6 գրքեր, որոնք կփոխեն Ձեր բիզնես մտածողությունը
Եթե միշտ մտածել եք, որ ունեք սեփական բիզնեսը սկսելու բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ լավ գաղափար, գիտելիք, անհրաժեշտ ռեսուրսներ, բայց միշտ ինչ-որ բան Ձեզ հետ է պահում այդ մտքից, ապա ճիշտ պահն է, որ սկսեք կարդալ մեր կողմից առանձնացված բիզնես գրքերը։ Դրանք Ձեզ ոչ միայն կներշնչեն անել առաջին քայլը, այլ նաև ճիշտ կառուցել բիզնեսը, վերանայել մոտեցումները և ձևավորել բիզնես մտածողություն։
1. Money, Success and You, Ջոն Կեհո
Այս գիրքը փողի ու հաջողության մասին է, բայց ինչն ավելի կարևոր է՝ այն Ձեր մասին է։ Գիրքը նվիրված է ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու հոգեբանական կողմին։ Հեղինակը պարզ և հստակ ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես է պետք գործել, այլև ինչպես է պետք մտածել հաջողության հասնելու համար:
Գրքում ներկայացվում է, որ ֆինանսական ձեռքբերումներն ու ինքնազարգացումը փոխկապակցված են և ընթանում են ձեռք ձեռքի տված։ Եվ իսկապես, ակնհայտ է, որ հարուստ և հաջողակ դառնալու համար անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները նույնն են, որոնք անհրաժեշտ են լինում անձի բնավորության, հմտությունների և գործելու պատրաստակամության զարգացման համար: Պետք է միշտ գիտակցել, որ ընտրություններն ու որոշումները, որոնք մենք կայացնում ենք այսօր, ի վերջո որոշում են, թե ինչ կլինի մեզ հետ ապագայում: Եվ եթե մենք որոշենք միշտ ձգտել կատարելության և անել առավելագույնը, ապա, անշուշտ, հրաշալի փոփոխություններ կլինեն:
2. The 7 Habits of Highly Effective People, Սթիվեն Քովի
(Հասանելի է նաև հայերեն տարբերակը)
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը՝ երբևէ գրված ամենաոգեշնչող և ազդեցիկ գրքերից մեկը, 1990 թվականից շարունակում է մնալ ամենակարևոր բիզնես գրքերից՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ՝ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո տպավորություն է, թե մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ:
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է 7 սովորույթներ, որոնք բնական օրենքներ են և ապացույց չեն պահանջում։ Գիրքն օգնում է համակարգված մոտենալ ինքնազարգացմանը՝ սկսելով հիմնակետերը փոխելուց և հետո միայն անցնել կոնկրետ գործիքների յուրացմանը։
Քովին գրքում նախապես ընդգծում է, որ արդյունավետության 7 սովորույթները ինքը չի հորինել: Դրանց հիմքում ընկած սկզբունքները մարդկային գիտակցության մի մասն են կազմում: Եվ եթե նույնիսկ մենք ինչ-ինչ պատճառներով ճնշենք այդ սկզբունքները, դրանք կան մեր ներսում և սպասում են, որ մենք մեր որոշումները կայացնենք դրանց համապատասխան։
Հեղինակը բազմաթիվ օրինակներ է բերում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հմտություններն օգնում կյանքի տարբեր իրավիճակներում և ստիպում Ձեզ մտածել շատ հարցերի շուրջ և վերանայել դրանք։
3. Zero to One, Փիթեր Թիլ
(Հասանելի է նաև հայերեն տարբերակը)
Գրքի հեղինակը՝ Փիթեր Թիլը, PayPal և Palantir ընկերությունների համահիմնադիրն է, ով նաև ներդրող է հարյուրավոր ստարտափներում։ Գրքում Դուք չեք գտնի հաջողության պատրաստի բանաձև, քանի որ այն պարզապես գոյություն չունի։ Սակայն կսովորեք ճիշտ հարցեր տալ և փնտրել դրանց պատասխանները՝ բիզնեսում հաջողության հասնելու համար:
