search
close
singin icon
close
Acba SME

7 խորհուրդ սկսնակ գործարարներին

Դեկտեմբերի 28, 2023
4
էջանշում
messenger icon
1
Մեկնաբանություն
5

Գործարարն այլ մարդկանցից տարբերվում է ոչ միայն իր գործունեությամբ, այլև իր գիտակցությամբ, մտածելակերպով ու սովորություններով։ Գործարարը ռիսկի է դիմում և իր ծավալած բիզնես գործունեությամբ ստեղծում է արժեք, լուծում է սպառողների մոտ առաջացած տարբեր խնդիրներ։

Մի հետաձգե՛ք բիզնես սկսելու Ձեր պլանները, որոնք առավել կհաջողեն, եթե հետևեք այս խորհուրդներին.


1. Սիրե՛ք բիզնես գործընթացները

Բիզնեսում հաջողությունը կախված է երկու գործոններից՝ լավ արտադրանք, որը լուծում է մարդկանց խնդիրները և արդյունավետ բիզնես գործընթացներ: Եթե Դուք պատրաստվում եք զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ կամ օրինակ կայքերի ստեղծմամբ, ապա պետք է նախ գիտակցեք, որ ամբողջ ժամանակի ավելի քիչ մասն եք տրամադրելու բուն գործունեությամբ զբաղվելուն, իսկ ավելի շատ ժամանակ ծախսելու եք մարքեթինգի, կազմակերպչական աշխատանքների, վաճառքների ու ռազմավարական պլանավորման վրա: Դուք պետք է սովորեք մտածել ինչպես գործարարը և սիրեք այն ինչ անում եք։


2. Պատրաստ եղե՛ք փոփոխությունների

Բիզնես սկսելը փոխելու է Ձեր կյանքը ոչ պակաս, քան կյանքում տեղի ունեցող ցանկացած կարևոր իրադարձություն: Երբ չունեք Ձեր բիզնեսը և աշխատում եք գործատուի մոտ, հազվադեպ եք ստիպված լինում դուրս գալ հարմարավետության գոտուց: Ձեր սեփական բիզնեսի դեպքում ամեն ինչ այլ է. Դուք բախվելու եք Ձեր վախերի, բարդույթների, արդարացումների, սահմանափակումների և ժամանակի անարդյունավետ կառավարման հետ: Սակայն դրա արդյունքում Դուք սովորելու եք ընդունել ինքներդ Ձեզ, ամեն օր աշխատել Ձեզ վրա և ժամանակի ընթացքում Ձեր թույլ կողմերը դարձնել ուժեղ կողմեր:


3. Հիշեք՝ հաջողության ճանապարհը հեշտ չի լինելու

Մի ակնկալեք, որ վեց ամսից Դուք պրոֆեսիոնալ եք լինելու: Գոյություն ունի տասը հազար ժամի կանոնը. ահա թե որքան է անհրաժեշտ մեկ գործունեության մեջ հաջողության հասնելու համար: Նույնիսկ եթե Դուք տաղանդավոր եք և պատրաստ եք աշխատել օրական 15 ժամ՝ առանց հանգստյան օրերի, միևնույն է ժամանակ կպահանջվի, որ գործընկերները համագործակցեն Ձեզ հետ, կամ Ձեր բիզնեսը եկամուտ բերի:

ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի (BLS) տվյալների համաձայն՝ նոր ստեղծված բիզնեսների մոտ 80%-ը շուկայում մնում է մինչև 1 տարի, 50%-ը՝ հինգ տարի, 30%-ը՝ մոտ տասը տարի:

4. Գումարը կարող է վերջանալ. պատրաստ եղե՛ք դրան

Բիզնես սկսելիս մի կարծեք, թե այլևս ֆինանսական դժվարություններ չեք ունենալու։ Յուրաքանչյուր բիզնես գործունեություն իր մեջ ռիսկեր է պարունակում, և գրեթե յուրաքանչյուր հաջողության պատմություն ունենում է դժվար փուլեր և նույնիսկ սնանկության շրջան: Սակայն, եթե Ձեր ճանապարհից հետ չկանգնեք և անցնեք դժվարությունների միջով, շատ ավելի կհմտանաք Ձեր գործունեության մեջ։

Բիզնես գործունեության ընթացքում ֆինանսական դժվարությունների հանդիպելիս հետևեք այս խորհուրդներին.

