարույց է փոքր բաժնետերերի համար

ՍՊԸ-ն կարող է շահութաբաժին վճարել միայն տարեկան մեկ անգամ

ՓԲԸ-ն կարող է շահութաբաժին վճարել եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հիմունքներով, այսինքն՝ հնարավոր է շահութաբաժին ստանալ տարին մինչև չորս անգամ



Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։