Ինչպե՞ս երազանքները դարձնել նպատակ. SMART նպատակներ
Յուրաքանչյուր նպատակ սկսվում է երազանքից:
Երազանքներ ունենալը միշտ ավելի հեշտ է, քան նպատակներ սահմանելը: Երազանքները Ձեզ ոչինչ չեն պարտադրում, իսկ նպատակներ սահմանելը ենթադրում է հստակ քայլեր անելու պատրաստակամություն։ Եթե Դուք գործարար եք կամ ապագայում նախատեսում եք ունենալ Ձեր բիզնեսը, ապա շատ կարևոր է հիշել, որ միայն երազելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև հստակ նպատակ սահմանել, կազմել այդ նպատակին հասնելու ռազմավարություն։
Շատ կարևոր է գրի առնել Ձեր նպատակները։
Շատերը կարծում են, որ նպատակները գրի առնելը պարտադիր չէ: Հարվարդի համալսարանի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ մարդկանց միայն 3%-ն է գրում իր նպատակները։ Բայց այս 3%-ն առավել լավ արդյունքներ է ունենում, քան մնացածը։ Նշումներ անելն ավելացնում է գործելու մոտիվացիան և կանխում անգործությունը: Գրելով, կարծես պայմանագիր եք կնքում ինքներդ Ձեզ հետ՝ խոստում տալով։ Գրառումներ կարող եք կատարել Ձեզ համար հարմար ձևաչափով՝ թղթային կամ էլեկտրոնային: Հոգեբանների կարծիքով ձեռքով գրելն ավելի արդյունավետ է, քանի որ լրացուցիչ ակտիվանում է շարժողական հիշողությունը։ Նպատակը գրի առնելուց հետո առաջիկա 72 ժամվա ընթացքում նպատակահարմար է անել առաջին քայլերը։ Սրանք կարող են լինել պարզ գործողություններ, որոնք ազդանշան են ուղարկում Ձեր ուղեղին, որ մտադրությունները լուրջ են:
Նպատակները սահմանելիս գրեք նախ հիմնական նպատակը, այնուհետև բաժանեք այն փոքր քայլերի, սահմանեք չափանիշներ, որը կօգնի հասկանալ, թե նպատակի իրականացման ո՞ր փուլում եք գտնվում։
Նշումներ անելը շատ հարմար է, քանի որ ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու վերադառնալ գրառումներին, վերանայել քայլերը, փոխել հերթականությունը, ավելացնել նորերը կամ հեռացնել որոշները, հարմարեցնել իրավիճակին, քանի որ ժամանակի ընթացքում առաջնահերթությունները փոխվում են, սակայն կարևոր է հիշել, թե ամենասկզբում ինչ նպատակ էիք սահմանել։
Նպատակների ձևակերպման համար առաջարկում ենք օգտագործել SMART տեխնիկան: Այն նպատակների սահմանման տեխնիկա է, ըստ որի՝ նպատակը պետք է լինի.
Specific (Հատուկ). Ձևակերպված նպատակը պետք է պարունակի այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ որտեղ, երբ, ինչու, ով, ինչ և այլն: Օրինակ՝ «Ավելացնել ամսական եկամուտը 25%-ով»:
Measurable (Չափելի). Նպատակը պետք է ներառի տեղեկատվություն այն ցուցանիշների մասին, որոնք թույլ կտան չափել, թե որքանով եք հասել նպատակին: Այս ձևով հնարավոր կլինի չափել արդյունքները՝ արդյոք նպատակը իրագործվել է, թե՞ ոչ։
Achievable (Հասանելի). Նպատակը պետք է լինի իրատեսական՝ ենթադրելով անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը։ Եթե դրանք չկան, Դուք պետք է նախնական նպատակ սահմանեք ձեռք բերելու այդ ռեսուրսները: Նպատակին հասնելու համար Դուք պետք է ունենաք նաև հմտություններ, որակավորում և մոտիվացիա:
Relevant (Համապատասխան). Պետք է նաև մտածել՝ նպատակը արդյոք համապատասխանում է բիզնեսի տեսլականին, արդյոք այն կարևոր է և ինչու է ձեռնարկվում դրա իրականացումը։
Time-based (Ժամանակով սահմանափակված). Նպատակի համար պետք է սահմանել կոնկրետ ժամանակահատված, վերջնաժամկետ, որի ընթացքում պետք է իրականացնել նպատակը։ Այն կօգնի Ձեզ ձեռնարկել գործողություններ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։
Օրինակով հասկանանք, թե ինչպես է կազմվում ճիշտ SMART նպատակը.
Սխալ սահմանված նպատակ՝ Բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։
Ճիշտ սահմանված նպատակ՝ Առաջիկա 6 ամսվա ընթացքում բարձրացնել բրենդի մասին իրազեկվածության մակարդակը 40%-ով՝ 25-45 տարեկան և սպորտով զբաղվող անձանց շրջանում։
Այս նպատակի ձևակերպումից կարող ենք հասկանալ, որ շատ ավելի հեշտ է գործողությունների պլան կազմել այնպիսի նպատակի համար, որը հստակ է, իրականացնելուց հետո կարող ենք չափել ստացված արդյունքները, կա վերջնաժամկետ, որի ընթացքում պետք է իրականացվի նպատակը, համապատասխանում է Ձեր բիզնեսի հիմնական նպատակին և առկա են բոլոր ռեսուրսները նպատակի իրականացման համար։
Հիշեք, որ երազանքները նպատակ դարձնելու և դրանց հասնելու գործընթացը պահանջում է համառություն, կազմակերպվածություն և համբերություն: Իսկ այս քայլերին հետևելով Դուք կկարողանաք հասնել Ձեր նպատակներին և բիզնեսում ունենալ հաջողություններ.
- հստակեցրեք Ձեր երազանքները,
- վերափոխեք դրանք նպատակների,
- սահմանեք հստակ նպատակներ,
- ստեղծեք գործողությունների պլան,
- օգտագործեք ռեսուրսներն արդյունավետորեն,
- հետևեք Ձեր առաջընթացին,
- մնացեք մոտիվացված:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։