search
close
singin icon
close

Ինչու է հաճախորդը հիշում ոչ թե գինը, այլ փորձը

Հոկտեմբերի 24, 2025
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ե՞րբ եք վերջին անգամ ինչ-որ բան գնել, ի՞նչն է մնացել հիշողության մեջ՝ գինը, թե՞ այն զգացողությունը, որն ունեցաք։ Գրեթե միշտ՝ երկրորդը։ Գինը պարզապես թիվ է, իսկ փորձը՝ զգացում։ Եվ հենց զգացմունքներն են որոշում՝ հաճախորդը կվերադառնա, թե՞ոչ։ Ահա թե ինչու մարդիկ պատրաստ են վճարել ավելին մեկ բաժակ սուրճի համար, եթե այն ստանում են իրենց անունով բաժակի վրա, ժպտացող բարիստայից ու ջերմ մթնոլորտում։ Starbucks-ը վաղուց է հասկացել՝ մարդիկ գնում են ոչ թե սուրճը, այլ զգացողությունը՝ «ես կարևոր եմ, ինձ սպասում են»։


Այդ իսկ պատճառով գինը դառնում է երկրորդական, իսկ փորձը՝ հիշվող։ Նույնը գործում է գրեթե ամեն ոլորտում։ Երբ հաճախորդը մտնում է խանութ, այցելում կայք կամ ստանում պատվերը՝ յուրաքանչյուր մանրուք ձևավորում է իր փորձը։ Լավ փաթեթավորումը, հակիրճ հաղորդագրությունը կամ շնորհակալության փոքր գրությունը հաճախ ավելի ազդեցիկ են, քան ցանկացած զեղչ։ Երևանում մի փոքրիկ խանութ կա, որտեղ ձեռագործ մոմերի կողքին միշտ դրվում է փոքրիկ բացիկ՝ «Շնորհակալություն, որ ընտրեցիք մեր լույսը»։ Մարդիկ գնում են ոչ թե պարզապես մոմի, այլ այդ հոգատար վերաբերմունքի համար։ Այդ այն զգացողությունն է, որ մնում է հիշողության մեջ։

Հետազոտությունները ևս հաստատում են՝ գնորդների ավելի քան 80%-ը որոշումներ է կայացնում ոչ թե գնի, այլ փորձառության հիման վրա։ 

Apple-ը, Disney-ը,Tesla-ն հենց այդ սկզբունքով են կառուցել իրենց ամբողջ փիլիսոփայությունը։ Երբ մտնում ես Apple Store, քեզ ոչ թե փորձում են վաճառել ինչ-որ բան, այլ առաջարկում են զգալ, փորձել, դառնալ այդ աշխարհի մի մասը։ Դու գնում ես ոչ թե սարք, այլ փորձ՝ այնպիսի փորձ, որն առաջացնում է հպարտություն, վստահություն, հաճույք։ Եվ հենց սա է բրենդի ամենամեծ ուժը։ Գները միշտ կարող են փոխվել, մրցակիցները միշտ կարող են իջեցնել իրենց թվերը, բայց ոչ ոք չի կարող կրկնօրինակել զգացողությունը, որը բրենդը թողնում է հաճախորդի մոտ։ Երբ նա հիշում է, որ իրեն լսել են, հարգել են, ժպտացել են կամ պարզապես անկեղծ շնորհակալություն են հայտնել՝ այդ հիշողությունը դառնում է հավատարիմ հարաբերության հիմք։ Արդյունքում պարզ բան է մնում․ հաճախորդը մոռանում է, թե որքան է վճարել, բայց երբեք չի մոռանում, թե ինչպես իրեն վերաբերվեցիք։ Գինը մարում է հիշողության մեջ, իսկ փորձը մնում է՝այն ամենաթանկ արժեքը, որը բիզնեսը երբևէ կարող է առաջարկել։


brandon.am

Էլ. հասցե՝ info@brandon.am

Հեռ.՝ +374 (77) 87-00-90

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։