- Ի՞նչ են ստարտափները և ի՞նչ պայմաններում են դրանք ստեղծվում։
- Ո՞րն է մենաշնորհների առանձնահատկությունը, և սկսնակ գործարարը կարո՞ղ է ի վերջո դառնալ մոնոպոլիստ։
- Ինչպե՞ս տիրապետել վաճառքի արվեստին:
Ուստի ցանկացած նախագծի գոյատևման կարևոր պայմաններից է հիմնադիրների՝ աշխարհին նորովի նայելու կարողությունը։ Օգտագործելով Facebook-ի, Microsoft-ի, eBay-ի, Twitter-ի, LinkedIn-ի և շատ այլ ընկերությունների օրինակը և ամենակարևորը՝ PayPal-ում իր եզակի փորձը, Փիթերը գրքում բացատրում է, թե ինչ ռազմավարություն պետք է ընտրի գործարարը, որպեսզի հաջողի իր սեփական ստարտափը ստեղծելու գործում:
4. Start with Why: How Great Leaders Inspire Everyone to Take Action, Սայմըն Սայնըկ
“Start With Why”-ը հիանալի գիրք է, որը կենտրոնանում է բիզնեսի սեփականատերերի առաջնորդման պոտենցիալի վրա: Հեղինակը քննարկում է հաջողակ առաջնորդների սկզբունքները՝ պարզելու, թե ինչպես կարելի է մանիպուլյացիայի և ոգեշնչման միջոցով ազդել մարդկային վարքագծի վրա, և թե ինչպես է այս ռազմավարություններից յուրաքանչյուրը տարբերվում մյուսից:
Գրքում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են պատմության մեծագույն առաջնորդները կիսել մեկ ընդհանուր ելակետ՝ «ԻՆՉՈՒ՞ են նրանք անում այն, ինչ անում են»: Առաջնորդը, ով իր ողջ գործունեությունը սկսում է ԻՆՉՈՒ՞ հարցի պատասխանը տալով, հաջողության հասնում է շատ ավելի արագ, քան երբ ամեն ինչ սկսվում է Ի՞ՆՉ կամ ԻՆՉՊԵ՞Ս հարցերից:
5. Феномен ZARA, Կովադոնգա Օ՛Շի
Գիրքը պատմում է աշխարհի ամենաազդեցիկ ընկերություններից մեկի հաջողության պատմությունը, որը հեղափոխություն է արել նորաձևության և հագուստի ոլորտում:
Այս ամենի հետևում կանգնած է մեկ մարդ՝ Ամանսիո Օրտեգան, նախկին վաճառող, ով կարողացավ հեղափոխել նորաձևության մանրածախ բիզնեսը և ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքերում է: Այս գրքի էջերում բացահայտվում է Ամանսիո Օրտեգայի հաջողության գաղտնիքը, քանի որ նա անձնական օրինակով ապացուցում է, թե որքան մոտ էր դարի լավագույն բրենդերից մեկը ստեղծելու երազանքի իրականացումը։
6. Atomic Habits, Ջեյմս Քլիըր
(Հասանելի է նաև հայերեն տարբերակը)
«Ատոմային սովորություններ» գիրքը լավ սովորություններ ձևավորելու և վատ սովորությունները վերացնելու կարևոր ուղեցույց է: Հեղինակ Ջեյմս Քլիըրը ներկայացնում է չորս քայլից բաղկացած գործընթաց՝ անձի սովորությունների մեջ փոքր փոփոխություններ կատարելու համար, որոնք ժամանակի ընթացքում մեծ, դրական արդյունքներ են բերում կյանքում:
Գրքում նշվում է, որ իրական փոփոխությունները գալիս են հարյուրավոր փոքր որոշումների ու սովորությունների ազդեցություններից, որոնք ժամանակի ընթացքում համակարգվում են և տալիս զգալի արդյունքներ: Փոքր սովորությունները դարձնելով մեր առօրյայի մաս՝ մենք ժամանակի ընթացքում կարող ենք հասնել մեր նպատակներին, անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր են դրանք:
Գիրքը յուրահատուկ է նրանով, որ գրքի յուրաքանչյուր մասի ավարտին տրամադրում է պատրաստի գործիք, որի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ Ձեր կյանք ներմուծել լավ սովորություններ և հրաժարվել վատերից։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։