Լիազորագրերի միջոցով լիազորությունների փոխանցում այլ անձանց
Ինչ է պետք իմանալ լիազորագրի մասին: Ի՞նչ է լիազորագիրը:
Լիազորագիրը մեկ անձի գրավոր հանձնարարությունն է մեկ այլ անձին՝ երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նպատակով:
Լիազորագիր կարող է տալ չափահաս գործունակ ֆիզիկական և իրավաբանական անձը: Լիազորված անձը իրավունք է ստանում կատարել լիազորագրում նշված գործողությունը լիազորողի անունից։ Ուստի, եթե կա մտավախություն, որ լիազորված անձը կարող է չարաշահել վստահությունը, շատ կարևոր է լիազորագրում նշել բոլոր այն պայմանները, որոնք պետք է պահպանի լիազորված անձը։ Օրինակ՝ ինչ գույք պետք է նա ձեռք բերի, ինչ գնով, որ վաճառողից և այլն։
Լիազորագիրը որպես ընկերությունում լիազորությունների պատվիրակման գործիք
Ընկերության անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունք ունի միայն տնօրենը։ Սակայն ընկերության ընթացիկ գործունեության ընթացքում հարկ է լինում հաստատել բազմաթիվ փաստաթղթեր, ինչը կարող է տնօրենից խլել շատ ժամանակ՝ շեղելով նրան բիզնեսի կառավարման հիմնական հարցերից։ Այս խնդիրը լուծելու համար` կարող է նպատակահարմար լինել ներդնել լիազորությունների պատվիրակման համակարգ։ Նման համակարգը ենթադրում է ընկերության մենեջերներին որոշակի լիազորությունների փոխանցում՝ մանր գործարքների կնքման (օրինակ՝ ոչ մեծ գնի պայմանագրեր) ու ներքին փաստաթղթերիհաստատման (օրինակ՝ ՄՌ ոլորտի որոշ հրամաններ) համար։ Պատվիրակումը կարելի է իրականացնել հրաման-լիազորագրերի միջոցով, որոնք հստակ կսահմանեն լիազորված անձանց լիազորությունները ու դրանց իրականացման սահմանափակումները։
Լիազորագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։