Նոր բիզնես սկսելու ստուգաթերթ
Նոր բիզնես սկսելու ստուգաթերթն իրենից ներկայացնում է այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել նոր բիզնես գործունեություն սկսելուց առաջ:
1. Ընտրե՛ք Ձեզ հարմար բիզնեսի տարբերակ` հաշվի առնելով
- անձնական նպատակները և մոտիվացիան
- անձնական հմտությունները
2. Գնահատե՛ք ընտրված բիզնեսի իրագործելիությունը.
- կատարե՛ք ֆինանսական կանխատեսումներ
- պարզե՛ք, թե ինչ ծախսեր կառաջանան առաջին տարվա ընթացքում
3. Պարզե՛ք սկսնակ բիզնեսի /ստարտափ/ պահանջները և հաճախ հանդիպող ծուղակները.
- ուսումնասիրե՛ք կազմակերպության իրավական ձևերը և տեսակները
- պարզե՛ք Ձեր կազմակերպության համար անհրաժեշտ թույլտվությունները, լիցենզիաները, կանոններն ու կանոնակարգերը
- ուսումնասիրե՛ք իրավաբանական անձ (անհատ ձեռնարկատեր) հիմնելու քայլերը
- սահմանե՛ք հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների տեսակները
- սահմանե՛ք կառավարման համակարգեր ներքին աուդիտի համար
- պարզե՛ք մասնագիտական կարիքները՝ մարքեթինգային, իրավաբանական, հաշվապահական, հարկային, ապահովագրական և բանկային
4. Մշակե՛ք բիզնես պլան.
- կազմե՛ք բիզնես պլան
- քննարկե՛ք բոլոր մանրամասները
- ընտրե՛ք անվանում բիզնեսի համար և սահմանե՛ք գործարկման օրը
- ընտրե՛ք համապատասխան տարածք գործունեություն իրականացնելու համար (անհրաժեշտության դեպքում)
- բացահայտե՛ք հաճախորդներին և հնարավոր մրցակիցներին
- մշակե՛ք մարքեթինգային պլան
5. Գտե՛ք ֆինանսավորման աղբյուրներ և ձե՛ռք բերեք նախնական կապիտալ:
6. Վերջնականացրե՛ք բոլոր սկզբնական պահանջները.
- իրավաբանորեն առանձնացրե՛ք Ձեզ և Ձեր բիզնեսը
- ստորագրե՛ք պայմանագրեր և վարձակալության համաձայնագրեր
- ձե՛ռք բերեք բիզնես գործունեություն իրականացնելու համար լիցենզիա, վճարե՛ք անհրաժեշտ հարկերը և տուրքերը
- կարգավորե՛ք կոմունալ հարցերը
- ձե՛ռք բերեք կահույք և սարքավորումներ
- ձևավորե՛ք և տպագրե՛ք բիզնես այցեքարտեր
- բացե՛ք բանկային հաշիվ բիզնեսի համար
- մշակե՛ք հաճախորդների հետ կնքվող պայմանագրերի ձևանմուշներ
- սահմանե՛ք հաշվապահական համակարգ
- ապահովագրե՛ք բիզնեսը
- մշակե՛ք կայքէջ և ստեղծե՛ք բիզնեսի անձնական էջ սոցիալական կայքերում
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։