  • գնահատեք Ձեր բիզնեսի ներկայիս ֆինանսական վիճակը,
  • վերանայեք և պլանավորեք բյուջեն, որտեղ հստակ կերևան բոլոր ծախսերն ու եկամուտները. փորձեք վերահսկել և հնարավորինս կրճատել ոչ պարտադիր ծախսերը,
  • պարբերաբար հետևե՛ք դրամական հոսքերին,
  • մտածե՛ք ֆինանսավորման տարբեր ուղղությունների մասին (ներդրումներ և այլն)
  • բացահայտե՛ք եկամուտների ստացման նոր ուղիներ։

5. Զգուշորեն ընտրե՛ք Ձեր գործընկերներին

Գործընկերական հարաբերություններ ձևավորելիս մանրամասն ուսումնասիրեք ցանկացած պոտենցիալ նախագիծ և այն մարդկանց, ում հետ պետք է համագործակցեք։ Համոզվեք, որ բոլոր համաձայնագրերը գրավոր են՝ նախքան նախագիծը սկսելը: Հստակ սահմանեք միմյանց միջև պարտականությունների բաշխումը և ժամկետները: Գրավոր տարբերակով ամրագրեք բոլոր նրբությունները, նույնիսկ, եթե համագործակցությունը Ձեր ընկերոջ հետ է։


6. Մի՛ թերագնահատեք բրենդավորման և առաջխաղացման դերը

Պրոդուկտի ստեղծման փուլը գրեթե բոլոր գործարարների համար ամենահետաքրքիր մասն է ամբողջ պրոցեսում։ Սակայն պետք չէ մոռանալ ապրանքի կամ ծառայության առաջխաղացման և բրենդավորման մասին։ Նույնիսկ եթե Ձեր պրոդուկտը կատարյալ է, միևնույն է մարդիկ ինքնուրույն չեն կարող գտնել Ձեզ։ Ուստի պետք է «փաթեթավորել» և մատուցել ապրանքը կամ ծառայությունը հաճախորդին այնպես, որ ուշադրություն գրավի և ցանկություն առաջանա այն ձեռք բերելու։

Մեծ ուշադրություն դարձրեք նաև բրենդավորմանը։ Բրենդավորման միջոցով Ձեր թիրախային լսարանի մոտ պրոդուկտի կամ ծառայության մասին ձևավորվում է հստակ ընկալում, որը չի սահմանափակվում միայն լոգոյով. այն ներառում է նաև էմոցիաները, ասոցիացիաները, հույզերը, որոնք ունենում են մարդիկ Ձեր պրոդուկտի մասին լսելիս։ Ուստի, Ձեր բիզնեսի ստեղծման փուլում մի խնայե՛ք բրենդավորման վրա, քանի որ մարդիկ Ձեր պրոդուկտը ընկալելու են այնպես, ինչպես Դուք ներկայացնեք այն շուկայում։


7. Ոգեշնչվե՛ք

Խորհուրդ ենք տալիս նաև անպայման կարդալ մեր կողմից առանձնացված գրքերը, որոնցից էլ ավելի կոգեշնչվեք և կգտնեք հաջողության հասնելու Ձեր ճանապարհը։


Կարևոր՝

  • Մի՛ կենտրոնացեք միայն պրոդուկտի վրա, ավելի շատ ժամանակ տրամադրեք բիզնեսի պրոցեսներին։
  • Աշխատեք Ձեր վախերի, կոմպլեքսների և սահմանափակումների վրա։
  • Հույս մի՛ դրեք արագ հաջողության վրա և մի՛ հանձնվեք առաջին անհաջողությունից։
  • Մի՛ թողեք Ձեր աշխատանքը, մինչև Ձեր բիզնեսը կայուն եկամուտ չապահովի։
  • Զգուշորեն ընտրեք գործընկերներ և պայմանագրում մանրամասն նշեք համագործակցության պայմանները:
  • Ուսումնասիրեք մարքեթինգի հիմունքները և զբաղվեք Ձեր ապրանքի կամ ծառայության առաջխաղացմամբ։
Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Ֆելիքս Ենգիբարյան
Հունվարի 26, 2024
Շնորհակալություն, մտքերս ավելի ամրապնդվեցին։
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։